Jump to content

Հայերի բռնագաղթն Իրան (1603-1604)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայ ժոդովուրդի բռնագաղթը Իրան
բռնագաղթ Խմբագրել Wikidata
Թեմայով վերաբերում էԹուրք-պարսկական պատերազմ (1603-1618) Խմբագրել Wikidata
ԵրկիրՍեֆյան Պարսկաստան Խմբագրել Wikidata
ՍկսածՕգոստոս 1604 Խմբագրել Wikidata
Ավարտված1604 Խմբագրել Wikidata
ՍկիզբԱրևելյան Հայաստան Խմբագրել Wikidata
ԱվարտNorthern Iran, Central Iran Խմբագրել Wikidata
Ordered byԱբբաս I Խմբագրել Wikidata
Տուժողհայ Խմբագրել Wikidata

1604 թվականին Սեֆյան Շահ Աբբաս Առաջինը կազմակերպեց հայ ժողովրդի բռնագաղթը դեպի Իրան, ինչի հետևանքով 300 հազար հայեր Արևելյան Հայաստանից, Նախիջևանից բռնի տեղահանեցին Պարսկաստան։ Երկու գերուժերի' Պարսկաստանի և Օսմանյան Թուրքիայի միջև ընթացող պատերազմում Շահ-Աբբասի պարտությունից հետո Արաքսի ափին բնակվող հայերը բռնի տեղահանվեցին։

Շահ-Աբբասը երեք նպատակ ուներ.

  1. Ստեղծել բնակչութիւնից զուրկ սահմանամերձ գոտի, որպեսզի թուրքական բանակը ապաստան և մթերք չունենա Պարսկաստանի դեմ արշավանքը շարունակելու համար։
  2. Հայ բնակչությանը տեղափոխել Պարսկաստանի կենտրոնական մասեր, որպեսզի հայերի միջոցով երկրի տնտեսությունը զարգանա և զարկ տրվի մետաքսի միջազգային առևտրին, քանի որ հայերը տիրապետում էին եվրոպական լեզուներին.
  3. Հայ արհեստավորների և արվեստագետների միջոցով շենացնել երկիրը' զարկ տալով արհեստներին ու արվեստին։

Այսպիսով, Ջուղայից գաղթած հայերը հաստատեցին Սպահան մայրաքաղաքի մոտ' Զայանդեռուդ գետի հարավային մասում և հիմնեցին Նոր Ջուղան։

Նորաբնակ հայերի միջոցով երկրի տնտեսությունը զարգացնելու իր մտադրությունն իրագործելու համար շահը նրանց տվեց արտոնություններ և լայն իրավունքներ։ Նոր Ջուղան շատ արագ դարձավ հայության մշակութային կենտրոն։

Նոր Ջուղայի առաջին փողոցը, ի պատիվ հայ վաճառականի, կոչվեց Խոջա Նազար։ Այնուհետև հիմնվեցին այդ փողոցին ուղղահայաց 10 փողոցներ։ Շուտով Նոր Ջուղայի հայերը իրենց ձեռքն առան մետաքսի միջազգային առևտուրը։ 1617 թ. Շահ Աբբասը չեղյալ հայտարարեց անգլիացիների հետ կնքած առևտրային պայմանագիրը և մետաքսի վաճառքի մենաշնորհը հանձնեց հայերին։ Բացի վաճառականությունից, հայերը մեծ դերակատարություն ունեցան ոսկերչության, գորգագործության, կերպասագործության և բազում այլ արհեստների զարգացման գործում։

1670-1680 թթ., տնտեսական և հասարակական ճգնաժամերի պատճառով, իրանահայության կյանքը անկում է ապրում։ 1722 թ., աֆղանների հարձակման հետևանքով, Նոր Ջուղայի բնակչության զգալի մասը գաղթեց Հնդկաստան, Ֆրանսիա, Աւվստրիա, Հոլանդիա և Ռուսաստան։ Դրանով հանդերձ 17-18-րդ դարերում Նոր Ջուղան հանդիսանում էր հայկակպն ամենամեծ մշակութային կենտրոններից մեկը։

1630 թ., Խաչատուր Կեսարացու ջանքերով, հիմնվում է դպրոց, որտեղ դասավանդում էր երաժշտության, գրականության, քերականության, փիլիսոփայություն և բնագիտական առարկաներ։ 1638 թ. Նոր Ջուղայում արդեն գործում էր Մերձավոր Արևելքի առաջին տպարանը, ուր տպագրւում է Մերձավոր Արևելքի հայալեզու առաջին գիրքը և միայն դրանից 133 տարի անց է հայալեզու տպագրությունը սկիզբ առնում Հայաստանում։

Պետք է նշել, որ Նոր Ջուղայի Ամենափրկիչ Վանքին կից գործող դպրոցը շատ մեծ դերակատարություն է ունեցել ժողովրդի առաջընթացի գործում, քանի որ այնտեղ դասավանդւում էին նաև եվրոպական լեզուներ և վաճառականության կանոններ։ Վանքին կից հիմնվում է ձեռագիր գրքերի գրադարան-մատենադարան։ Որմնանկարչությունը, զարդանկարչությունը, ճարտարապետությունը, գուսանական արւեստը, երաժշտությունն ու քնարերգությունը հասնում են իրենց ստեղծագործական գագաթնակետին։



Իրանահայոց Հանրագիտարան ( Կազմող ՝ Ժանետ Տ. Լազարյան )