Քութայիսի նահանգ
| |||
Երկիր | Ռուսական կայսրություն | ||
Կարգավիճակ | նահանգ | ||
Մտնում է | Ռուսական կայսրություն | ||
Ներառում է | Զուգդիդիի գավառ Քութայիսի գավառ Լեչխումի գավառ Օզուրգեթի գավառ Ռաչի գավառ Սենակի գավառ Շորապանի գավառ Սուխումի օկրուգ* Բաթումի մարզ* | ||
Վարչկենտրոն | Քութայիս | ||
Խոշորագույն քաղաք | Քութայիս | ||
Հիմնական լեզու | Ռուսերեն | ||
Բնակչություն (1897) | 913 657 | ||
Ազգային կազմ | Վրացիներ, մեգրելներ, իմերեթցիներ, աբխազներ | ||
Կրոնական կազմ | Վրաց ուղղափառ եկեղեցի | ||
Տարածք | (առանց Բաթումի մարզի և Սուխումի օկրուգի) 29 520 | ||
Հիմնադրված է | 1846-1917 թ. | ||
Պատմական շրջան(ներ) | Իմերեթ, Կոլխիդա, Աբխազիա | ||
Փոխարինեց | Վրացա-Իմերեթական նահանգ | ||
Քութայիսի նահանգ (ռուս.՝ Кутаисская губерния), Ցարական Ռուսաստանի նահանգներից մեկը Հարավային Կովկասի արևմտյան մասում 1846-1917 թվականներին։ Հյուսիսում սահմանակցում էր Կուբանի մարզին և Սուխումի օկրուգին, արևմուտքում՝ Թերեքի մարզին, հարավ-արևելքում և հարավում՝ Թիֆլիսի նահանգին, հարավ-արևմուտքում՝ Բաթումի մարզին։ Արևմտյան ամբողջ սահմանի երկարությամբ Սև ծովն է։
Համապատասխանում է ներկայիս Վրաստանի արևմտյան հատվածին և Աբխազիայի Հանրապետությանը:։
Վարչական կենտրոնը Քութայիս քաղաքն էր։ Այլ խոշոր քաղաքներ էին Օզգուրեթը և Զուգդիդին՝ նահանգի ներսում, Բաթումը և Սուխումը՝ ենթակա մարզերում։ Նախքան 1846 թվականը Քութայիսի նահանգի տարածքը Վրացա-Իմերեթական նահանգի մաս էր կազմում։ Այն ընդգրկում էր Օսմանյան կայսրության տարածքում գտնվող բազմաթիվ գավառներ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1829 թվականին ավարտվեց ռուս-թուրքական հերթական պատերազմը։ Սեպտեմբերի 14-ին Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսին կից գտնվող Ադրիանապոլիս (այժմ՝ Էդիրնե, Թուրքիա) քաղաքում կնքվեց հաշտության պայմանագիր, որով Օսմնանյան սուլթան Մահմուդ II-ը (1808-1839) ճանաչեց Սև ծովի արևելլյան ափերի միացումը Ռուսական կայսրությանը։ Սա սուլթանի երկրորդ զիջումն էր Ռուսաստանին. մինչ այդ տեղի ունեցած ռուս-թուրքական պատերազմից հետո՝ 1812 թվականի Բուխարեստի պայմանագրով նա հրաժարվել էր Հարավային Բեսարաբիայից։
1840 թվականին Նիկոլայ I Ռոմանով կայսեր հրամանով ամբողջ Անդրկովկասը բաժանվեց վարչատարածքային երկու միավորի. Վրացա-Իմերեթական նահանգ և Կասպիական մարզ։ Դրանով երկրամասը կիսվեց արևմտյան ու արևելյան հատվածների։ Բաքվի նահանգը մտավ դրանցից երկրորդի կազմի մեջ։
1846 թվականին, հաշվի առնելով այն, որ երկրամասի կիսումը երկու մասի հաշվի չի առնում տարածաշրջանի ժողովուրդների մշակութային, պատմական, տնտեսական ու քաղաքական առանձնահատկությունները, Նիկոլայ Ռոմանովը նոր հրաման արձակեց, որով Անդրկովկասը ենթարկվեց վարչական բաժանման։ Ձևավորվեցին Թիֆլիսի, Քութայիսի, Դերբենդի ու Շամախու, ավելի ուշ՝ Երևանի նահանգները։
