Վյաչեսլավ Մոլոտով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վյաչեսլավ Մոլոտով
Вячесла́в Миха́йлович Мо́лотов
Vyacheslav Molotov Anefo2.jpg
 
Կուսակցություն՝ ԽՄԿԿ
Կրթություն՝ Սանկտ Պետերբուրգի պոլիտեխնիկական ինստիտուտ
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և դիվանագետ
Դավանանք աթեիզմ
Ծննդյան օր մարտի 9, 1890(1890-03-09)
Ծննդավայր Sovetsk, Վյատկայի գավառ, Ռուսական կայսրություն
Վախճանի օր նոյեմբերի 8, 1986(1986-11-08)[1][2][3] (96 տարեկանում)
Վախճանի վայր Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[4]
Գերեզման Նովոդեվիչյան գերեզմանոց
Թաղված Նովոդեվիչյան գերեզմանոց
Քաղաքացիություն Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Russia.svg Ռուսական կայսրություն
Ամուսին Polina Zhemchuzhina?
 
Ինքնագիր Vyacheslav Molotov Signature 1944.png
 
Պարգևներ

Լենինի շքանշան, «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ, Սոցիալիստական աշխատանքի հերոս, «Պատվո նշան» շքանշան, «Մոսկվայի պաշտպանության համար» մեդալ, «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Անձնվեր աշխատանքի համար» մեդալ, Լենինի շքանշան, Լենինի շքանշան, Լենինի շքանշան, «Մուրճ և մանգաղ» մեդալ, Մոսկվայի 800-րդ ամյակին նվիրված մեդալ և «Աշխատանքի վետերան» մեդալ

Վյաչեսլավ Միխայիլի Մոլոտով ( իսկական ազգանունը՝ Սկրյաբին, ծնվել է փետրվարի 25 (մարտի 9) 1890, Ռուսական կայսրություն — վախճանվել՝ նոյեմբերի 8, 1986, Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս հեղափոխական, խորհրդային քաղաքական և պետական գործիչ: 1930-1941 թվականներին Ժողովրդական կոմիսարների նախագահ, ժողկոմիսար, 1939-1949, 1953-1956 թվականներին ԽՍՀՄ Արտաքին գործերի նախարար: 1921-1957 թվականներին ՀԿ(բ)Կ և ԽՄԿԿ գլխավոր ղեկավարներից մեկը: Սոցիալիստական աշխատանքի հերոս: ԽՍՀՄ Գերագույն խորհրդի 1-4-րդ գումարման պատգամավոր:

Մանկություն և պատանեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վ. Մոլոտովը Սկրյաբինների ընտանիքի թվով երրորդ երեխան էր: Հայրը՝ Միխայիլ Պրոխորովիչ Սկրյաբինը (1860—1923) գործակատար էր Կուկարկայում: Պապը՝ Պրոխոր Նաումովիչը (1823—1908 կամ 1909) ազնվական էր: Մայրը՝ Աննա Նեբոգատիկովան (1863—1921) Նոլինսկ քաղաքի առևտրականների ընտանիքից էր: Ընտանիքում 10 երեխա է ծնվել, որոնցից 3 մահացել են վաղ տարիքում (Միխայիլ, Վիկտոր, Նիկոլայ, Զինաիդա, Վլադիմիր, Վյաչեսլավ, Սերգեյ)[5]:

Դպրոցում ուսանելու տարիներին Վյաչեսլավ Սկրյաբինը ջութակ էր նվագում և բանաստեղծություններ գրում: 1902 թվականին ավագ եղբայրների հետ մինչև 1908 թվականը սովորում էր Կազանի առաջին ռեալական ուսումնարանում: Այդ տարիներին Կազանի երիտասարդության մեծ մասը բավականին ծայրահեղական տրամադրություն ուներ: Վյաչեսլավը մտավ մարքսիստական գրականության ուսումնասիրության ինքնակրթական խմբակներից մեկը: Այնտեղ նա ընկերացավ հարուստ առևտրականի որդու և խոշոր կարողության ժառանգ Վիկտոր Տիխոմիրովի հետ, որը մտավ Կազանի բոլշևիստական խումբ 1905 թվականին: Նրա հետևից 1906 թվականի ամռանը Սկրյաբինը մտավ ՌՍԴԲԿ և մասնակցություն է ունեցել ուսանողների ոչ լեգալ հեղափոխության կազմակերպմանը:

