Երկրի հերոսներ (կայք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Երկրի հերոսներ
Изображение логотипа
warheroes.ru(ռուս.)
Տեսակկայք
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
Լեզուռուսերեն
Բացվածմարտ 2000

Միջազգային հայրենասիրական ինտերնետ նախագիծ «Երկրի հերոսներ», (ռուս.՝ Герои страны) ոչ կոմերիցալ կայք, ստեղծվել է 2000 թվականի մարտ ամսին։

Կայքում տեղադրվում են Խորհրդային Միության հերոսների, Ռուսաստանի Դաշնության հերոսների, Սոցիալիստական աշխատանքի հերոսների և Ռուսաստանի Դաշնության աշխատանքի հերոսների, ԽՍՀՄ Փառքի շքանշանի լրիվ դափնեկիրների և Աշխատանքի հերոսների շքանշանակիրների կենսագրություններ։ Ըստ mail.ru կայքի վիճակագրության ամսվա կտրվածքով այցելուների թվով 2124-րդ տեղում է ՌԴ կայքերի ցանկում ամսական մոտ 80000 այցելուներ[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

12 777 մարդ արժանացել է ԽՍՀՄ հերոսի կոչման, 2674 զինվորականներ ստացել են Փառքի շքանշանի լրիվ դափնեկիր, 20 613 մարդ դարձել է Սոցիալիստական աշխատանքի հերոս, 983 մարդ Աշխատանքի հերոսների շքանշանակիր։ Վերջին տարիներին ավելացել են նաև ՌԴ հերոսների կենսագրություններ, (2012 թ. դրությամբ ավելի քանի 1000 մարդ)։ 2013 թվականից սկսած շնորհվում է նաև ՌԴ Աշխատանքի հերոս կոչումը։

Կայքի նպատակն է հանրայնացնել Հայրենիքի պաշտպանների, ԽՍՀմ և ՌԴ հերոսներին։

2022 թ. հունվարի 1-ի դրությամբ «Герои страны» կայքում առկա է 31 845 հոդված, այդ թվում.

  • 12 862 կենսագրություն ԽՍՀՄ հերոսներ (ընդհանուր թվի 100 %)
  • 14 471 կենսագրություն Սոցիալիստական աշխատանքի հերոս (70,2 %)
  • 1109 կենսագրություն Ռուսաստանի Դաշնության հերոսներ (մոտ 95 % )
  • 71 կենսագրություն ՌԴ Աշխախատանքի հերոսներ (մոտ 98 %)
  • 2656 կենսագրություն ԽՍՀՄ Փառքի շքանշանի լրիվ դափնեկիրներ (100 %)
  • 598 կենսագրություն Աշխատանքի հերոսների շքանշանակիրներ (մոտ 61 %)
  • 13 հոդված Հերոս քաղաքների մասին (100 %)

Կայքում զետեղված են նաև հերոսների հուշարձանների, հուշատախտակների ավելի քան 25 000 լուսանկար։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2002 թ. - Ոսկե Կայք համառուսաստանյան բաց ինտերնետ մրցույթ, հաղթել է «Մշակույթ» անվանակարգում
  • 2005 թ. - Ոսկե Կայք համառուսաստանյան բաց ինտերնետ մրցույթի եզրափակիչ «Ազգային հարստություն» անվանակարգում
  • 2006 թ. - ԶԼՄ-ներում լուսաբանվող հայրենասիրական դաստիարակության թեմաներով մրցույթի հաղթող[2].
  • 2011 թ. - լրագրողական վարպետության «Ռուսաստանի Փառքը» մրցույթում հաղթող «Ռուսաստանի Փառքը - զինվորական դինաստիա» անվանակարգում[3].
  • 2015 թ. - «Վիքի մրցանակ 2015» «Ազատ գիտելիքներ» անվանակարգում Վիքիմեդիա շարժման մեջ էական ավանդի համար[4]
  • 2019 թ. - ԶԼՄ-ների համառուսաստանյան մրցույթ, 1-ին մրցանակ և ոսկե մեդալ «Ռուսաստանի Հայրենասեր - 2019» («Մենք - ռուսներ ենք!» անվակարգ)[5][6]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://top.mail.ru/rating?id=56915
  2. «Подведены итоги конкурса «Патриот России» // Сайт Федерального агентства по печати и массовым коммуникациям»։ Արխիվացված է օրիգինալից 2019-07-29-ին։ Վերցված է 2019-07-29 
  3. Международный пресс-клуб։ «Список победителей» (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-03-ին։ Վերցված է 2011-12-23 
  4. «Вики-премию 2015» вручили в Москве
  5. «Патриот России — 2019. Победители // Международный пресс-клуб»։ Արխիվացված է օրիգինալից 2020-08-12-ին։ Վերցված է 2019-10-29 
  6. «Дипломы // Герои страны»։ Արխիվացված է օրիգինալից 2019-10-29-ին։ Վերցված է 2019-10-29