Քութայիսի նահանգի տարածքի մեջ պայմանականորեն մտնում էր նաև Աբխազիան՝ Սուխումի օկրուգը, իսկ 30 տարի անց տեղի ունեցած նոր ռուս-թուրքական պատերազմից հետո կնքված հաշտությամբ՝ Բաթումի մարզը։
Նահանգը՝ որպես Ռուսական կայսրության ստորաբաժանում, վերացվել է 1917 թվականին, հաջորդ տարում դարձել է Վրաստանի Դեմոկրատական Հանրապետության մի մասը։
Աշխարհագրական դիրք
[խմբագրել | խմբագրել կոդը]Քութայիսի նահանգը գտնվում էր Անդրկովկասի արևմտյան հատվածում՝ Սև ծովի արևելյան ափերից մինչև Մեծ Կովկաս լեռնաշղթա։ Նրա տարածքում գտնվում էր ընդարձակ Ռիոնի դաշտավայրը, որտեղով հոսում էր համանուն գետը։ Հարավում՝ Բաթումի մարզում, ջրային ավազան է ստեղծել Հայկական լեռնաշխարհի 5 խոշոր գետերից Ճորոխը։
Նահանգի հյուսիսարևելյան սահմանի երկայնքով բարձրանում են Կովկասյան լեռները։ Դրանցից ամենաբարձր կետը հայտնի է որպես Ադայ-Հոհ՝ 5081 մ։ Լեռնային շրջանները հիմնականում կտրված ու հեռավոր բնակավայրեր ունեն։ Դրա գլխավոր խոչընդոտը բարձրաբերձ լեռներն ու անդնդախոր ձորերն են, որոնց մեծ մասը պատված է անտառներով։ Օսեթիայի հետ կապն ապահովվում է Մամիսոնի լեռնանցքը (3130 մ)։ Այդտեղով անցնում է դեպի Թերեքի մարզ գլխավոր ճանապարհը։
Կովկասի լեռների հողմահայաց լանջերը անտառապատ են։ Հանդիպում են սոճի, եղևնի, կաղնի, երբեմն՝ արմավենի։ Տարածված են ցիտրուսային ծառերը։ Անտառներում հանդիպող վայրի կենդանիներից շատ են արջերը։
Լեռնային շրջաններից դեպի ծով են հոսում ոչ միայն գետեր ու գետակներ, այլև շատ են հանքային աղբյուրները։ Ջրի առկայությունը և կլիմայական պայմանները նպաստել են տնտեսության զարգացմանը։ Այս նահանգում կլիման խոնավ մերձարևադարձային է՝ մեղմ ձմեռներով և տաք ամառներով։ Հողը բարեբեր է։ Համարվում է խաղողի հայրենիքը։
Ռիոնի դաշտավայրում երբեմն հանդիպում են լճակներ ու ճահիճներ։ Հարավում նահանգը եզերում են Փոքր Կովկասի լեռնաշղթաները՝ Մեսխեթը, Թրիալեթը, Շավշեթը։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քութայիսի մարզի բնակչությունը ըստ 1897 թվականի մարդահամարի[1]՝ կազմել է 914 հազար մարդ, այդ թվում՝ քաղաքաբնակ՝ 62 000: Ներառված են նաև Բաթումի մարզը և Սուխումի օկրուգը։
գավառ | վրացիներ | իմերեթ- ցիներ |
մեգրելներ | աբխազներ | թուրքեր | հայեր | ռուսներ | սվաններ | հույներ | հրեաներ | ուկրաին- ցիներ |
լեհեր | քրդեր | օսեր |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ընդամենը | 32,5 % | 25,6 % | 22,6 % | 5,6 % | 4,4 % | 2,3 % | 1,8 % | 1,5 % | 1,4 % | … | … | … | … | … |
Արդվինի գավառ | 9,8 % | … | … | … | 73,9 % | 13,9 % | … | … | … | 1,6 % | 1,3 % | … | … | … |
Բաթումի գավառ | 63,9 % | … | … | … | 3,6 % | 8,1 % | 8,2 % | … | 5,3 % | 1,2 % | 1,9 % | 1,0 % | 1,9 % | … |
Զուգդիդիի գավառ | … | … | 98,4 % | … | … | … | … | … | … | … | … | … | … | … |
Քութայիսի գավառ | 27,2 % | 66,8 % | … | … | … | … | 1,8 % | … | … | 1,6 % | … | … | … | … |
Լեչխումի գավառ | … | 66,0 % | … | … | … | … | … | 32,1 % | … | … | … | … | … | … |
Օզգուրեթի գավառ | 95,3 % | … | … | … | … | … | … | … | 3,3 % | … | … | … | … | … |
