Jump to content

Խորհրդային Միության մարշալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Խորհրդային Միության մարշալ (ռուսերեն՝ Маршал Советского Союза), անհատական զինվորական կոչում, որն հետագայում շնորհվել է նաև բանվորա-գյուղացիական Կարմիր բանակի բարձրաստիճան հրամանատարական կազմին, իսկ 1946 թվականից` ԽՍՀՄ Զինված ուժերի հրամկազմին։

ԽՍՀՄ առաջին հինգ մարշալները. ձախից աջ` Տուխաչևսկի, Վորոշիլով, Եգորով (նստած), Բուդյոննի, Բլյուխեր (կանգնած)

ԽՍՀՄ մարշալի կոչումը մտցվել է 1935 թվականի սեպտեմբերի 22-ին` ԽՍՀՄ Կենտրոնական գործադիր կոմիտեի և ԽՍՀՄ ժողովրդական կոմիսարների խորհրդի որոշումով։ Մինչև 1945 թվականի հունիսի 26-ը, երբ Իոսիֆ Ստալինին շնորհվեց Խորհրդային Միության գեներալիսիմուսի կոչումը, այն համարվում էր բարձրագույն զինվորական կոչում։ Ստալինի մահից հետո, այն կրկին մնաց` որպես ամենաբարձր կոչում[1]։ Խորհրդային Միության մարշալի կոչմանը հավասարազոր էր Խորհրդային Միության նավատորմի ծովակալի կոչումը, իսկ որոշ զորատեսակներում` Զորատեսակների գլխավոր մարշալի կոչումը (հրետանու մարշալ, ավիացիայի մարշալ, զրահատանկային զորքերի մարշալ, ինժեներական զորքերի մարշալ և այլն)[2]։

Խորհրդային Միության մարշալի կոչումը առաջին անգամ շնորհվել է 1935 թվականի նոյեմբերի 21-ին։ Առաջին մարշալներն էին Կլիմենտ Վորոշիլովը, Միխայիլ Տուխաչևսկին, Սեմյոն Բուդյոննին, Ալեքսանդր Եգորովը և Վասիլի Բլյուխերը։ Մինչ Հայրենական մեծ պատերազմը, մարշալի կոչում է շնորհվել նաև Սեմյոն Տիմոշենկոյին, Գրիգորի Կուլիկին և Բորիս Շապոշնիկովին։ Պատերազմի ընթացքում մարշալներն հիմնականում զբաղեցնում էին գլխավոր զորահրամանատարների պաշտոնները, իսկ առավել աչքի ընկնող հրամանատարներին, պատերազմի ընթացքում նույնպես շնորհվում էին մարշալի կոչումներ։ Պատերազմի ժամանակ մարշալի կոչում առաջինն ստացավ Գեորգի Ժուկովը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին, գրեթե բոլոր ռազմաճակատների հրամանատարները մարշալներ էին (բացառությամբ Իվան Պետրովից, Մաքսիմ Պուրկաևից և Իվան Տյուլենևից

Ստալինին մարշալի կոչումը շնորհվել է 1943 թվականին՝ ի պաշտոնե։ Նա պաշտպանության ժողկոմն էր և գերագույն գլխավոր հրամանատարը։ 1945 թվականին, համապատասխան վերապատրաստման արդյունքում մարշալի կոչում ստացավ նաև Լավրենտի Բերիան։ Լեոնիդ Բրեժնևին մարշալի կոչումը շնորհվել էր ընդամենը որպես պատվավոր կոչում, քանի որ նրա գործունեությունը երբեք կապ չի ունեցել զորքերի հրամանատարության հետ։ Դմիտրի Ուստինովը նույնպես կապ չուներ զորքերի հրամանատարության հետ և նրան կոչումը շնորհվել էր ի պաշտոնե (Պաշտպանության նախարար), ինչպես դա արվել էր Ստալինի և Նիկոլայ Բուլգանինի դեպքում։ Վերջին անգամ մարշալի կոչումը շնորհվել է ԽՍՀՄ Պաշտպանության նախարար Դմիտրի Յազովին։ Ներկայումս նա Խորհրդային Միության միակ մարշալն է։

1935 թվականից Խորհրդային Միության մարշալի կոչում շնորհվել է 41 մարդու։ Նրանցից 36-ը իրական զինվորականներ էին, իսկ 5-ը` քաղաքական գործիչներ, ովքեր զբաղեցնում էին զինվորական պաշտոններ (Իոսիֆ Ստալին, Լավրենտի Բերիա[3], Նիկոլայ Բուլգանին, Լեոնիդ Բրեժնև, Դմիտրի Ուստինով)։ Խորհրդային Միության չորս մարշալներ զրկվել են այդ կոչումից` Միխայիլ Տուխաչևսկի, Գրիգորի Կուլիկ, Լավրենտի Բերիա և Նիկոլայ Բուլգանին։

