Ալեքսանդր Տորմասով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Տորմասով
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 11 (22), 1752
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն
Մահացել էնոյեմբերի 25 (դեկտեմբերի 7), 1819 (67 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսական կայսրություն
ԳերեզմանCemetery in Donskoy Monastery
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մասնագիտությունռազմական գործիչ և քաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՄոսկվայի քաղաքապետ և Ռուսական կայսրության Պետական ​​խորհրդի անդամ
Պարգևներ և
մրցանակներ
Անդրեաս առաքյալի շքանշան Սուրբ Գևորգի 2-րդ աստիճանի շքանշան Սուրբ Գեորգիի 3-րդ աստիճանի շքանշան Սուրբ Վլադիմիրի 1-ին աստիճանի շքանշան Սուրբ Ալեքսանդր Նևսկու շքանշան Սուրբ Վլադիմիրի 2-րդ աստիճանի շքանշան Սուրբ Աննայի Առաջին Փառքի շքանշան Սև արծվի շքանշան Սպիտակ Արծվի շքանշան Սուրբ Ստանիսլավի շքանշան և Ոսկե զենք «Քաջության համար»
 Alexander Petrovich Tormasov Վիքիպահեստում

Կոմս (1816 թվականից) Ալեքսանդր Պետրովիչ Տորմասով (օգոստոսի 11 (22), 1752, Մոսկվա, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 25 (դեկտեմբերի 7), 1819, Մոսկվա, Ռուսական կայսրություն), ռուս զորավար, հեծելազորի գեներալ (1801)[1]։ 1812 թվականի ռուս-ֆրանսիական պատերազմի ժամանակ Արևմտյան 3 -րդ բանակի[2] հարավային թևում հրամանատար[3]։ 1814-1819 թվականներին Մոսկվայի գլխավոր հրամանատարը[4][5]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թորմասովների[6] ազնվականական[7] ընտանիքից։ Հայրը՝ նավատորմի լեյտենանտ[8] Պյոտր Իվանովիչ Տորմասով (մահացել է 1789 թվականին)[9]։

10 տարեկանում Ալեքսանդրին հանձնեցին ծառայության կայսերական արքունիք,  իսկ 1772 թվականին զինվորական ծառայության անցավ որպես պորուչիկ Վյատկայի հրացանակիր գնդում[10]։ 1784 թվականին նա ստանձնեց Ալեքսանդրիայի թեթև հեխելազորային գնդի[11] հրամանատարությունը ՝ ստանալով գնդապետի կոչում։

1782 թվականին կոմս Գրիգորի Պոտյոմկինը նրան ուղարկեց Ղրիմ՝ թաթարական հուզումներըւ[12] ճնշելու համար։

1787-1791 թվականների ռուս-թուրքական պատերազմի սկզբին Տորմասովը գտնվում էր Եկատերինոսլավի բանակում։ 1791 թվականին, գլծավորելով հեծելազորային բրիգադը, իրականացրեց հաջող արշավ դեպի անդրդանուբյան  Բաբադաղ, իսկ նույն թվականի հունիսի 28-ին նշանակալի մասնակցություն ունեցավ Մաչինի ճակատամարտում ՝ որպես ձախ թևի հեծելազորի հրամանատար։ Ապա ստացավ Գեներալ-մայորի կոչում։ 1792 թվականի մարտի 18 -ին պարգևատրվել է Սուրբ Գեորգիի  3 -րդ աստիճանի շքանշանով։ (Թիվ 95 ըստ ցանկի)։

Տադեուշ Կոստյուշկոյի ապստամբությունը ճնշելիս մի քանի թեթև հեծելազորային գնդերով ջախջախեց լեհ ապստամբներին Մոբար տեղանքում, իսկ 1794 թվականի սեպտեմբերի 28-ին Մացեյովիցիի ճակատամարտում[13] Տորմասովը ղեկավարեց հիմնական ուժերի ձախ թևը։ Պրահայի գրոհի ժամանակ նա ղեկավարեց շարասյուներից մեկը։ 1798-ին նա ստացավ Գեներալ-լեյտենանտի կոչում, նույն թվականին նա նշանակվեց Կիրասիրների ռազմական շքանշանի գնդի[14] շեֆ (պատվավոր հրամանատար), Լիֆլյանդիայի դիվիզիայի հեծելազորի տեսուչ, իսկ 1801 -ին ՝ հեծելազորի գեներալ։

Պավել I-ի օրոք 1799 թվականին հեռացվեց ծառայությունից, բայց 1800 թվականին կրկին նշանակվեց լեյբգվարդիայի հեծելազորային գնդի հրամանատար[15]։ 1803-ին նշանակվել է Կիևի[16], իսկ 1807 -ին ՝ Ռիգայի գեներալ-նահանգապետ[17]։

