Ռուս-թուրքական պատերազմ (1806-1812)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1rightarrow.png  Տե՛ս նաև Ռուս-թուրքական պատերազմ (այլ կիրառումներ) 
Ռուս-պարսկական պատերազմ
1806-12
Ռուս-թուրքական պատերազմներ
Athosbattle.jpg
Թվական 1804-1813
Վայր Անդրկովկաս ու Հյուսիսային Կովկաս
Արդյունք Ռուսաստանի հաղթանակ
Հակառակորդներ
Օսմանյան կայսրություն Ռուսական կայսրություն
Հրամանատարներ
Սելիմ III
Մահմուդ II
Քոռ Յուսուֆ Զիյադուդդին փաշա
Քեչիբոյնուզու Իբրահիմ Հելմի փաշա
Ալեքսանդր Պրոզորովսկի
Պյոտր Բագրատիոն
Նիկոլայ Կամենսկի
Միխայիլ Կուտուզով
Դմիտրի Սենյավին

Ռուս-թուրքական պատերազմ, 1806-1812 թվականներին տեղի ունեցած ռազմական գործողություն Անդրկովկասում և Բալկանյան թերակղզում՝ Ռուսաստանի և Օսմանյան կայսրության միջև։ Տեղի է ունեցել այն ժամանակ, երբ շարունակվում էր ռուս-պարսկական առաջին պատերազմը։

Ֆրանսիայի կայսր Նապոլեոն Բոնապարտի դրդումով 1806 թվականին Թուրքիան պատերազմ սկսեց Ռուսաստանի դեմ։ Օգտվելով թվական գերակշռությունից՝ թուրքական զորքերը Կարսի, Ախալքալաքի և Ախալցխայի ուղղությամբ հաջող հարձակումներ են կատարում։ 1807 թվականի ամռանը թուրքական զորքերը գլխավոր հրամանատար Յուսուֆ փաշայի գլխավորությամբ մի քանի անգամ հարձակման են դիմում, բայց հաջողության չեն հասնում։ Գլխավոր ճակատամարտը տեղի է ունենում 1807 թվականի հունիսին Գյումրիի մոտ։ Երկու կողմերն էլ 7 ժամ շարունակ լարված մարտեր էին մղում։ Թուրքերը փախչում են Կարս։ Նրանք մարտի դաշտում թողնում են ավելի քան 1000 սպանված, իսկ Յուսուֆ փաշան հազիվ է փրկվում գերի ընկնելուց։

Աննշան իրադարձություններով պատերազմը ձգձգվեց, և միայն 1812 թվականին Բուխարեստում հաշտություն կնքվեց, որով Բեսարաբիան և Աբխազիան անցան Ռուսաստանին, իսկ գրավված մյուս տարածքները վերադարձվեցին Թուրքիային։ Պայմանագրի կնքմանը աջակցեց Մոլդովայում բնակվող հայազգի նշանավոր գործիչ Մանուկ բեյը, որի պալատում էլ ստորագրվեց պայմանագիրը[1]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]