Մինինի և Պոժարսկու հուշարձան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox architecture.png
Մինինի և Պոժարսկու հուշարձան
Moskva plastika kniezata Dmitrija Michajlovica Požarskeho11.jpg
Մինինի (կանգնած) և Պոժարսկու (նստած) հուշարձանը Վասիլի Երանելու տաճարի ֆոնի վրա
Կոորդինատներ55°45′10″ հս․ լ. 37°37′21″ ավ. ե.HGЯO
Գտնվում էՌուսաստան Մոսկվա
Կառուցվել է1918
Շինության ձևըպղնձե, արույրե հուշարձան
Կառուցել էՆախագծի և կառուցման հեղինակ՝ Իվան Մարտոս
Ներկա վիճակըԿանգուն

Մինինի և Պոժարսկու հուշարձան (ռուս.՝ Па́мятник Ми́нину и Пожа́рскому), Իվան Մարտոսի կողմից ստեղծված պղնձե և արույրե քանդակախումբ, որը գտնվում է Մոսկվայի Վասիլի Երանելու տաճարի դիմաց՝ Կարմիր հրապարակում։

Թեմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանը նվիրված է Կուզմա Մինինին և իշխան Դմիտրի Պոժարսկուն, ովքեր, հավաքելով համառուսական կամավորական բանակը և արտաքսելով լեհ-լիտվական համագործակցության ուժերին, վերջ դրեցին 1612 թվականի հոգսերի ժամանակաշրջանին։

Հարթաքանդակներ հուշարձանի պատվանդանին

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանի կառուցման ֆինանսավորումն իրականացվել է Նիժնի Նովգորոդ քաղաքից, որտեղից Մինինը և Պոժարսկին եկել էին փրկելու Մոսկվան։ Կայսեր Ալեքսանդր I-ի որոշմամբ հուշարձանը պետք է տեղադրվեր Կարմիր հրապարակում՝ Մոսկվայի Կրեմլի հարևանությամբ։ 1808 թվականին քանդակագործ Իվան Մարտոսի առաջարկած նախագիծը ճանաչվել է լավագույնը և 1813 թվականին հավանության է արժանացել այրի կայսրուհի Մարիա Ֆյոդորովնայի և Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի կողմից։ Ձուլման աշխատանքներն իրականացվել են 1816 թվականին Սանկտ Պետերբուրգում՝ օգտագործելով 1100 ֆունտ պղինձ։ Ֆինլանդիայից բերված գրանիտե երեք մասերից բաղկացած պատվանդանը նույնպես կերտվել է Սանկտ Պետերբուրգում։ Հուշարձանը Մոսկվա է տեղափոխվել և աշխատանքներն ավարտին են հասցվել ձմռանը։ Պայմանավորված Նապոլեոնի ներխուժմամբ Ռուսաստան՝ հուշարձանը չի բացվել մինչև 1818 թվականը։

Հուշարձանի կրկնօրինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես սիմվոլիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսական նամականիշերի վրա հուշարձանի պատկերն առաջին անգամ հայտնվել է 1904 թվականին, Մինինի ու Պոժարսկու նամականիշը՝ 1946 թվականին։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Коваленская Н. Мартос (1752-1835) / Художник книги Н. Ю. Гитман. - М. - Л.: Гос. изд-во «Искусство», 1938. - 140, [2] с. - 5 000 экз. (в пер.)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]