1909 թվականին ձերբակալվեց հեղափոխական գործունեության համար և արտաքսվեց Վոլոգդա[6]: Ազատ է արձակվել 1911 թվականին: Նույն թվականին էքստեռն հանձնելով քննությունը ռեալական ուսումնարանի համար ընդունվեց Սանկ Պետերբուրգի պոլիտեխնիկական ինստիտուտը և համաձայն սեփական դաստիարակությանը, ընդունվեց նավաշինական ֆակուլտետ, սակայն միանգամից տեղափոխվեց տնտեսական, որտեղ մինչև 1916 թվականը սովորեց մինչև 4-րդ կուրս. «Ես շատ քիչ եմ սովորել, սակայն իմ սեփական աշխատանքը, իմ ներսում, ավելի մեծ նշանակություն ուներ», - հիշում էր նա: Կուսակցական աշխատանքներ էր իրականացնում Պետերբուրգում և Մոսկվայում:

1912 թվականին սկսվեց հրատարակվել բոլշևիստական առաջին օրինական թերթը «Պրավդան»: Վյաչեսլավ Սկրյաբինին թերթի աշխատանքներին ընդգրկեց Տիխոմիրնովը, որը թերթի կարիքների համար խոշոր գումար փոխանցեց[7]: Այնտեղ Վ.Մ. Մոլոտովը աշխատում էր որպես խմբագրության քարտուղար 1912 թվականից մինչև 1913 թվականը: «Պրավդա» թերթի հրատարակման նախապատրաստությունների ժամանակ ծանոթացավ բոլշևիկ առաջնորդներից մեկի՝ Իոսիֆ Ստալինի հետ: Ստալինը դարձավ բոլշևիստական ընդհատակի ղեկավարներից էր, ում հետ Սկրյաբինը անձամբ հանդիպեց:

1914 թվականի աշնանից աշխատում էր Մոսկվայում քաղաքական կազմակերպության վերստեղծման վրա, որը փակվել էր Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին: Սակայն 1915 թվականին ձերբակալվել և արտաքսվել էր Իրկուտսկի նահանգ, բայց 1916 թվականին փախուստի դիմեց: Նույն թվականին դարձավ ՌՍԴԲԿ ԿԿ ռուսական բյուրո և մտավ նրա ղեկավար եռյակի մեջ:

Պատերազմի տարիներին ամեն կերպ խուսափում էր բանակից, ապրելով այլ ազգանունների տակ. «Այն ժամանակ լուսանկարներ չէին պահանջվում, դրանք այնքան էլ զարգացած չէին, սակայն պետք էր, որպեսզի տարիքը համապատասխաներ: Պատերազմ է, իսկ ես հենց զորակոչվելու տարիքում եմ: Ինչու եմ ես ազատված: Այ քեզ անիծված: Ուրեմն ազատված եմ, ինչ-որ հոդվածի համար...Թոքախտով հիվանդների համար նույնպես հոդված կար: Այդպես ես փետրվարյան հեղափոխությանը մասնակցում էի որպես Ալեքսանդր Պոտեխին: Եվ այն ժամանակ ես ստիպված էի թարմացնել իմ անձնագիրը»:

1915 թվականին Վյաչեսլավ Սկրյաբինը սկսեց օգտագործել Մոլոտով կուսակցական մականունը (20-րդ դարի սկզբին նույն մականունն ուներ սոցիալ-դեմոկրատական միջազգային շարժման գործիչ և «Իսկրա» ու «Զարյա» թերթերի աշխատակից Ալեքսանդր Պարվուսը):

Մոլոտովի թոռը պատմաբան և քաղաքագետ Վ. Ա. Նիկոնով նշեց, որ նման մականուն վերցնելը կապված էր նրա հետ, որ

Aquote1.png ...Մոլոտով, բավականին պրոլետարական, արդյունաբերական էր հնչում, ինչը պետք է համակրանք առաջացներ բանվորական դասակարգի մոտ, որոնք չէին սիրում մտավորականությունից սերած կուսակցականներին: Երկրորդ պատճառը բականին պարզ է: Պապիկիս համար այն ավելի հեշտ էր արտաբերել: Սկրյաբին ազգանվան մեջ առաջին երեք բաղաձայն հնչյունները նրան ստիպում էին կակազել, հատկապես, երբ նա հուզվում էր:
- « Իմ պապը, Վյաչեսլավ Մոլոտովը, Լենինին հոնորարներ չէր վճարում» հոդվածից
Aquote2.png


