Ռուս-պարսկական պատերազմ (1804-1813)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռուս-պարսկական պատերազմ
1804-13
Ռուս-պարսկական պատերազմներ
Livebridge.jpg
Թվական 1804-1813
Վայր Անդրկովկաս ու Հյուսիսային Կովկաս
Պատճառ Արևելյան Վրաստանի միացում (1801)
Արդյունք Ռուսաստանի հաղթանակ
Հակառակորդներ
Իրան Ռուսաստան
Հրամանատարներ
Ֆաթհ-Ալի շահ
Աբբաս-Միրզա
Գանձակի Ջավադ խան
Պավել Ցիցիանով
Իվան Գուդովիչ
Ալեքսանդր Թորմասով
Պյոտր Կոլտարևսկի
Կողմերի ուժեր
50,000 10,000

Ռուս-պարսկական պատերազմ, 1804-1813 թվականներին տեղի ունեցած ռազմական գործողություն Անդրկովկասում՝ գլխավորապես ժամանակակից Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ու մասամբ Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Ռուսական կայսրության և շահական Իրանի միջև։ Պատերազմի առիթ է հանդիսացել Արևելյան Վրաստանի (նախկին Քարթլի-Կախեթ) միացումը Ռուսաստանին (հունվարի 18, 1801 թ.)։ Սեպտեմբերի 12-ին ռուսաց կայսր Ալեքսանդր I-ը (1801-1825 թթ.) ստորագրեց մանիֆեստ Վրաստանում նոր կառավարություն ստեղծելու մասին, Քարթլի-Կախեթի թագավորությունը մտնում էր Ռուսաստանի կազմի մեջ և դառնում կայսրության վրացական նահանգ։

1804 թվականի հունվարի 3-ին տեղի ունեցավ Գյանջայի հարձակումը, որի արդյունքում Գյանջայի խանությունը մտավ ռուսական կայսրության կազմի մեջ։ Հունիսի 10-ին պարսկական շահ Բաբա Խանը (1797-1834 թթ.), մտնելով Բրիտանիայի հետ դաշինքի մեջ, պատերազմ հայտարարեց Ռուսաստանին։

1813 թվականին պատերազմն ավարտվեց Ռուսաստանի հաղթանակով։ Հոկտեմբերի 12-ին Արցախի Գյուլիստան գյուղում կնքվեց հաշտության պայմանագիր, որով պարսիկները հօգուտ ռուսների հրաժարվեցին Արաքս գետից հյուսիս ընկած բոլոր խանություններից (բացի Երևանից ու Նախիջևանից)։ Հաշտության պայմանագիրը խախտվեց 1826 թվականին, երբ պարսիկները երկրորդ անգամ պատերազմ սկսեցին Ռուսաստանի դեմ։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]