Ֆեդոր ֆոն Բոկ
Ֆեդոր ֆոն Բոկ գերմ.՝ Fedor von Bock | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 3, 1880[1][2][3] |
Ծննդավայր | Kostrzyn nad Odrą, Բրանդենբուրգ, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն |
Մահացել է | մայիսի 4, 1945[1][2] (64 տարեկան) |
Մահվան վայր | Oldenburg in Holstein, Ostholstein, Շլեզվիգ-Հոլշտայն, Գերմանիա[4] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | սպա և ռազմական գործիչ |
Պարգևներ և մրցանակներ | |
Ստորագրություն![]() | |
![]() |
Ֆեդոր ֆոն Բոկ (դեկտեմբերի 3, 1880[1][2][3], Kostrzyn nad Odrą, Բրանդենբուրգ, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն - մայիսի 4, 1945[1][2], Oldenburg in Holstein, Ostholstein, Շլեզվիգ-Հոլշտայն, Գերմանիա[4]) գերմանացի ֆեդմարշալ, ով ծառայել է Գերմանիայի բանակում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Բոկը եղել է Բանակային խումբ հյուսիսի հրամանատարը 1939 թվականին Լեհաստան ներխուժման ժամանակ, Բանակային խումբ B-ի հրամանատար` 1940 թվականին Ֆրանսիա ներխուժման ժամանակ և հետագայում Բանակային խումբ կենտրոնի հրամանատար, երբ Գերմանիան հարձակվեց ԽՍՀՄ վրա 1941 թվականին: Նա նաև եղել է Բանակային խումբ հարավի հրամանատար 1942 թվականին:
Բոկը Տրիումֆ գործողության հրամանատարն էր, երբ 1941 թվականի աշնանը և ձմռանը գերմանացիները փորձեցին նվաճել Մոսկվան, սակայն անհաջողության մատնվեցին: Վերմախտի հարձակումները դանդաղեցին ԽՍՀՄ դիմադրության բարձրացմամբ և դժվարանցանել տեղանքների պատճառով[5]: ԽՍՀՄ հակահարձակումը ստիպեց գերմանացիներին նահանջել և Բոկը ազատվեց հրամանատարությունից Ադոլֆ Հիտլերի կողմից:
Որպես Մոնարխիստ, Բոկը չէր ներքաշվել քաղաքականության մեջ: Սակայն նա երբեք չի սատարել այն ուժերին, որոնք ցանկացել են պաշտոնանկ անել Հիտլերին և երբեք չի բողոքել, երբ ՍՍ-ը բռնություններ էր կիրառում խաղաղ բնակիչների և իր զինվորների հանդեպ: Բոկը նաև չխոսկան և չհաղորդակցվող էր, և Հիտլերը նրան գերադասում էր քանի որ նա հաջող է ճակատամարտերում[5]: Բոկը իր երկրորդ կնոջ և դստեր հետ սպանվեցին բրիտանական ռմբակոծիչի նետած ռումբից 1945 թվականին Համբուրգի մոտակայքում մեքենայով ճանապարհորդելիս:
Վաղ կյանք և Առաջին աշխարհամարտ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆեդոր ֆոն Բոկը ծնվել է ծեր պրուսացի զինվորականի ընտանիքում Կյուստրինում (այժմ Կոստրշին, Լեհաստան), որը ամրացված քաղաք էր Օդրա գետի ափին Բրանդենբուրգ պրովինցիայում[6]: Նրա հայրը` Կառլ Մորից ֆոն Բոկը եղել է դիվիզիայի հրամանատար 1870-1871 թվականների Ֆրանս-պրուսական պատերազմում[7]: Նրա մայրը` Բարոնուհի Օլգա Ֆալկենհայնը Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Գերմանիայի գլխավոր շտաբի պետ Էրիխ ֆոն Ֆալկենհայնի քույրն էր[8]: Ութ տարեկանում Բոկը մեկնեց սովորելու Բեռլինի ռազմական ակադեմիայում: Կրթության ընթացքում Բոկը ուսումնասիրեց բրուսական ռազմական գործը և արագորեն սկսեց տիրապետել օտար լեզուների, մաթեմատիկային և պատմությանը: Նա փայլուն խոսում էր ֆրանսերեն և բավարար մակարդակի անգլերեն և ռուսերեն[9]: Վաղ տարիներից նա մեծ մասամբ ընդօրինակում էր հորը, ով լոյալ էր պետության հանդեպ և շատ էր սիրում ռազմագիտությունը[10] :
Չնայած Բոկը գերազանց տեսաբան չէր, նա բարձրակարգ սպա էր: Որպես Ռայխսվերի բարձրաստիճան սպաներից մեկը, նա հաճախ էր իր ուսանողների խորհուրդ տալիս ավարտել իր ալմա մատերը, որը փակվեց 1920 թվականին:
1905 թվականին Բոկն ամուսնացավ Մալլի ֆոն Ռեյխենբակի հետ, ով պրուսացի ազնվական ընտանիքից էր[11]: Նրանք ունեցան մեկ դուստր: 1908 թվականին Բոկը ընդունվեց Բեռլինի պատերազմի ակադեմիա և մեկ տարի սովորելուց հետո աշխատանքի ընդունվեց Գերմանիայի գլխավոր շտաբում: Նա շուտով միացավ Բանակային լիգային (Deutscher Wehrverein) և ծանոթացավ Վալտեր ֆոն Բրաուխիչի, Ֆրանց Հալդերի և Գերդ ֆոն Ռանդստատի հետ: 1914 թվականին երբ սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը, Բոկը կապիտան էր: Նա ծառայում էր որպես գումարտակի հրամանատար 1916 թվականի հունվարին և փետրվարին: Նրան շնորհվեց Pour le Mérite պարգևը, ինչը Գերմանիայի բարձրագույն զինվորական պարգևն էր:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #119294796 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 Battle of Russia, Battlefield: Battles that Won the Second World War—Series 2. Universal Pictures Video. 2 May 2005
- ↑ Turney, 1971, էջ 3
- ↑ Mitcham 2009, p. 17
- ↑ Afflerbach 1996, p. 9
- ↑ Turney, 1971, էջ 4
- ↑ Turney, 1971, էջ 5
- ↑ Turney, 1971, էջ 6