Սեմյոն Տիմոշենկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սեմյոն Տիմոշենկո
Семён Тимошенко
Маршал Тимошенко 1940 01.jpg
Ծնվել է փետրվարի 6 (18), 1895
Ծննդավայր Furmanivka, Կիլիյայի շրջան, Օդեսայի մարզ, Ուկրաինա
Մահացել է մարտի 31, 1970(1970-03-31)[1][2] (75 տարեկանում)
Մահվան վայր Մոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Flag of Russia.svg Ռուսական կայսրություն
Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Ազգություն ուկրաինացի
Մասնագիտություն սպա և քաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններ People's Commissar for Defense of the Soviet Union և ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր
Քաղաքական կուսակցություն ԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Լենինի շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ Կարմիր դրոշի շքանշան Խորհրդային Միության հերոս Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան Մեդալ Կիևի պաշտպանության համար «Հաղթանակ» շքանշան «Բանվորագյուղացիական Կարմիր բանակի 20 տարի» հոբելյանական մեդալ I աստիճանի Սուվորովի շքանշան «Լենինգրադի պաշտպանության համար» մեդալ Մեդալ «Ստալինգրադի պաշտպանության համար» «Կովկասի պաշտպանության համար» մեդալ Medal "For the Liberation of Belgrade" Medal "For the Capture of Budapest" «Վիենայի գրավման համար» մեդալ «Ճապոնիայի դեմ հաղթանակի համար» մեդալ Լենինի շքանշան Լենինի շքանշան Լենինի շքանշան Լենինի շքանշան Gold Star Խորհրդային Միության հերոս Gold Star Կարմիր դրոշի շքանշան Կարմիր դրոշի շքանշան Կարմիր դրոշի շքանշան Կարմիր դրոշի շքանշան I աստիճանի Սուվորովի շքանշան I աստիճանի Սուվորովի շքանշան «Մոսկվայի պաշտպանության համար» մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 20-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ Jubilee Medal "30 Years of the Soviet Army and Navy" Jubilee Medal "40 Years of the Armed Forces of the USSR" «ԽՍՀՄ Զինված ուժերի 50-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ Մոսկվայի 800-րդ ամյակին նվիրված մեդալ Medal "In Commemoration of the 250th Anniversary of Leningrad" Հեղափոխական պատվո զենք Q4375473? Cross of St. George 2nd class Cross of St. George 3rd class Cross of St. George 4th class Tudor Vladimirescu Order Order of the Partisan Star և Medal "30 years of the Victory in Khalkhin-Gol"
Անդամություն ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտե
Semyon Timoshenko Վիքիպահեստում

Սեմյոն Կոնստանտինովիչ Տիմոշենկո (ռուս.՝ Семён Константинович Тимошенко, փետրվարի 6 (18), 1895, Furmanivka, Կիլիյայի շրջան, Օդեսայի մարզ, Ուկրաինա - մարտի 31, 1970(1970-03-31)[1][2], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային զորավար, Խորհրդային Միության մարշալ (1940), Խորհրդային Միության կրկնակի հերոս (21․3․1940, 18․2․1965)։ ՍՄԿԿ անդամ 1919-ից։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնակցել է 1914–1918-թվականների առաջին համաշխարհային պատերազմին, Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո՝ կալեդինշչինայի ջախջախմանը, գերմանացի զավթիչների և սպիտակ գվարդիականների դեմ Ղրիմում ու Կուբանում մղված մարտերին, Ցարիցինի պաշտպանությանը։ Ավարտել է Բարձրագույն ակադեմիական (1922 և 1927) և Վլադիմիր Լենինի անվան ռազմաքաղաքական ակադեմիայի միանձնյա հրամանատարների դասընթացները (1930

1933 թվականից եղել է Բելառուսիայի, 1935-ից՝ Կիևի ռազմական օկրուգների հրամանատարի տեղակալ, 1937-ից՝ Հյուսիս-Կովկասյան, Խարկովի ռազմական, օկրուգների, 1938-ից՝ Կիևի հատուկ ռազմաքաղաք, օկրուգի զորահրահմանատար։

1939 թվականին որպես Ուկրանիայի ռազմաճակատի հրամանատար, մասնակցել է Արևմտյան Ուկրաինայի ազատագրմանը։ Խորհրդային ֆինլանդյան պատերազմում (1939–1940)՝ Հյուսիս-Արևմտյան ռազմաճակատի հրամանատար։

1940–1941 թթ.՝ ՍՍՀՄ պաշտպանության ժողկոմ։ Հայրենական մեծ պատերազմի (1941–1945) Ժամանակ եղել է Գլխավոր հրամանատարության ռազմակայանի նախագահ, ապա՝ Գերագույն գլխավոր հրամանատարության ռազմակայանի անդամ, պաշտպանության ժողկոմի տեղակալ, Արևմտյան (1941) և Հարավ–Արևմտյան (1941-1942) ուղղությունների գլխավոր հրամանատար, Արևմտյան (1941), Հարավարևմտյան (1941–1942), Մտալինգրադյան (1942), Հյուսիսարևմտյան (1942-1943) ռազմաճակատների հրամանատար։ Պատերազմից հետո եղել է Բարանովիչյան, Հարավ–Ուրալյան, Բարանովիչյան, Բելառուսական ռազմ, օկրուգների զորահրամանատար։

1960 թվականից՝ ՍՍՀՄ պաշտպանության մինիստրության Գլխավոր տեսուչների խմբի գլխավեր տեսուչ։ 1961–1970 թթ.̀ Պատերազմի վետերանների խորհրդային կոմիտեի նախագահ։ 1939–1952 թթ.՝ ՀամԿ(բ) կ ԿԿ անդամ, 1952-1970 թթ.՝ ՍՄԿԿ ԿԿ անդամության թեկնածու։ ՍՍՀՄ I–VII գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։

Թաղված է Մոսկվայում, Կարմիր հրապարակում, Կրեմլի պատի մոտ։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է Լենինի 5, Հոկտեմբերյան հեղափոխության,«Հաղթանակի», Կարմիր դրոշի 5, Սուվորով աստիճանի 3 շքանշաններով, ինչպես նաև արտասահմանյան շքանշաններով, Պատվավոր հեղափոխական զենքով և այլն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png