Ռաչայի գավառ | 18,6 % | 73,9 % | … | … | … | … | … | … | … | 1,0 % | … | … | … | 5,8 % |
Սենակի գավառ | 12,4 % | … | 83,6 % | … | … | … | 1,2 % | … | … | … | … | … | … | … |
Շորոպանի գավառ | 68,2 % | 28,5 % | 1,4 % | … | … | … | … | … | … | … | … | … | … | … |
Սուխումի գավառ | 1,7 % | … | 22,4 % | 55,3 % | 1,3 % | 6,2 % | 4,8 % | … | 5,1 % | … | … | … | … | … |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1900 թվականին Քութայիսի նահանգում հաշվվում էր 314 գործարան և ֆաբրիկա՝ 8,5 միլիոն ռուսական ռուբլի ընդհանուր արտադրողականությամբ։ Զարգացած էր առևտուրը։ Դրան նպաստում էր ծովափին գտնվելը և երկաթուղային ցանցը. նահագի երկաթուղիների ընդհանուր երկարությունը 379 վերստ էր։
Բարձր զարգացման էր հասել նաև լեռնային արդյունաբերությունը. Կվիրիլի երկաթուղային կայարանի մոտ գտնվել են մարգանեցի ամենահարուստ հանքերն աշխարհում. արդյունահանման ծավալը հասնում էր տարեկան 23 միլիոն փութ։ Կային նաև պղնձի, կապարի, քարածխի պաշարներ։ Վերջինիս արդյունահանումը տարեկան կարող էր անցնել 3 միլիոն փութից։
Մերձարևադարձային կլիմայական գոտում գտնվելը, տաք ամառները ու մեղմ ձմեռները, խոնավ եղանակը և բարեբեր հովիտները զարգացման հիանալի պայմաններ էին ապահովում գյուղատնտեսության երկու ճյուղերի՝ երկրագործության ու անասնապահության համար։ Ալպիական մարգագետինները և ընդարձակ արոտավայրերը հարյուրամյակներ շարունակ ընտանի կենդանիների համար անհրաժեշտ պայմաններ են ապահովել։
Զարգած էր ծխախոտի, ցորենի ու գարու, եգիպտացորենի մշակումը, տարածված է այգեգործությունը. շատ են ցիտրուսային ու խաղողի այգիները։ Խաղողի բուծումը հաասնում էր ծովի մակարդակից մինչև 1048 մ բարձրության, միայն Ռաչայի գավառում խաղողի այգիները զբաղեցրել են 3.186 հա տարածք՝ տարեկան մինչև 73.800 հեկտոլիտր գինի։
Կառավարում
[խմբագրել | խմբագրել կոդը]Վարչական բաժանում
[խմբագրել | խմբագրել կոդը]1903-1918 թվականներին Քութայիսի նահանգի մեջ են մտել հետևյալ 7 գավառները և մեկ օկրուգ.
հ/հ | Գավառ | Կենտրոն | Մակերես, վերստ² |
Բնակչություն(1897), մարդ |
---|---|---|---|---|
1 | Զուգդիդի | ք. Զուգդիդի (3 407 մարդ) | 2 614,9 | 114 869 |
2 | Քութայիս | ք. Քութայիս (32 476 մարդ) | 2 985,9 | 221 665 |
3 | Լեչխում | գ. Ծաղերի (687 մարդ) | 4 078,3 | 47 779 |
4 | Օզգուրեթ | գ. Օզգուրեթ (4 710 մարդ) | 1 985,0 | 90 326 |
5 | Ռաչա | գ. Օնի (1 255 մարդ) | 2 494,9 | 60 421 |
6 | Սենակ | գ. Սենակի (1 248 մարդ) | 1 520,0 | 115 785 |
8 | Շորապանի | գ. Կվիրիլի (2 010 մարդ) | 2 687,4 | 156 633 |
7 | Սուխումի օկրուգ | ք. Սուխում (7 998 մարդ) | 7 575,4 | 106 179 |
Ռազմական գծով նահանգապետներ
[խմբագրել | խմբագրել կոդը]անուն | Պաշտոն, կոչում | Ժամկետ |
---|---|---|
Կոնստանտին Բելյաևսկի | գեներալ-մայոր | |
Ալեքսանդր Գագարին | իշխան, գեներալ-մայոր | |
Իվան Բագրատիոնի | իշխան, գեներալ-մայոր | |
Գեորգի Էրիստով | իշխան, գեներալ-լեյտենանտ, գեներալ-նահանգապետ | |