Խորհրդային Միության մարշալներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարշալ Տարեթիվը Հատուկ նշում
Կլիմենտ Վորոշիլով  1935 -
Միխայիլ Տուխաչևսկի  1935 զրկվել է 1937 թվականին, վերականգնվել 1957 թվականին
Սեմյոն Բուդյոննի  1935 -
Ալեքսանդր Եգորով  1935 զրկվել է 1938 թվականին, վերականգնվել 1956 թվականին
Վասիլի Բլյուխեր  1935 զրկվել է 1939 թվականին, վերականգնվել 1956 թվականին
Սեմյոն Տիմոշենկո  1940 -
Գրիգորի Կուլիկ  1940 զրկվել է 1942 թվականին, վերականգնվել 1957 թվականին
Բորիս Շապոշնիկով  1940 -
Գեորգի Ժուկով  1943 -
Ալեքսանդր Վասիլևսկի  1943 -
Իոսիֆ Ստալին  1943 1945 թվականից` գեներալիսիմուս
Իվան Կոնև  1944 -
Լեոնիդ Գովորով  1944 -
Կոնստանտին Ռոկոսովսկի  1944 -
Ռոդիոն Մալինովսկի  1944 -
Ֆեոդոր Տոլբուխին  1944 -
Կիրիլ Մերեցկով  1944 -
Լավրենտի Բերիա  1945 զրկվել է 1953 թվականին
Վասիլի Սոկոլովսկի  1946 -
Նիկոլայ Բուլգանին  1947 զրկվել է 1958 թվականին
Հովհաննես Բաղրամյան  1955 -
Սերգեյ Բիրյուզով  1955 -
Անդրեյ Գրեչկո  1955 -
Անդրեյ Երյոմենկո  1955 -
Կիրիլ Մոսկալենկո  1955 -
Վասիլի Չույկով  1955 -
Մատվեյ Զախարով  1959 -
Ֆիլիպ Գոլիկով  1961 -
Նիկոլայ Կռիլով  1962 -
Իվան Յակուբովսկի  1967 -
Պավել Բատիցկի  1968 -
Պյոտր Կոշևոյ  1968 -
Լեոնիդ Բրեժնև  1976 -
Դմիտրի Ուստինով  1976 -
Վիկտոր Կուլիկով  1977 -
Նիկոլայ Օգարկով  1977 -
Սերգեյ Սոկոլով  1978 -
Սերգեյ Ախրոմեև  1983 -
Սեմյոն Կուրկոտկին  1983 -
Վասիլի Պետրով  1983 -
Դմիտրի Յազով  1990 -

Հրետանու մարշալներ

Մարշալ Տարեթիվը Հատուկ նշում
Նիկոլայ Վորոնով  1943 Հրետանու գլխավոր մարշալ 1944-ից
Նիկոլայ Յակովլև  1944 կոչումազրկվել է 1953 թվականին
Միխայիլ Չիստյակով  1944 -
Միտրոֆան Նեդելին  1953 Հրետանու գլխավոր մարշալ 1959-ից
Սերգեյ Վարենցով  1955 Հրետանու գլխավոր մարշալ 1961-ից, կոչումի ցածրացում 1963 թ-ից` մինչև գեներալ-մայոր
Վասիլի Կազակով  1955 -
Կոնստանտին Կազակով  1962 -
Յուրի Բաժանով  1965 -
Պավել Կուլեշով  1967 -
Գեորգի Օդինցով  1968 -
Գեորգի Պերեդելսկի  1973 -
Եֆիմ Բոյչուկ  1980 -
Վլադիմիր Միխալկին  1989 -

