Իվան Մարտոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իվան Մարտոս
ռուս.՝ Иван Мартос
Ծնվել է1754[1][2][3][…]
ԾննդավայրԻչնյա, Իչնյանսկի վոլոստ, Բորզնայի գավառ, Ռուսական կայսրություն[4] կամ Պոլտավա, Կազակական հետմանություն[5]
Մահացել էապրիլի 5 (17), 1835
Վախճանի վայրըՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[4]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և Ֆինլանդիա
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա (1773)
Ստեղծագործություն(ներ)Ալեքսանդր I-ի հուշարձան և Monument to Lomonosov in Arkhangelsk?
Մասնագիտությունքանդակագործ, վիզուալ արտիստ, նկարչության ուսուցիչ և համալսարանի դասախոս
ԱշխատավայրՍանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա
Պարգևներ և
մրցանակներ
Սուրբ Վլադիմիրի 3-րդ աստիճանի շքանշան և Սուրբ Աննայի 2-րդ աստիճանի շքանշան
ԵրեխաներԱլեքսեյ Մարտոս, Նիկիտա Իվանովիչ Մարտոս և Q110293165?
 Ivan Petrovich Martos Վիքիպահեստում

Իվան Պետրովիչ Մարտոս (ռուս.՝ Иван Петрович Мартос, 1754[1][2][3][…], Իչնյա, Իչնյանսկի վոլոստ, Բորզնայի գավառ, Ռուսական կայսրություն[4] և Պոլտավա, Կազակական հետմանություն[5] - ապրիլի 5 (17), 1835, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[4]), ռուս քանդակագործ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1764-1773 թվականներին սովորել է Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայում, 1773-1779 թվականներին՝ Հռոմի Գեղարվեստի ակադեմիայի թոշակառու։

Ռուսաստան է վերադարձել որպես կլասիցիզմի համոզված հետևորդ։ Իր ստեղծագործություններում քաղաքացիական պաթոսը զուգորդել է կերպարների վեհության, կոմպոզիցիայի խստության, քանդակաձևերի պլաստիկության հետ։ Մարտոսի մահարձանները աչքի են ընկնում խոր քնարականությամբ, պլաստիկական լուծումների նրբագեղությամբ (Ս. Ս. Վոլկոնսկայայի մահարձանը, մարմար, 1782, Տրետյակովյան պատկերասրահ

Մարտոսը մոնումենտալ-դեկորատիվ քանդակի նշանավոր ռուս վարպետ է («Ակտեոն» արձանը, բրոնզ, 1801, ստեղծվել է Պետերգոֆի Մեծ կասկադի համար)։ 1804 թվականից աշխատել է իր հանրահայտ ստեղծագործության՝ Կուզմա Մինինի և Դմիտրի Պոժարսկու հուշարձանի վրա (Մոսկվայի Կարմիր հրապարակ, բրոնզ, գրանիտ, բացումը կատարվել է 1818 թվականին). կերպարներն օժտված են քաղաքացիական պաթոսով, հայրենիքի հանդեպ պարտքի մեծ զգացողությամբ։ Մարտոսը նաև ստեղծել է հերցոգ Էմանուել դը Ռիշելյոյի (1823-1828, բրոնզ, գրանիտ, Օդեսա) և այլ հուշարձաններ։

Որպես Գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր (1779 թվականից) և ռեկտոր (1814 թվականից) դաստիարակել է 19-րդ դարի 1-ին կեսի բազմաթիվ ռուս քանդակագործներ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  3. 3,0 3,1 Faceted Application of Subject Terminology
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Мартос Иван Петрович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 Register of the Artists' Association of Finland (фин.)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 351