Նիկոլայ Կոլյուբակին | գեներալ-լեյտենանտ | |
Դմիտրի Սվյատոպոլկ | իշխան, գեներալ-լեյտենանտ, գեներալ-նահանգապետ | |
Վլադիմիր Լևաշով | կոմս, գեներալ-մայոր |
Նահանգապետներ
[խմբագրել | խմբագրել կոդը]անուն | Պաշտոն, կոչում | Ժամկետ |
---|---|---|
Նիկոլայ Իվանով | գնդապետ (գեներալ-մայոր) | |
Ալեքսանդր Օգոլին | պետական խորհրդատու | |
Նիկոլայ Մալաֆեև | պետական խորհրդատու |
Ռազմական նահանգապետներ
[խմբագրել | խմբագրել կոդը]անուն | Պաշտոն, կոչում | Ժամկետ |
---|---|---|
Ալեքսեյ Սմեկալով | գեներալ-մայոր | |
Ալեքսանդր Գրոսման | գեներալ-մայոր | |
Միխայիլ Շալկով | գեներալ-լեյտենանտ | |
Ֆյոդոր Գերշելման | գեներալ-մայոր | |
Ալեքսեյ Սմագին | գնդապետ (գեներալ-մայոր), и. д. | |
թափուր | ||
Ադամ Սլավաչինսկի | գեներալ-մայոր | |
Լև Պոտուլով | պետական խորհրդատու | |
Ալեքսանդր Գուդովիչ | կոմս, պետական խորհրդատու |
Նահանգային ազնվականներ
[խմբագրել | խմբագրել կոդը]անուն | Պաշտոն, կոչում | Ժամկետ |
---|---|---|
Նեստոր Ծերեթելի | իշխան, գեներալ-մայոր | |
Դմիտրի Կիպանի | պետական խորհրդատու | |
Ալմասհան Նիժարաձե | իշխան, փոխգնդապետ | |
Կոնստանտին Ցուլուկիձե | իշխան, ենթասպա | |
Սեմյոն Ծերեթելի | իշխան, պետական խորհրդատու | |
Սիմոն որդկիպանիձե | իշխան, խորհրդական | |
Սիմոն Ծերեթելի | իշխան, սպա | |
Փարսադահ Միկելաձե | իշխան, պաշտոնից պաշտոնաթող գնդապետ | |
Դավիթ Նիժերաձե | իշխան |
Փոխնահանգապետներ
[խմբագրել | խմբագրել կոդը]անուն | Պաշտոն, կոչում | Ժամկետ |
---|---|---|
Միխայիլ Կոլյուբակին | փոխգնդապետ | |
Միխայիլ Գուսյատնիկով | պետական խորհրդատու | |
Պյոտր Գնիլոսարով | պետական խորհրդատու | |
Իվաան Յուրչենկո | պետական խորհրդատու | |
Մաքսիմիլիան Օստեն-Սակեն | պետական խորհրդատու | |
Նիկոլայ Մալաֆեև | պետական խորհրդատու | |
Ալեքսանդր Բրյուգեն | բարոն, պետական խորհրդատու | |
Գրիգորի Միկլաշևսկի | պետական խորհրդատու | |
Ալեքսեյ Կալաչով | պետական խորհրդատու | |
Ապոլլոն Մակարով | կոլեգայական խորհրդատու | |
Նիկոլայ Վենտցել | գնդապետ |
Ռազմական նահանգապետի օգնականներ
[խմբագրել | խմբագրել կոդը]անուն | Պաշտոն, կոչում | Ժամկետ |
---|---|---|
Նիկոլայ Էրիստով | իշխան, գեներալ-մայոր | |
Ալեքսանդր Բարյատինսկի | իշխան, գեներալ-մայոր | |
Ալեքսեյ Սամոյլով | գնդապետ | |
Նիկոլայ Դրյագին | գեներալ-մայոր |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Отечественная история. Энциклопедия.- Т. 1. -М., Большая Российская Энциклопедия, 1994.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քութայիսի նահանգ, ռուսական հանրագիտարան
- Библиотека Царское Село, книги по истории Кутаисской губернии, PDF Արխիվացված 2014-12-03 Wayback Machine
- Электронный фонд РНБ. Статистическое описание Кутаисского генерал-губернаторства(չաշխատող հղում)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քութայիսի նահանգ» հոդվածին։ |
|
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |