Սերգո Օրջոնիկիձե
Գրիգորի Կոնստանտինի Օրջոնիկիձե վրաց.՝ გრიგოლ ორჯონიკიძე | |||
| |||
---|---|---|---|
դեկտեմբերի 21, 1930 - փետրվարի 18, 1937 | |||
| |||
հուլիսի 23, 1926 - նոյեմբերի 3, 1926 | |||
| |||
նոյեմբերի 10 1930 - հունվարի 5 1932 | |||
| |||
հունվարի 5, 1932 - փետրվար 18, 1937 | |||
| |||
նոյեմբերի 3, 1926 - դեկտեմբերի 15, 1930 | |||
Նախորդող | Վալերիան Վլադիմիրովիչ Կույբիշև | ||
Հաջորդող | Անդրեյ Անդրեևիչ Անդրեև | ||
| |||
նոյեմբերի 5, 1926 - նոյեմբերի 10, 1930 | |||
Նախորդող | Վալերիան Կույբիշև | ||
Հաջորդող | Ալեքսեյ Իվանովիչ Ռիկով | ||
| |||
սեպտեմբեր 1926 - նոյեմբեր 1926 | |||
Նախորդող | Անաստաս Իվանովիչ Միկոյան | ||
Հաջորդող | Միխայիլ Սեմյնովիչ Չուդով | ||
| |||
փետրվար 1922 - սեպտեմբեր 1926 | |||
Կուսակցություն՝ | Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցություն, Ռուսական սոցիալ-դեմոկրատական կուսակցություն (բոլշևիկների) և ԽՄԿԿ | ||
Կրթություն՝ | Թիֆլիսի բուժակների դպրոց | ||
Մասնագիտություն՝ | բուժակ | ||
Ազգություն | Ռուսաստան ԽՍՀՄ | ||
Ծննդյան օր | հոկտեմբերի 12 (24), 1886 | ||
Ծննդավայր | գյուղ Գորեշա, Շորապանիի գավառ, Քութայիսի նահանգ, ներկայումս Օրջոնիկիձեի շրջակ, Վրացական ԽՍՀ | ||
Վախճանի օր | փետրվարի 18, 1937 | ||
Վախճանի վայր | Ռուսաստան, Մոսկվա ՌԽՍՖՀ, ԽՍՀՄ | ||
Թաղված | Կրեմլի պատի պանթեոն | ||
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ | ||
Պարգևներ | |||
Գրիգորի Կոնստանտինի Օրջոնիկիձե (վրաց.՝ გრიგოლ ორჯონიკიძე, ռուս.՝ Григорий Константинович Орджоникидзе, Սերգո Օրջոնիկիձե Սերգո - վրաց.՝ სერგო, հոկտեմբերի 12 (24), 1886[4], Ղորեշա, Քութայիսի նահանգ, Ռուսական կայսրություն - փետրվարի 18, 1937[1][2][3][…], Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), խորհրդային պետական և կուսակցական գործիչ։ Կոմունիստական կուսակցության անդամ 1903 թվականից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է ազնվականի ընտանիքում[5]։ 1901-1905 թվականներին սովորել է Թիֆլիսի բուժակների դպրոցում, մասնակցել ս-դումայի խմբակի աշխատանքներին։ 1903 թվականից պրոպագանդիստական գործունեություն է ծավալել Անդրերկաթուղու գլխավոր արհեստանոցների բանվորների շրջանում։ Եղել է Կամոյի[6][7] աշակերտը։
Մասնակցել է 1905-1907 թվականների հեղափոխությանը Անդրկովկասում։ 1905 թվականի դեկտեմբերին[8] Օրջոնիկիձեն ձերբակալվել է, 1906 թվականի մայիսին ազատ է արձակվել և օգոստոսին տարագրվել է Գերմանիա։
1907 թվականին կուսակցական աշխատանք է կատարել Բաքվում[9], եղել է Բալտխանիի շրջանի կուսակցական կազմակերպիչը, ՌԱԴԲԿ Բաքվի կոմիտեի անդամ։ 1907 թվականի նոյեմբերին բանտարկվել է, 1909 թվականին[10] աքսորվել Ենիսեյի նահանգ, որտեղից փախել է և անցել Իրան։ Այնտեղ Օրջոնիկիձեն մասնակցել է 1905-1911 թվականների հեղափոխությանը, կատարել ՌՍԴԲԿ Բաքվի կոմիտեի հանձնարարությունները։ 1911 թվականին մեկնել է Փարիզ, որտեղ և սովորել Լոնժյումոյի կուսակցական դպրոցում։ 1911 թվականի ամռանը Վլադիմիր Լենինի հանձնարարությամբ վերադարձել է Ռուսաստան, աշխատել որպես ՌՍԴԲԿ 6-րդ համառուսաստանյան կոնֆերանսի հրավիրումը նախապատրաստող Արտասահմանյան կազմակերպական հանձնաժողովի լիազոր և Ռուսաստանյան կազմակերպական հանձնաժողովի անդամ։
Իբրև պատգամավոր Օրջոնիկիձեն մասնակցել է ՌԱԴԲԿ VI (Պրահայի) համառուսաստանյան կոնֆերանսին, ընտրվել ՌԱԴԲԿ Կենտկոմի և նրա Ռուսական բյուրոյի անդամ։
1912 թվականի ապրիլին Պետերբուրգում կրկին ձերբակալվել է, հոկտեմբերին՝ դատապարտվել 3 տարվա տաժանակրության և Սիբիրում ցմահ բնակության։
1912-1915 թվականներին եղել է Շլիսելբուրգիյ տաժանակրային բանտում, ապա աքսորվել Յակուտիա։
Փետրվարյան հեղափոխությունից (1917) հետո եղել է Յակուտսկի խորհրդի գործադիր կոմիտեի անդամ։ 1917 թվականի հունիսից՝ ՌՄԴԲ(բ)Կ Պետրոգրադի կոմիտեի և Պետրոգրադի խորհրդի գործկոմի անդամ։
1917 թվականի հուլիսյան դեպքերից հետո մասնակցել է Լենինի ընդհատակ անցնելու կազմակերպմանը, երկու անգամ եղել է նրա մոտ Ռազլիվում։ Օրջոնիկիձեն եղել է ՌՍԴԲ(բ)կ VI համագումարի պատգամավոր, որտեղ հանդես է եկել Ռուսաստանի ժամանակավոր կառավարության դատին Լենինի ներկայանալու անթույլատրելիության մասին զեկուցումով։
Կուսակցության Կենտկոմի հանձնարարությամբ Օրջոնիկիձեն 1917 թվականի հունիս-օգոստոսին աշխատել է Պետրոգրադում, սեպտեմբեր-հոկտեմբերին՝ Անդրկովկասում։ 1917 թվականի հոկտեմբերի 24 (նոյեմբերի 6)-ին վերադառնալով Պետրոգրադ, մասնակցել է զինված ապստամբությանը, ապա Կերենսկու-Կրասնովի զորքերի դեմ մարտերին։
1917 թվականի դեկտեմբերին նշանակվել է Ուկրաինայի ժամանակավոր արտակարգ կոմիսար, պարենժողկոմատի լիազոր վերահսկիչ երկրի հարավում։ 1918 թվականի ապրիլին գլխավորել է Հարավային շրջանի ժամանակավոր արտակարգ կոմիսարիատը։ Քաղաքացիական պատերազմի տարիներին (1918-1920) Օրջոնիկիձեն եղել է քաղաքական ղեկավար աշխատող կարմիր բանակի զորամասերում։
1918 թվականին՝ Դոնի հանրապետության Կենտգործկոմի անդամ, Յարիցինի (այժմ՝ Վոլգոգրադ) պաշտպանության կազմակերպիչներից մեկը, Հյուսիսային Կովկասի պաշտպանության խորհրդի նախագահ։
1919 թվականին՝ Արևմտյան ռազմաճակատի 16-րդ բանակի, այնուհետև Հարավային ռազմաճակատի 14-րդ բանակի Ռազմհեղխորհրդի (ՌՀԽ) անդամ, Օրյոլի տակ Դենիկինի զորքերի ջախջախման, Դոնբասի, Խարկովի, Ձախափնյա Ուկրաինայի ազատագրման ղեկավարներից մեկը։
1920 թվականից՝ Կովկասյան ռազմաճակատի ՌՀԽ-ի անդամ և Հյուսիս-Կովկասյան հեղկոմի նախագահ, Հյուսիսային Կովկասում խորհրդային իշխանության վերականգնման բյուրոյի նախագահ։ 1920 թվականի ապրիլից Օրջոնիկիձեն, եղել է ՌԿ(բ)Կ Կենտկոմի Կովկասյան բյուրոյի նախագահ, Ադրբեջանում, Հայաստանում և Վրաստանում խորհրդային իշխանության հաստատման ակտիվ մասնակից։
1922-1926 թվականներին եղել է կուսակցության Անդրերկրկոմի առաջին քարտուղարը, ՀամԿ(բ)Կ Հյուսիս-Կովկասյան երկրկոմի առաջին քարտուղարը։
1926-1930 թվականներին Օրջոնիկիձեն ՀամԿ(բ)Կ Կենտրոնական վերստուգիչ հանձնաժողովի նախագահն էր և բանգյուղտեսչության ժողկոմը, ԽՍՀՄ ժողկոմխորհի նախագահի, Աշխատանքի ու պաշտպանության խորհրդի (ԱՊԽ) նախագահի տեղակալը, 1924 թվականից՝ ԽՍՀՄ Ռազմական հեղխորհրդի անդամ։
1930 թվականի նոյեմբերից՝ Համամիութենական ԺՏԲԽ-ի նախագահը, այնուհետև ԽՍՀՄ ծանր արդյունաբերության ժողկոմը։ Մեծ է Օրջոնիկիձեի ծառայությունը խորհրդային երկրի սոցիալիստ, ինդուստրացման գործում։ Օրջոնիկիձեն եղել է կուսակցության 11-17-րդ համագումարների պատգամավոր, 1921 թվականից՝ կուսակցության Կենտկոմի անդամ, 1926 թվականից՝ Կենտկոմի քաղբյուրոյի անդամության թեկնածու, 1930 թվականի դեկտեմբերից՝ ՀամԿ(բ)Կ ԿԿ քաղբյուրոյի անդամ։ Օրջոնիկիձեն եղել է ԽՍՀՄ ԿԳԿ անդամ։
Պարգևատրվել է Լենինի և 2 այլ շքանշաններով[11] :
