Կազակական հետմանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Կազակական հետմանություն (ուկր.՝ Гетьманщина, Hetmanščyna), պաշտոնապես հայտնի է Զապորոժյան Սեչ անվանումով (Військо Запорозьке, Vijśko Zaporoźke, լատ.՝ Exercitus Zaporoviensis),[1], կազակական պետական կազմավորում[2][3][4] Կենտրոնական Ուկրաինայի տարածաշրջանում 1648-ից մինչև 1764 թվականը (ըստ որոշ աղբյուրների՝ մինչև 1782 թվականը)[2] ընկած ժամանակամիջոցում։ Հիմնադրել է Բոգդան Խմելնիցկին իր նախաձեռնած ու ղեկավարած հակալեհական ապստամբության (1648–1657 թթ.) արդյունքում։ Ցարական իշխանության հետ 1654 թվականին Պերեյասլավլում նրա կնքած դաշնագրով վասալական հարաբերությունների հաստատումը խորհրդային, ուկրաինական ու ռուսական պատմագրության մեջ դիտարկվում է որպես ուղենշային կետ։ 1659 թվականին Պերեյասլավլում տեղի ունեցած երկրորդ խորհրդաժողում կնքված փաստաթուղթն էլ ավելի է սահմանափակել հետմանության անկախությունը, թեև մոսկովյան կողմը փորձեր է արել բանն այնպես ներկայացնելու, թե իբր հետման Յուրի Խմելնիցկու հետ 1659 թվականին ձեռք բերած պայմանավորվածությունները ոչ այլ ինչ են, քան Բոգդանի հետ նախկինում՝ 1654 թվականին ձեռք բերված համաձայնություններ[5][6][7]։ Անդրուսովոյի 1667 թվականի դաշնագիրը, որը կնքվել է առանց կազակական հետմանության ներկայացուցչի մասնակցության, սահմանել է Ռուսաստանի և Լեհաստանի միջև սահմանները, հետմանությունը երկու մասի է բաժանել՝ Դնեպր գետի երկայնքով, և Զապորոժյան Սեչը դրել է ռուս-լեհական համատեղ կառավարման ներքո։

1708 թվականին Ռուսաստանի հետ միությունը խզելու՝ Իվան Մազեպայի ձեռնարկած անհաջող փորձից հետո ամբողջ տարածքը ներառվել է Կիևի նահանգի կազմում (1708–1775)[8], կազակական ինքնավարությունն ավելի մեծ խստությամբ է սահմանափակվել։ Եկատերինա Երկրորդ կայսրուհին 1764 թվականին պաշտոնապես վերացրել է հետմանությունը, 1764-1781 թվականներին կազակական հետմանությունը ներառվել է Մալոռուսիա (Փոքր Ռուսիա) նահանգի կազմում։ Նահանգապետ Պյոտր Ռումյանցևի եռանդուն մասնակցությամբ հետմանական վարչական համակարգի վերջին մնացորդները 1781 թվականին վերացվել են։

Անվանումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կազակական հետմանության պաշտոնական անվանումը՝ (Військо Запорозьке, Viys’kо Zaporoz’kе) բառացի թարգմանությամբ նշանակում է «զապորոժյան զորք»[9]։ Հետմանություն (Гетьманщина, Het’manshchyna, «հետմանական պետություն») պատմագրական եզրույթն ստեղծվել է 19-րդ դարի վերջերին[10] հետման բառից, որը զապորոժյան զորքի հրամանատարի տիտղոսն էր[9]։ «Զապորոժյան զորք» («Військо Запорозьке») եզրույթում «Զապորոժյան» («Запорожская») բառի մեջ արտացոլված է կազակների ռազմաքաղաքական կազմակերպության վայրը՝ «Դնեպր գետի սահանքներից այն կողմ» (за порогами)[11]. դա Հարավային Ուկրաինայի պատմա-աշխարհագրական այն տարածաշրջանն է, որի կենտրոնում գտնվում էր Զապորոժյան Սեչը[12]։ Դրանում արտահայտված է նաև ուկրաինական կազակների ռազմա-քաղաքական կազմակերպության անվանումը[12]։ Կազակական հետմանության բնակիչներն իրենց բնօրրանն անվանում էին «Ուկրաինա» կամ «Վկրաինա»։ Մոսկովյան դիվանագիտական գրագրություններում այդ վայրն անվանվում էր Փոքր Ռուսիա (ռուս.՝ Малороссия, Malorossiia);[13], լեհական, օսմանյան, արաբական աղբյուրներում՝ Ուկրաինա կամ Կոսակիա։ Օսմանյան կայսրությունում կազակական հետմանության բնօրրանն անվանվում էր Ուկրաինա երկիր (Ukrayna memleketi)[14]:

