Պյոտր Բագրատիոն
Պյոտր Բագրատիոն վրաց.՝ პეტრე ივანეს ძე ბაგრატიონი | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1765[1][2], 1769[3] կամ հուլիսի 10, 1765 |
Ծննդավայր | Ղզլար, Աստրախանի նահանգ, Ռուսական կայսրություն[3][2] |
Մահացել է | սեպտեմբերի 12 (24), 1812[2][1] կամ սեպտեմբերի 24, 1812 |
Մահվան վայր | Սիմա, Yuryevsky Uyezd, Վլադիմիրի նահանգ, Ռուսական կայսրություն |
Գերեզման | Յուրև-Պոլսկի շրջան |
Քաղաքացիություն | ![]() |
Կրոն | Վրաց ուղղափառ եկեղեցի |
Մասնագիտություն | սպա |
Ամուսին | Եկատերինա Բագրատիոն[4][2][5][…] |
Ծնողներ | հայր՝ Իվան Բագրատիոն |
Պարգևներ և մրցանակներ | |
Ստորագրություն![]() | |
![]() |
Բագրատիոն Պյոտր Իվանովիչ (1765[1][2], 1769[3] կամ հուլիսի 10, 1765, Ղզլար, Աստրախանի նահանգ, Ռուսական կայսրություն[3][2] - սեպտեմբերի 12 (24), 1812[2][1] կամ սեպտեմբերի 24, 1812, Սիմա, Yuryevsky Uyezd, Վլադիմիրի նահանգ, Ռուսական կայսրություն), իշխան, ռուսական բանակի հետևազորի գեներալ (1809), 1812 թ.-ի Հայրենական պատերազմի հերոս։ Ծագումով վրացի։ Ծնվել է Ղզլարում (Հյուսիսային Կովկաս)։ Զինծառայությունը սկսել է 1782 թ.-ից։ Մասնակցել է 1787–1791 թթ.-ի ռուս–թուրքական պատերազմին, Ա․ Վ․ Սուվորովի 1799 թ.-ի Իտալական և Շվեյցարական արշավանքներին որպես առաջապահ ջոկատի հրամանատար։ 1805-1807 թթ.-ի Ֆրանսիայի դեմ պատերազմի ժամանակ աչքի է ընկել Շենգրաբենում, Պրյոյսիշէյլաուում և Ֆրիդլանդում։ 1808–1809 թվականների ռուս–շվեդական պատերազմում եղել է դիվիզիայի, 1806–1812 թթ.-ի ռուս–թուրքական պատերազմում՝ Մոլդովական, Պոդոլսկյան և Արևմտյան II բանակների հրամանատար։ 1812 թ.-ի Բորոդինոյի ճակատամարտում որպես ռուս, բանակի ձախ թևի հրամանատար ցուցաբերել է արտակարգ տոկունություն և անձնական քաջություն։ Ծանր վիրավորվել է և մահացել Վլադիմիրի նահանգի Սիմի գյուղում, որտեղ և թաղվել է։ 1839 թ.-ին աճյունը տեղափոխվել է Բորոդինոյի դաշտ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Багратион, Петр Иванович (ռուս.) // Русский биографический словарь — СПб.: 1900. — Т. 2. — С. 394—398.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Ռուսական մեծ հանրագիտարան (ռուս.) — М.: Большая российская энциклопедия, 2004.
- ↑ Багратион, Екатерина Павловна (ռուս.) // Русский биографический словарь — СПб.: 1900. — Т. 2. — С. 393.
- ↑ Скавронские (ռուս.) // Русский биографический словарь / под ред. А. А. Половцов — СПб.: 1904. — Т. 18. — С. 525—529.
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 199)։ ![]() |