1917 թվականի փետրվարի 27-ին Պետրոգրադյան խորհրդի նիստի ժամանակ առաջին անգամ ելույթ ունեցավ որպես Մոլոտով: Նույն թվականի մարտի 4-ին ՌՍԴԲԿ ԿԿ Ռուսական բյուրոյի որոշմամբ Վյաչեսլավ Մոլոտովը մտավ «Պրավդա» թերթի խմբագրություն, նույն թվականին մարտին ընտրվեց պատգամավոր և Պետրոգրադյան խորհրդի գործկոմի անդամ, Պետրոգրադյան կոմիտեի ՌՍԴԲԿ անդամ: Փետրվարյան հեղափոխության ժամանակ Մոլոտովը արտահայտվում էր հեղափոխության տարածման պգտին և դեմ էր ժամանակավոր կառավարության աջակցելուն:

Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո ԽՄԿԿ կուստոմսեր մտցնելուց հետո Վյաչեսլավ Մոլոտովին տրվեց 5 հերթական համարով կուստոմս:

1918 թվականին նա նշանակվեց Ժողովրդական գյուղատնտեսության խորհրդի նախագահ Հյուսիսային շրջանում, միևնույն ժամանակ նա Գրիգորի Զենոևի մերձավոր աշխատակիցներից էր:

1919 թվականին ՌԽՖՍՀ ԿԿ և ՌՍԴԲԿ լիազոր անձն էր Պովոլժեում: Նույն թվականին Պետրոգրադում լույս տեսավ Վյաչեսլավ Սկրյաբինի հեղինակած առաջին բրոշյուրը «Ինչպես են բանվորները սովորում ստեղծել իրենց տնտեսությունը», Մոլոտով մականվան տակ: 1919 թվականին «Կարմիր աստղ» քարոզչական նավով շրջագայության ժամանակ ծանոթացավ Նադեժդա Կրուպսկայայի հետ (Վ. Ի Լենինի հետ նա ծանոթացել էր դեռևս 1917 թվականի ապրիլին)[8]:

1920 թվականի սեպտեմբերից աշխատում էր ՌՍԴԲԿ Դոնեցկի նահանգի կոմիտեում, իսկ 1920 թվականի նոյեմբերից մինչև 1921 թվականի մարտը Ուկրաինայի ԿԿ քարտուղար:

Շուտով Վյաչեսլավ Մոլոտովը սկսեց սուր կոնֆլիկտներ ունենալ տեղի ղեկավարության հետ[9]: Այդ կապակցությամբ նրան տեղափոխում են կուսակցական ապարատ: 1921 թվականի մարտի 16-ից մինչև 1930 թվականի 21-ը Մոլոտովը համարվում էր ՌՍԴԲԿ ԿԿ քարտուղար (1921 թվականից պատասխանատու քարտուղար էր, սակայն 1922 թվականի ապրիլի 3-ին այդ պաշտոնի համար, որը ստացել էր «գլխավոր քարտուղար» անունը, Լենինի առաջարկով նշանակվեց Ստալինը):

Լենինի հողարկավորման կազմակերպման կոմիտեի անդամ: Լենինի մահից հետո Վ. Մոլոտովը սկսեց ակտիվորեն աջակցել Ստալինին վերջինիս քաղաքական հակառակորդների՝ Լև Տրոցկու, Գրիգորի Զենովևի, Լև Կամենևի և «աջ ընդդիմության» դեմ պայքարում:

1924-1927 թվականներին անդամակցության թեկնածու, 1929-1931 թվականներին՝ ԽՍՀՄ Կենտրոնական գործադիր կոմիտեի նախագահության անդամ: 1927 թվականին համարվում էր ՀԿԳԿ նախագահության անդամ:

1928 թվականից մինչև 1929 թվականը աշխատում էր կուսակցության մոսկովյան քաղաքային կոմիտեի առաջին քարտուղար:

