Ինդիանայի համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ինդիանայի համալսարան
լատ.՝ Indianensis Universitatis և անգլ.՝ Indiana University
Indiana University logotype.svg
SampleGates IUBloomington.jpg
Տեսակstate university system? և կրթօջախ
Հիմնադրված է1820
ԱնդամակցությունԹվային գրադարանի ֆեդերացիա[1], Հետազոտական գրադարանների ասոցիացիա[2], IIIF Consortium[3], Հետազոտական գրադարանների կենտրոն[4] և Consortium of Social Science Associations?[5]
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ[6]
ՏեղագրությունԻնդիանա
Կայքindiana.edu(անգլ.)
##Ինդիանայի համալսարան (ԱՄՆ)
Red pog.png
Ինդիանայի համալսարան, ԱՄՆ
Indiana University Վիքիպահեստում

Ինդիանայի համալսարան, ԱՄՆ-ի հանրային համալսարան, որի կազմում ընդգրկված է Ինդիանա նահանգում տեղակայված 9 կամպուս: Ընդհանուր առմամբ այստեղ սովորում է ավելի քան 100 հազար ուսանող, որոնցից 42 հազարը սովորում է Բլումինգթոնի մասնաճյուղում, մոտ 37 հազարը՝ Ինդիանապոլիսի Հնդկական համալսարանում[7]։

Կամպուսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական կամպուսները գտնվում են Բլումինգթոնում և Ինդիանապոլիսում[8]։ Բլումինգթոնի Ինդիանայի համալսարանը հանդիսանում է համակարգի առաջատար լսարանը[9], այստեղ տեղակայված են համալսարանի առավել նշանակալի դպրոցները, որոնց թվում են Ջեյքոբսի երաժշտական, ինֆորմատիկայի և հաշվողական տեխնիկայի դպրոցները, Քելլիի բիզնես դպրոցը, հանրային և բնապահպանական հարցերի դպրոցը, Մաուրերի իրավաբանական դպրոցը և այլն[10]։

Ինդիանապոլիսի կամպուսը համագործակցում է Պերդյուի համալսարանի հետ[11], որը գտնվում է քաղաքի կենտրոնում: Այստեղ կա բժշկական դպրոց, ատամնաբուժական ուսումնարան, իրավաբանական դպրոց և այլն[12]։

Բացի հիմնականներից, համալսարանն ունի յոթ փոքր կամպուս, որոնք գտնվում են ամբողջ նահանգում.

  • Ինդիանայի Արևելյան համալսարան, որը գտնվում է Ռիչմոնդում,
  • Ինդիանայի համալսարան՝ Կոկոմո քաղաքում,
  • Ինդիանայի Հյուսիսարևմտյան համալսարան, որը գտնվում է Գերի քաղաքում,
  • Ինդիանայի համալսարան՝ Հարավային Բենդում,
  • Ինդիանայի Հարավարևելյան համալսարան, որը գտնվում է Նոր Ալբանիում,
  • Ինդիանայի համալսարան՝ Կոլումբուսում (համագործակցում է Պերդյուի համալսարանի հետ),
  • Ինդիանայի համալսարան Ֆորտ Ուեյնում (կառավարվում է Պերդյուի համալսարանի կողմից)։

Նպատակային հիմնադրամ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Քոլեջների ազգային ասոցիացիայի տվյալների՝ Ինդիանապոլիսի համալսարանի նպատակային հիմնադրամը (endaument) հանրային համալսարանների շարքում զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը (2009)[13]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.clir.org/about/current-sponsors-and-funders
  2. http://old.arl.org/arl/membership/members.shtml
  3. http://iiif.io/community/consortium/#the-iiif-consortium
  4. http://www.crl.edu/membership/members
  5. https://www.cossa.org/members/
  6. Global Research Identifier Database — 2015.
  7. «Fast Facts» (անգլերեն)։ Indiana University։ Արխիվացված է օրիգինալից 2011-07-20-ին։ Վերցված է 2011-09-10 
  8. «Campuses» (անգլերեն)։ Indiana University։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-28-ին։ Վերցված է 2011-09-10 
  9. «About IU» (անգլերեն)։ Indiana University։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-25-ին։ Վերցված է 2011-09-10 
  10. «Departments» (անգլերեն)։ Indiana University։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-28-ին։ Վերցված է 2011-09-10 
  11. «Welcome to IUPUI, where IMPACT is made» (անգլերեն)։ The Trustees of Indiana University։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-28-ին։ Վերցված է 2011-09-10 
  12. «Academic Schools & Departments» (անգլերեն)։ The Trustees of Indiana University։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-28-ին։ Վերցված է 2011-09-10 
  13. «IU endowment ranks 11th in nation in 2009» (անգլերեն)։ Indiana University։ February 1, 2010։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-28-ին։ Վերցված է 2011-09-10 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]