Կարմիր հրապարակ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Կարմիր հրապարակ | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Մոսկվա[1] |
Մասն է | Կրեմլ և Կարմիր հրապարակ |
![]() | |
![]() | |
![]() |
Կարմիր հրապարակ (ռուս.՝ Красная площадь), քաղաքային հրապարակ Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում։
Մոսկվայի գլխավոր հրապարակը: Կազմավորվել է 15-րդ դարի 90-ական թվականերին, կոչվել է «Տորգ» կամ «Պոժար», իսկ 17-րդ դարի 2-րդ կեսից՝ «Կրասնայա» (գեղեցիկ): Սկզբնական շրջանում առևտրական հրապարակ էր, սկսած XVI դ. այստեղ տեղի են ունեցել հանդիսավոր արարողություններ, հրապարակվել հրամաններ: Արևմտքից Կարմիր հրապարակ սահմանափակված է երբեմնի խանդակով անջատված Կրեմլի պարսպով և աշտարակներով (Սպասկայա, Սենատսկայա, Նիկոլսկայա), հարավից՝ Վասիլի Երանելու տաճարով (1555–60): 1812 թվականի հրդեհից հետո Կարմիր հրապարակի կոմպոզիցիան վերափոխվել է Օ. Ի. Բովեի նախագծով (լցվել է խանդակը, վերակառուցվել են առևտրական շարքերը): 1818-ին կանգնեցվել է Կ. Մինինի և Դ. Պոժարսկու հուշարձանը (քանդակագործ՝ Ի. Մարտոս): 19-րդ դարի վերջին կառուցվել են Պատմական թանգարանը (1875–1881, ճարտարապետ Վ. Շերվուդ և ուրիշներ), նոր՝ Վերին առևտրական շարքերը (1889–93, ճարտ. Ա. Պոմերանցև, այժմ՝ պետ. հանրախանութ): 1924–1930 թվականերին ճարտարապետ Ա. Շչուսևի նախագծով կառուցվել է Վ. Ի. Լենինի դամբարանը, որը դարձել է Կարմիր հրապարակի ճարտարապետական անսամբլի կոմպոզիցիոն կենտրոնը: Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Կարմիր հրապարակ մայրաքաղաքի աշխատավորների ցույցերի, զինվորական շքերթների, տոնակատարությունների վայր է: Կարմիր հրապարակում, Կրեմլի պարսպի մոտ կոմունիստական կուսակցության, սովետական պետության, գիտության և մշակույթի, միջազգային բանվորական շարժման ականավոր գործիչների շիրիմներն են, իսկ պարսպի մեջ՝ աճյունասափները:
- ↑ 1,0 1,1 archINFORM — 1994.
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հնում Կրեմլի պարսպի մոտ, նրա հյուսիսային կողմում, առաջացավ Մոսկվայի գլխավոր առևտրական հրապարակը, որը երկար ժամանակ կոչվում էր Տորգ(առևտուր, շուկա): 1571 թ. տեղի ունեցած ամենակուլ հրդեհից հետո, որի ժամանակ այրվեցին բոլոր կրպակները, հրապարակն սկսեցին անվանել Պոժար(Հրդեհ): 17-րդ դարում այն ստացավ <<Կրասնայա>> անունը,որը ռուսերենում նշանակում է գեղեցիկ:Մեծ Հոկտեմբերից հետո այդ անվանումը նոր իմաստ ստացավ: Այն կապում են դրոշի կարմիր գույնի հետ, որը դարձավ սոցիալիստական հասարակության խորհրդանիշը:
1941 թ. նոյեմբերի 7-ին, երբ ֆաշիստաան բանակը Մոսկվայի մատույցներում էր, Կարմիր հրապարակում կայացավ կարմիր բանակի շքերթը, որի մասնակիցները հենց այդտեղից գնացին պաշտպանելու մայրաքաղաքը: Իսկ 1945թ. հունիսի 24-ին հաղթանակած ռազմիկները Կարմիր հրապարակ եկան Հաղթանակի շքերթի և Վ.Ի Լենինի դամբարանի պատվանդանին նետեցին ֆաշիստական ատելի սվաստիկայով դրոշները:
Աղբյուր
«Ինչ է, ով է», խմբագիր՝ Հայկական սովետական հանրագիտարանի գլխավոր խմբագրություն, Երևան, 1984.
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 334)։ ![]() |