1930-ական թվականներին[խմբագրել | խմբագրել կոդը]

1930 թվականի դեկտեմբերի 19-ին ԿԿ և ՀԿԳԿ ԿԿ որոշմամբ Մոլոտովը նշանակվեց ԽՍՀՄ ԺԿԽ և Աշխատանքի և պաշտպանության խորհրդի նախագահ (1937 թվականի ապրիլին Աշխատանքի և պաշտպանության խորհուրդը լուծարվեց):

Մոլոտովի ԽՍՀՄ ԺԿԽ նախագահի պաշտոնում գտնվելու ժամանակն ընդունված է կապել ներքին համախառն արդյունքի բարձրացման և պետության զինվածության, շինարարության, արդյունաբերության, ուրբանիզացիայի և մոդեռնիզացիայի: Դրանք համընկան երկրի զարգացման արդյունավետ գործիքների և ժողովրդական տնտեսության ղեկավարման մոդելների հետագա կենտրոնացման և միատարր հասարակության ստեղծման համար այլ պետությունների թշնամական հարաբերությունների պայմաններում: Տվյալ որոնումը կապված էր հակասությունների, քաղաքական կյանքում բացասական երևույթների հետ, որոնք կապված էին ինչպես պահպանողական միտումների, այնպես էլ ձախծայրահեղական կառավարչա-հրամանատարական գործողությունների հետ լրտեսական աճող գործունեության ֆոնի վրա: Մոլոտովը քրտնաջան աշխատում էր առաջին և երկորորդ հինգամյակների ժամանակ, սակայն հիմնականում բարեկամական հարաբերություններ չուներ իր հիմնական օգնականների՝ ժողկոմիսարների հետ, դրանց թվում նաև ԽՍՀՄ ծանր արդյունաբերության ժողովրդական կոմիսար Գ. Կ. Օրջոնիկիձեի հետ: Նման դեպքերում Ստալինը գրեթե միշտ աջակցում էր ԺԿԽ նախագահին:

1931-1932 թվականներին Մոլոտովը, մյուս բարձրագույն կուսակցական ներկայացուցիչների հետ մեկտեղ, արտակարգ լիազորի կարգավիճակով հաճախ զբաղվում էր հացամթերման մատակարարամամբ Ուկրաինայի հարավում: 1931 թվականի դեկտեմբերին ՀամԿ(բ)Կ ԿԿ քաղբյուրոյի նիստի ժամանակ Մոլոտովը նշեց իր չափազանց դժգոհությունը խնդրի չիրականացման համար: Նա պահանջեց «հատուկ միջոցներ» կիրառել և բարձրացնել « բոլշևիստական զգոնությունը դասակարգային թշնամու հարաբերության մեջ»:

1936 Մոլոտովը գրեթե ինքը չհայտնվեց մեղադրյալի սեղանին, ելույթ ունենանալով Լև Կամենևի և Գրիգորի Զինովևի բաց գործընթացի դեմ:

Սակայն շուտով Մոլոտովը դադարեց դեմ լինել ռեպրեսիային, ավելին, նա ակտիվ մասնակցություն ունեցավ 1937-1938 թվականների զանգվածային ահաբեկչության կազմակերպմանը:

ԽՍՀՄ և Երրորդ Ռայխի միջև չհարձակման մասին պայմանագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

1939 թվականի ամռանը Մոլոտովը ակտիվորեն մասնակցում էր Մոսկվայում կայացած անգլո-ֆրանսիա-խորհրդային բանակցություններին, իսկ դրանց տապալումից հետո բանակցություններ վարեց և Գերմանիայի հետ չհարձակման մասին պայամանգիր պատրաստեց, որը Մոլոտովի զեկույցով վավերացվել էր ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի կողմից 1939 թվականի օգոստոսի 31-ին:

1939 թվականի սեպտեմբերի 28-ին Մոլոտովի կողմից նոր գերմանա-խորհրդային պայմանագիր ստորագրվեց «Բարեկամության և սահմանի մասին»:

