Իվան Գուդովիչ
Իվան Գուդովիչ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1741[1] |
Ծննդավայր | Q21343654?, Q4076004?, Q4440232?, Կազակական հետմանություն, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հունվարի 22, 1820 |
Մահվան վայր | Օլգոպոլ, Պոդոլսկի նահանգ, Ռուսական կայսրություն |
Գերեզման | Սոֆիայի տաճար |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Լայպցիգի համալսարան |
Մասնագիտություն | ռազմական գործիչ և քաղաքական գործիչ |
Ամուսին | Q104686959? |
Ծնողներ | հայր՝ Վասիլի Գուդովիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Մոսկվայի քաղաքապետ |
Պարգևներ և մրցանակներ | Սուրբ Ալեքսանդր Նևսկու ասպետական շքանշան Սուրբ Վլադիմիրի 1-ին աստիճանի շքանշան Անդրեաս առաքյալի շքանշան Արիության ոսկե թուր Սուրբ Գեորգիի 3-րդ աստիճանի շքանշան և Սուրբ Գևորգի 2-րդ աստիճանի շքանշան |
Երեխաներ | Andrej Ivanovič Gudovič?[2] և Q12098297? |
Ivan Gudovich Վիքիպահեստում |
Իվան Վասիլևիչ Գուդովիչ (1741[1], Q21343654?, Q4076004?, Q4440232?, Կազակական հետմանություն, Ռուսական կայսրություն - հունվարի 22, 1820, Օլգոպոլ, Պոդոլսկի նահանգ, Ռուսական կայսրություն), ռուս ռազմական գործիչ, կոմս (1797 թվականից), գեներալ-ֆելդմարշալ (1807 թվականից)։
Սովորել է Քյոնիգսբերգի և Լայպցիգի համալսարաններում։ Աչքի է ընկել 1768-1774 թվականների ռուս-թուրքական պատերազմում։ 1787-1791 թվականների ռուս-թուրքական պատերազմի ժամանակ ղեկավարել է Հաջիբեի (այժմ՝ Օդեսա, 1789), Կիլյայի (1790) և Անապայի (1791) գրավումը։ 1806 թվականին նշանակվել է Վրաստանի և Կովկասի կառավարչապետ, նվաճել Բաքվի, Շաքիի և Դերբենդի խանությունները։ 1806-1812 թվականների ռուս-թուրքական պատերազմի ժամանակ փայլուն հաղթանակ է տարել Արփաչայի վրա (1807)։ 1808 թվականին ձախողվել է Գուդովիչի Երևանյան արշավանքը։ 1809-1812 թվականներին եղել է գլխավոր զորահրամանատար Մոսկվայում, Պետ․ խորհրդի անդամ, սենատոր։ 1812 թվականի փետրվարից՝ պաշտոնաթող։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Pas L. v. Genealogics — 2003. — ed. size: 683713
- ↑ Гудович, Андрей Иванович, граф (ռուս.) // Военная энциклопедия — СПб.: Иван Дмитриевич Сытин, 1912. — Т. 8. — С. 527—528.
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 244)։ ![]() |