Գրիգորի Լեպս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գրիգորի Լեպս
Grigory Leps 2016 01.jpg
Բնօրինակ անունվրաց.՝ გრიგორი ლეპსი
Ի ծնե անունվրաց.՝ გრიგორი ლეპსი
Նաև հայտնի է որպեսЛепс
Ծնվել էհուլիսի 16, 1962(1962-07-16) (57 տարեկան)
Սոչի, Կրասնոդարի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Georgia.svg Վրաստան
Ժանրերռուսական շանսոն, russian post-chanson?, էստրադա, ռոք, շանսոն և փոփ ռոք
Մասնագիտությունհեղինակ-կատարող, երգիչ, կոմպոզիտոր, պրոդյուսեր, թմբկահար և երաժշտական պրոդյուսեր
Երգչաձայնբարիտոն
Գործիքներհարվածային գործիք, drum machine? և վոկալ
Կայքgrigoryleps.ru

Գրիգորի Վիկտորովիչ Լեպս (իրական անունը՝ Григо́рий Ви́кторович Лепсвери́дзе (ռուս․), հուլիսի 16, 1962, Սոչի), ծագումով վրացի ռուս երգիչ, երգահան, պրոդյուսեր, Էստրադային արվեստի գործիչների միջազգային միության անդամ, Ռուսաստանի վաստակավոր արտիստ (2011)[1]: «World Music Awards»-ի, «Տարվա երգ»-ի, «Ոսկե գրամոֆոն»-ի մրցանակակիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ (1962-1992)[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիգորի Վիկտորովիչ Լեպսը ծնվել է 1962 թվականի հուլիսի 16-ին Սոչիում։ Հայրը՝ Վիկտոր Անտոնովիչը, աշխատել է Սոչիի մսի փաթեթավորման գործարանում, մայրը՝ Նաթելլա Սեմյոնովնան, հացի գործարանում։ Հարազատ քույրը Էթերի Ալավիձեն է։ Սովորել է Սոչիի թիվ 7 միջնակարգ դպրոցում։ Նա իր իսկ խոստովանությամբ ուսման մեջ նշանակալի հաջողություններով աչքի չէր ընկնում, ուսուցիչներն անգամ նրան «գրողի տարած ծույլիկ» էին անվանում։ Դեռ մանկուց նա լրջորեն զբաղվում էր երաժշտությամբ և ֆուտբոլով, նվագում էր դպրոցական նվագախմբում։

14 տարեկանում ընդունվում է երաժշտական ուսումնարան, որտեղ ավարտում է հարվածային գործիքների բաժինը։ Խաբարովսկի բանակում ծառայելուց հետո աշխատել է Սոչիի «Ռիվիերա» զբոսայգու պարահրապարակում[2], երգել Սոչիի ռեստորաններում, նվագել ռոք խմբերում։ 1980 թվականների վերջին «Ինդեքս-398» խմբի մենակատարն էր[3]։

1990-ական թվականների սկզբին Գրիգորին Սոչիի «Ժեմչուժինա» հյուրանոցի «1.3.7» ռեստորանում ռոմանսներ էր կատարում։ Վաստակած ամբողջ գումարը նա ծախսում էր խաղատների, խմիչքի և կանանց վրա։ Իսկ այդ ժամանակաշրջանի համար նա բավականին շատ էր վաստակում։ Ինչպես նա հիշում է. «Օրական լինում էր 150 ռուբլի էի վաստակում։ Լինում էր նաև ավելի շատ»։

Կարիերայի սկիզբը (1992-1999)[խմբագրել | խմբագրել կոդը]

30 տարեկանում տեղափոխվում է Մոսկվա

Aquote1.png ․․․ ես չէի գնացել փառքի հետևից։ Ուղղակի արդեն հասկանում էի, որ եթե շարունակեմ երգել Սոչիի ռեստորաններում, ապա որպես արտիստ կվերանամ։ Գիշերուզօր աշխատում էի։ Իսկ հոգնածությունը հաղթահարում էի ալկոհոլով․․․ Aquote2.png


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]