Վ. Մոլոտովը 1940 թվականի նոյեմբերի կեսին Բեռլին այցը պատասխան այց դարձավ Ռիբբենտրոպից Մոսկվա այցից հետո: Խորհրդային պատվիրակության Բեռլինում եռօրյա այցի ընթացքում Ադոլֆ Հիտլերի հետ բանակցություններ և երկու պաշտոնական հանդիպումներ Իոահիմ Ռիբենտրոպի հետ, սակայն այդ բանակցությունների արդյունքում կողմերը այդպես էլ համաձայնության չեկան. խորհրդային կողմը չէր միանում 1940 թվականի Բեռլինյան պակտին:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1921 թվականին Վ. Մոլոտովը ամուսնացավ Պոլինա Ժեմչուժինայի հետ: Նրանց թոռան խոսքերով. «Նրանք չափազանց շատ էին սիրում, նույնիսկ պաշտում էին իրար, թեպետ շատ տարբեր էին՝ պապս հասարակ մարդ էր, իսկ տատս՝ ազնվական»: 1949 թվականին Պոլինա Ժեմչուժինան ձերբակալվեց: Նրա ձերբակալումից առաջ ամուսինները ձևականորեն բաժանվել և տեղափոխվել էին: «Մոլոտովը իր ողջ կյանքը սիրում էր Պոլինա Սեմյոնովնային - գրում է Լ. Մլեչինը: - Երբ նա ինչ-որ տեղ էր գնում, ապա միշտ իր հետ վերցնում էր կնոջ և դստեր լուսանկարները: Կնոջ ձերբակալությունը նրա համար մեծ դժբախտություն էր»:

Ստալինի մահից առաջ Ժեմչուժինան ձերբակալվել էր աքսորում և տեղափոխվել Մոսկվա, որտեղ հարցաքննվում էր նոր գործընթաց սկսելու ընթացքում: 1953 թվականի մարտին՝ Ստալինի մահից անմիջապես հետո, նրա թաղման օրերին վերջինս ազատ արձակվեց Բերիայի կողմից և վերադարձվեց Մոլոտովի մոտ:

Մոլոտվը ուներ մեկ դուստր՝ Սվետլանան (1926—1989) համաշխարհային պատմության ինստիտուտի գիտական աշխատակից:

Առաջին փեսան՝ փորձարկիչ օդաչու Վ.Ս. Իլյուշին, ավիակոնստրուկտոր Ս.Վ. Իլյուշինի որդին:

Երկրորդ փեսան՝ Ալեքսեյ Նիկոնովը (1917—1992) ՆԳԺԿ-ի աշխատակից էր, Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի պրոֆեսոր, հետագայում Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի անդամ, «Կոմունիստ» ամսագրի խմբագիր:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սոցիալիստական աշխատանքի հերոս (սեպտեմբերի 30 1943)
  • Լենինի 4 շքանշան (1940; սեպտեմբերի 30 1943, 1945; 1950)
  • «Հարգանքի նշան» շքանշան
  • Մեդալներ

Փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ԽՍՀՄ և Ռուսաստանի ղեկավարների մեջ ամենաերկարակյաց ղեկավարներից էր
  • Նրա թոռան վկայությունների համաձայն Ստալինից հետո համաշխարհային քաղաքական գործիչներից Վ.Մ. Մոլոտովը հատկապես հարգում էր Ու. Չերչիլին
  • Մոլոտովի պատվին անվանվել էր պարզագույն վառվող նռնակը՝ «Մոլոտովի կոկտեյլ»
  • ԳԱԶ-51 բեռնատարը, որը արտահանվում էր արտասահման, անվանվեց «Մոլոտովկա»
  • Մոլոտովը մոլի ծխող էր:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Encyclopædia Britannica
  2. SNAC — 2010.
  3. filmportal.de — 2005.
  4. German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #11873461X // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  5. «сайт «Люди.ру»» (ռուսերեն)։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-22-ին։ Վերցված է 2010-05-21 
  6. Чуев Ф. Сто сорок бесед с Молотовым
  7. Щуплов, Александр «Мой дед, Вячеслав Молотов, не платил Ленину гонораров» // "Родная газета" № 18 (104), 20 мая 2005 г., полоса 36
  8. А. Захаров, «ЧОН // Очерки по истории Октябрьской революции в Нижегородской губернии», Н.-Новгород, 1927 г., стр. 47-54
  9. «Сахаров В.А. Политическое завещание Ленина. 200..»։ vk.com։ Վերցված է 2017-01-17 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աուդիո