Ավիացիայի մարշալներ

Մարշալ Տարեթիվը Հատուկ նշում
Ալեքսանդր Նովիկով  1943 Ավիացիայի գլխավոր մարշալ 1944-ից
Ալեքսանդր Գոլովանով  1943 Ավիացիայի գլխավոր մարշալ 1944-ից
Ֆեոդոր Աստախով  1944 -
Գրիգորի Վորոժեյկին  1944 -
Նիկոլայ Սկրիպկո  1944 -
Ֆեոդոր Ֆալալեև  1944 -
Սերգեյ Խուդյակով  1944 -
Սեմյոն Ժավորոնկով  1944 -
Կոնստանտին Վերշինին  1946 Ավիացիայի գլխավոր մարշալ 1959-ից
Պավել Ժիգարև  1953 Ավիացիայի գլխավոր մարշալ 1955-ից
Սերգեյ Ռուդենկո  1955 -
Վլադիմիր Սուդեց  1955 -
Ստեփան Կրասովսկի  1959 -
Եվգենի Սավիցկի  1961 -
Ֆիլիպ Ագալցով  1962 -
Եվգենի Լոգինով  1967 -
Պավել Կուտախով  1969 Ավիացիայի գլխավոր մարշալ 1972-ից
Իվան Բորզով  1972 -
Ալեքսանդր Պոկրիշկին  1972 -
Բորիս Բուգաև  1973 Ավիացիայի գլխավոր մարշալ 1977-ից
Գեորգի Զիմին  1973 -
Ալեքսանդր Եֆիմով  1975 -
Իվան Պստիգո  1975 -
Ալեքսանդր Սիլանտև  1976 -
Ալեքսանդր Կոլդունով  1977 Ավիացիայի գլխավոր մարշալ 1984-ից
Գրիգորի Սկորիկով  1980 -
Նիկոլայ Սկոմորոխով  1981 -
Պյոտր Կիրսանով  1982 -
Անատոլի Կոնստանտինով  1985 -
Իվան Կոժեդուբ  1985 -
Ալեքսանդր Վոլկով  1989 -
Եվգենի Շապոշնիկով  1991 -

Զրահատանկային զորքերի մարշալներ

Մարշալ Տարեթիվը Հատուկ նշում
Պավել Ռոտմիստրով  1944 Զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ 1962-ից
Յակով Ֆեդորենկո  1944 -
Սեմյոն Բոգդանով  1945 -
Պավել Ռիբալկո  1945 -
Միխայիլ Կատուկով  1959 -
Պավել Պոլուբոյարով  1962 -
Համազասպ Բաբաջանյան  1967 Զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ 1975-ից
Օլեգ Լոսիկ  1975 -

Կապավորական զորքերի մարշալներ

Մարշալ Տարեթիվը Հատուկ նշում
Իվան Պերեսիպկին  1944 -
Ալեքսեյ Լեոնով  1961 -
Անդրեյ Բելով  1973 -
Նիկոլայ Ալեքսեև  1979 -

Ինժեներական զորքերի մարշալներ

Մարշալ Տարեթիվը Հատուկ նշում
Միխայիլ Վորոբյով  1944 -
Ալեքսեյ Պրոշլյակով  1961 -
Վիկտոր Խարչենկո  1972 -
Արչիլ Գելովանի  1977 -
Սերգեյ Ագանով  1980 -
Նիկոլայ Շեստոպալով  1981 -

ԽՍՀՄ նավատորմի ծովակալներ

Մարշալ Տարեթիվը Հատուկ նշում
Նիկոլայ Կուզնեցով  1955 զրկվել է 1956 թվականին, հետմահու վերականգնվել 1988 թվականին
Հովհաննես Իսակով  1955 -
Սերգեյ Գորշկով  1967 -
ՀՀ նամականիշ.
Հովհաննես Բաղրամյան, Հովհաննես Իսակով, Համազասպ Բաբաջանյան, Սերգեյ Խուդյակով

Ազգությամբ հայեր` Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանը, Ավիացիայի մարշալ Սերգեյ Խուդյակովը, Զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանը, Ինժեներական զորքերի մարշալ Սերգեյ Ագանովը և Խորհրդային Միության նավատորմի ծովակալ Հովհաննես Իսակովը, իրենց զգալի ավանդն են ունեցել Խորհրդային Միության ռազմական գործում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Դե յուրե և դե ֆակտո Խորհրդային Միության գեներալիսիմուսի կոչումը մնացել է ամենաբարձրը մինչև 1993 թվականը, երբ ընդունվել է «Զինապարտության ու զինվորական ծառայության մասին » դաշնային օրենքը։
  2. БСЭ, третье издание, том 6 Газлифт — Гоголево — М.: Советская энциклопедия, 1971 — С. 575, кол. 1711, ст. «Главный маршал рода войск»
  3. Լավրենտի Բերիան մարշալի կոչում ստացել է այն պատճառով, որ ԽՍՀՄ պետական անվտանգության նախարարության ատեստավորված ողջ կազմը հավասարեցվել է զինծառայողներին, ու հատուկ կոչումները փոխարինվել են զինվորականով։