Մահացել է 1937 թվականի փետրվարի 17–18-ին։
Թաղված է Մոսկվայի Կարմիր հրապարակում, Կրեմլի պատի մոտ։ Ի հավերժումն Օրջոնիկիձեի հիշատակի Խորհրդային Միության տարբեր վայրերում մի շարք քաղաքներ, քաղաքային և գյուղական շրջաններ, ավաններ, ուսումնական հաստատություններ, գործարաններ, փողոցներ և հրապարակներ կոչվում են Օրջոնիկիձեի անունով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Орджоникидзе Григорий Константинович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ Историческая энциклопедия Сибири (ռուս.) / под ред. В. А. Ламин — Новосибирск: 2009. — ISBN 5-8402-0230-4
- ↑ Montefiore, Simon Sebag (2004). Stalin: The Court of the Red Tsar. New York: Knopf. էջ 123. ISBN 1-4000-7678-1.
- ↑ «Сестра Камо (Д. А. Хутулащвили) | РУССКАЯ РЕВОЛЮЦИЯ». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ «Орджоникидзе, Григорий (Серго) Константинович». Большая Русская Биографическая энциклопедия. ИДДК, 2007 г. (Big Russian Biographical Encyclopedia, 2007). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ «Орджоникидзе, Григорий (Серго) Константинович». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ Gregor Yaghikiyan, Showravi va jonbesh-e jangal (The Soviet Union and the Jungle Movement) (Persian), Editor: Borzouyeh Dehgan, Tehran: Novin, 1984.
- ↑ Conquest, Robert (1968). The Great Terror. Macmillan.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Oleg Witaljewitsch Chlewnjuk: In Stalin's Shadow: The Career of "Sergo" Ordzhonikidze; Sharpe, Armonk, NY [u.a.] 1995, ISBN 1-563-24562-0
- Zinaida Gavrilovna Ordzhonikidze: Put' bol'shevika: stranitsy iz zhizni G.K. Ordzhonikidze. Gos. izd-vo polit. lit-ry, Moskva 1956
- Anton Kirillovich Kelendzheridze: Sergo Ordzhonikidze – zhurnalist. Merani, Tbilisi 1969
- Boris Souvarine: Stalin – Anmerkungen zur Geschichte des Bolschewismus; Bernard & Graefe Verlag München 1980, ISBN 3-7637-5210-2
- J. Arch Getty, Oleg V. Naumov: The Road to Terror – Stalin and the Self-Destruction of the Bolschewiks, 1932-1939; Yale University Press New Haven and London 1999, ISBN 0-300-07772-6 (Enthält die Übersetzung einiger Reden und Schriften Ordschonikidses ins Englische)
- Oleg Witaljewitsch Chlewnjuk: Сталин и Орджоникидзе. Конфликты в Политбюро в 30-е годы. (Stalin und Ordschonikidse. Konflikte im Politbüro in den 30er Jahren); Серия «АИРО-монография»; Moskau 1993
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Биография Орджоникидзе в газ. «Известия», 19 февраля 1937 г. [1] Արխիվացված 2019-09-13 Wayback Machine
- Яков Резник. Народный комиссар. Повесть о Серго Орджоникидзе
- Biografie Ordschonikidses Արխիվացված 2008-12-10 Wayback Machine (englisch)
- Weitere Biografie Ordschonikidses mit Fotografien (russisch)
- Բոլշևիկներ
- ԽՄԿԿ անդամներ
- Մոսկվա քաղաքում թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Հոկտեմբերի 24 ծնունդներ
- 1886 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Փետրվարի 18 մահեր
- 1937 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Խորհրդային կուսակցական գործիչներ
- Խորհրդային պետական գործիչներ
- Քաղաքական կեղծանուններ