Հետմանության հիմնադիրը՝ Բոգդան Խմելնիցկին, լեհական իշխանությունների ներկայացուցիչ Ադամ Կիսիլի հետ 1649 թվականի փետրվարին կայացած հանդիպման ժամանակ ինքն իրեն ներկայացրել է որպես Ruthenian պետության (կամ Rus պետության) իշխան, կառավարող[15]։ Խմելնիցկու ժամանակակից պատրիարքական եպիսկոպոս Սիլվեստեր Կոսիվը նրան ճանաչում է որպես «մեր երկրի առաջնորդի ու հրամանատարի»։ 1657 թվականին Կոնստանտին Շերբանին գրած նամակում նա իրեն ներկայացնում է որպես Clementiae divinae Generalis Dux Exercituum Zaporoviensium[16]:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Magocsi, 2010, էջ 245
  2. 2,0 2,1 Okinshevych Lev, Arkadii Zhukovsky (1989)։ «Hetman state»։ Encyclopedia of Ukraine 2։ Վերցված է սեպտեմբերի 9, 2017 
  3. Smoliy Valeriy (1991)։ Українська козацька держава [The Ukrainian Cossack State] (PDF)։ Ukrainian Historical Journal (ուկրաիներեն) (4)։ ISSN 0130-5247։ Վերցված է հունվարի 20, 2016 
  4. Saltovskiy Oleksandr (2002)։ «КОНЦЕПЦІЇ УКРАЇНСЬКОЇ ДЕРЖАВНОСТІ В ІСТОРІЇ ВІТЧИЗНЯНОЇ ПОЛІТИЧНОЇ ДУМКИ (від витоків до початку XX сторіччя)»։ litopys.org.ua։ Kyiv։ Վերցված է դեկտեմբերի 22, 2014 
  5. Subtelny, O. [www.brama.com/ukraine/history/pereyaslav/ Treaty of Pereyaslav]. "Ukraine - A History". University of Toronto Press, 1993
  6. Horobets, V. The Pereyaslav Rada of 1654 in myths and reality. Newspaper Den. 8 April 2003
  7. Пётр Шафранов "О статьях Богдана Хмельницкого 1654 г."//"Киевская Старина" 1889 г.
  8. «Decree on the establishment of provinces and cities of rospisanii (Google translation)»։ Garant-Service։ Վերցված է 2011-10-03 
  9. 9,0 9,1 «Zaporozhian Host»։ Encyclopedia of Ukraine 5։ 1993։ Վերցված է սեպտեմբերի 9, 2017 
  10. Hetman State at the Encyclopedia of Ukraine
  11. Borys Krupnytsky & Arkadii Zhukovsky (1993)։ «The Zaporozhia»։ Encyclopedia of Ukraine։ Վերցված է ապրիլի 18, 2017 
  12. 12,0 12,1 The Zaporizhia at the Encyclopedia of Ukraine
  13. Magocsi, 1996, էջ 216, 231
  14. Kármán, Gábor, and Lovro Kunčević, eds. The European Tributary States of the Ottoman Empire in the Sixteenth and Seventeenth Centuries. Leiden: Brill, 2013. Print. p.145
  15. «Khmelnychyna»։ Izbornyk - History of Ukraine IX-XVIII centuries. Sources and Interpretations (Ukrainian)։ Encyclopedia of Ukrainian Studies.։ Վերցված է հունվարի 25, 2015 
  16. Encyclopedia of Ukraine Կաղապար:In lang

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]