Լյուբլին
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
լեհ.՝ Lublin | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Հիմնադրված է | 1317 թ. | ||||
Մակերես | 147,5 կմ² | ||||
ԲԾՄ | 163±1 մետր | ||||
Բնակչություն | ▼334 681 մարդ (մարտի 31, 2021)[1] | ||||
Ժամային գոտի | կենտրոնաեվրոպական ամառային ժամ, UTC+1 և UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | 81 | ||||
Փոստային դասիչ | 20-001–20-999 | ||||
Ավտոմոբիլային կոդ | LU | ||||
Պաշտոնական կայք | lublin.eu | ||||
| |||||
Լյուբլին (լեհ.՝ Lublin), քաղաք Լեհաստանում, Լյուբլինի վոևոդության վարչական կենտրոնը։ Գտնվում է Լյուբլինյան բարձրավանդակում, Բիստրիցա գետի ձախ վտակի՝ Վեպշի ափին։ Քաղաքի տարածքը կազմում է 147,5 կմ², բնակչությունը՝ 348450 մարդ ( 2010 թվական)։ Լյուբլինը համարվում է Լեհաստանի լավագույն քաղաքներից մեկը ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու[2], բնակչության բարձր կենսամակարդակն ապահովելու[3] տեսակետներից։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաջին կառույցը Լյուբլինում հայտնվել է VI դարում[4] Չվարտեկ բլրի վրա։ X դարում կառուցվել են փայտե պաշտպանական շինություններ, իսկ ավելի ուշ՝ քարե։ Առաջին գրավոր հիշատակությունը քաղաքի մասին եղել է 1198 թվականին։
1205 թվականին գալիցիական իշխան Ռոմանը մեկ ամիս պաշարել է քաղաքը, սակայն ի վերջո ստիպված է եղել նահանջել[5]։
1241 թվականին մոնղոլները ավերեցին Լյուբլինը, իսկ երեք տարի անց այն կրկին ենթարկվեց ավերածությունների լիտվացիների կողմից, ովքեր գործում էին պրուսացիների և յատվյագների հետ։ Նույն թվականին իշխան Դանիել Գալիցկին, գրավելով քաղաքը, հիմնավորապես ամրացրել է այն[5]։ 1260 թվականին դոմինիկյանների կողմից այստեղ կառուցվել է առաջին կաթոլիկ եկեղեցին, որը կրում էր Միքայել Հրեշտակապետի անունը։
1317 թվականին իշխան Վլադիսլավ Լոկետեկի օրոք քաղաքը ստացել է քաղաքային օրենք՝ մագդեբուրգյան իրավունքի տեսքով։ 1341 թվականին Կազիմիր Մեծը Լյուբլինի մերձակայքում հաղթանակ է տարել թաթարների նկատմամբ։
1474 թվականին Կազիմիր Յագելլոնը քաղաքը դարձրել է նորաստեղծ Լյուբլինյան վոևոդության մայրաքաղաքը։ XV— XVI դարերում Լյուբլինը բուռն ծաղկում է ապրել շնորհիվ այն բանի, որ այնտեղով էր անցնում Սև ծովից մինչև Արևմտյան Եվրոպա առևտրային ճանապարհը։ 1569 թվականին Լյուբլինում Լեհական թագավորությաև և Լիտվայի մեծ իշխանության միջև համաձայնագիր է կնքվել, որը պատմության մեջ մտել է «Լյուբլինյան ունիա» անվանումով։ Ըստ այդ համաձայնագրի՝ երկու տերություններն ստեղծել են Ռեչ Պոսպոլիտա անվանումով համադաշնային պետությունը։
XVII դարում քաղաքում տարածում գտած համաճարակը խլել է ավելի քան 5000 մարդու կյանք։ Քաղաքն ավերվել է նախ՝ Պյոտր Պոտյորմկինի գլխավորած ռուս-կազակական զորքերի, այնուհետև՝ շվեդների կողմից։ Հետագայում քաղաքի իրավիճակը չի բարելավվել հիմնականում Հյուսիսային մեծ պատերազմի պատճառով։ Դադարել են անցկացվել լյուբլինյան տոնավաճառները, եվրոպացի առևտրականները լքել են քաղաքը։
1703 թվականին Օգոստոս II- ը քաղաքին արտոնություններ է տվել, իրավունքներով հավասարեցրել Կրակով քաղաքի հետ։ Հյուսիսային մեծ պատերազմից հետո մի որոշ ժամանակահատված շինարարություն է ընթացել, հիմնականում վերականգնվել են առևտրական շինություններն ու եկեղեցիները։
1792 թվականին ռուսական զորքերը գրավել են քաղաքը։ Ռեչ Պոսպոլիտայի երրորդ բաժանումից հետո քաղաքը հայտնվել է Ավստրիայի տիրապետության տակ։ 1809 թվականին քաղաքը մտել է Վարշավայի իշխանության, 1815 թվականին՝ Լեհական թագավորության մեջ՝ ռուսական կայսրության կազմում։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Գերմանիան և Ավստրո-Հունգարիան գրավել են Լյուբլինը։ 1918 թվականին Լյուբլինում հիմնադրվել է Կաթոլիկ համալսարան։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ քաղաքը գրավվել է վերմախտի զորքերի կողմից։ 1944 թվականի հուլիսին խորհրդային զորքերը ազատագրել են Լյուբլինը, որը մինչև 1945 թվականի հունվարի 17-ը եղել է Լեհաստանի ժամանակավոր մայրաքաղաքը։ 1944 թվականի հոկտեմբերի 23- ին Լյուբլինում հիմնադրվել է Մարիա Կյուրի-Սկլադովսկայայի անվան համալսարանը։
Արտասահմանյան կապեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Լյուբլինը Եվրոպայի խորհրդի և Եվրամիության «Միջմշակութային քաղաքներ» նախագծի պիլոտային քաղաքներից մեկն է[6]։
Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Լյուբլինի քույր քաղաքներն են[7]՝
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Լյուբլինյան ամրոց ( XIV դար)
-
Արքայական դղյակը
-
Յուլիուշ Օստերվայի անվան թատրոնը
-
Տաճարը
-
Տաճարի ներսը
-
Դոմինիկյան աբբայության բակը
-
UMCS բուսաբանական այգին
-
14-րդ դարի Սբ. Երրորդության մատուռը
-
Մատուռի որմնանկարներից
-
Քաղաքային դարպասը
-
Փողոցային տոնավաճառ Հին քաղաքում
-
Լյուբլինյան միության 440-ամյակի տոնակատարության տեսարան
-
Մարզադաշտը
-
Zemborzyce լիճը
-
Պատմության հուշարձան համարվող շենքեր
-
Քաղաքի շրջանաձև ավտոմայրուղու մի հատվածը
-
Նոր քաղաքապետարանը
-
Ռադիոհեռուստատեսային աշտարակը
-
Տեսարան քաղաքի կենտրոնից
-
Օդանավակայանը
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://bdl.stat.gov.pl/api/v1/data/localities/by-unit/060611163011-0954700?var-id=1639616&format=jsonapi
- ↑ Lublin UM։ «Why Lublin? / Lublin – investment destination / Investors / Business / Lublin City Office»։ Արխիվացված է օրիգինալից 2017-10-18-ին։ Վերցված է մարտի 20, 2017
- ↑ Lublin UM։ «Standard of living in Lublin / Lublin – investment destination / Investors / Business / Lublin City Office»։ Արխիվացված է օրիգինալից 2017-10-08-ին։ Վերցված է մարտի 20, 2017
- ↑ Dzieje Lublina. Próba syntezy. t. I, praca zbiorowa pod redakcją Lublin 1965
- ↑ 5,0 5,1 Вейнберг Л. Б (1890–1907)։ «Люблин»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ
- ↑ Council of Europe (2011)։ «Intercultural city: Lublin, Poland»։ coe.int։ Վերցված է մայիսի 22, 2011
- ↑ 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 7,11 7,12 7,13 7,14 7,15 7,16 7,17 7,18 7,19 7,20 7,21 7,22 7,23 «Miasta Partnerskie Lublina» [Lublin - Partnership Cities] (Polish)։ lublin.eu։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-16-ին։ Վերցված է 2013-08-07
- ↑ Побратимские связи г. Бреста (ռուսերեն)։ City.brest.by։ Արխիվացված է օրիգինալից 2009-04-18-ին։ Վերցված է 2010-10-03
- ↑ Офіційний сайт міста Івано-Франківська։ mvk.if.ua (Ukrainian)։ Վերցված է մարտի 7, 2010
- ↑ «Portrait of Münster: Die Partnerstädte»։ Stadt Münster։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-09-ին։ Վերցված է 2013-08-07
- ↑ «The Municipality of Lublin City»։ Um.lublin.eu։ 1992-10-01։ Արխիվացված է օրիգինալից 2009-04-23-ին։ Վերցված է 2009-05-05
- ↑ «Lublin's Partner and Friend Cities»։ The Municipality of Lublin City։ Արխիվացված է օրիգինալից հուլիսի 20, 2011-ին։ Վերցված է հուլիսի 2, 2009
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Люблин»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Լյուբլին Վիքիպահեստում |
---|
- Lublin official website (in Polish) (in English) Archived 2010-10-06 at the Wayback Machine.
- Official site Lublin the City of Inspiration (English version)
- Lublin Municipality official website (in Polish) (in English)
- Люблин Archived 2005-10-24 at the Wayback Machine.
- Люблин
- Полюбить Люблин
|
![]() |
Վիքիճամփորդն ունի Լյուբլինին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 642)։ ![]() |