1808 թվականին նշանակվեց գլծավոր հրամանատար Վրաստանում և Կովկասյան ճակատում։ 1809 թվականի փետրվարին, երբ Տորմասովի Թիֆլիս ժամանելու պահին, Կովկասյան կորպուսի թիվն ավելացավ, հասնելով 43 հազարի, որոնց ձեռքի տակ կար 100 հրետանի։ Այդ զորքերը տեղակայված էին Հյուսիսային Կովկասում, ինչպես նաև Պարսկաստանի և Թուրքիայի հետ սահմանի երկայնքով, որոնք պատերազմում էին Ռուսաստանի դեմ 1804(6) թվականից։ Տորմասովը Ռուսաստանի վիճակը Կովկասում համարեց բավականին բարդ․Պարսկաստանը հանձինս անգլիացիների հենարան էր փնտրում Անդրկովկաս ներխուժելու համար։  Իմերեթիան  փաստացի գտնվում էր Սողոմոն II թագավորի տիրապետության ներքո, որը տենդագին խարդավանքներ էր հյուսում Ռուսաստանի դեմ։ Ղարաբաղի և Երևանի խանությունների տարածքում գտնվում էին պարսկական զորքերը, ապստամբեց Կաբարդան։ Տորմասովը ցուցաբերեց անխոնջ էներգիա, զորքերի գործողություններն ուղղորդելու ունակություն և կատարողներ ընտրելու ունակություն։ Դրա շնորհիվ հաջողությունն աստիճանաբար թեքվեց Ռուսաստանի կողմը։ Օգտվելով Թուրքիայի երերուն դիրքից ՝ Դանուբում ռուսական զորքերի հաղթանակից հետո, Տորմասովը 1810 թվականի ամռանը ծովային դեսանտի ուժերով գրավեց Փոթի և Սուխում ամրոցները, որից հետո Գուրիայի կառավարիչ իշխան Մամիյ Գուրիելը, հավատարմության երդում տվեց Ռուսաստանին, իսկ Աբխազիայի կառավարիչ դարձավ Ռուսաստանի դրածո իշխան Գեորգի Շերվաշիձեն[18]։ Թուրքերը դուրս մղվեցին Կերչի նեղուցից մինչև Փոթի ընկած սևծովյան ափամերձ շրջաններից։

Տորմասովի ամենամտերրիմ գործընկերները` Կոտլյարևսկին, Լիսանևիչը և Սիմանովիչը, մի քանի վճռական պարտություն հասցրեցին թուրքերին ու պարսիկներին և դրանով իսկ ապահովեցին Ռուսաստանի հարավային սահմանի խաղաղությունը։

Ռուս-ֆրանսիական պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

1812 թվականի ռուս-ֆրանսիական պատերազմի ժամանակ Տորմասովը ղեկավարում էր 3 -րդ օբսերվացիոն բանակը (54 Գումարտակ, 76 էսկադրոն, 9 կազակական գնդեր, ընդհանուր առմամբ 43 հազար), որոնք նախատեսված էին Ավստրիային զսպելու համար։

Ընդդեմ Տորմասովի սկզբում ուղարկվել էր Կարլ Ֆիլիպ ցու Շվարցենբերգը, այնուհետև Ռենիեն՝ 7 -րդ կորպուսով, որը բաղկացած էր սաքսոնացիներից և գեներալ Դուրուտի ֆրանսիական 32 -րդ դիվիզիայից։ Հուլիսի 1-ին Տորմասովը, թողնելով Օստեն-Սակենի կորպուսը Վոլինիան պաշտպանելու և Դանուբյան բանակի հետ կապ պահպանելու համար, իսկ գեներալ-մայոր Խրուշչովին (Դրագունյան բրիգադ և 2 կազակական գունդ) Վլադիմիր-Վոլինսկում ՝ Գալիցիայից և Վարշավայի հերցոգության կողմից սահմանների անվտանգությունն ապահովելու համար, գլխավոր ուժերով շարժվեց ֆրանսիական զորքերի թևերի և թիկունքի դեմ, որոնք գրոհում էին Բրեստից դեպի Պինսկ Պյոտր Բագրատիոնի դեմ։ Ռենիեի կորպուսը ցրված էր մեծ տարածության վրա (Սլոնիմ - Պրուժանի - Բրեստ - Կոբրին - Յանովո - Պինսկ)։ Հուլիսի 24 -ին Տորմասովի բանակի մի մասը գրավեց Բրեստը։ Հուլիսի 27 -ին Կոբրինի մոտ տեղի ունեցած մարտում[19] ջախջախվեց ր զենքթերը վայր դրեց 22 -րդ հետևակային դիվիզիայի սաքսոնական բրիգադը։ Գերեվարվեց գեներալ Կլենգելը, 76 բարձրաստիճան, 2382 ցածրաստիճան սպա, վերցվել էր 4 դրոշ և 8 հրազեն։ Դրանից հետո Տորմասովը գրավեց Պրուժանին։ Այս հաղթանակը կարևոր հոգեբանական նշանակություն ուներ ՝ որպես առաջին հաջողություն ռուսական բանակների նահանջի ժամանակահատվածում։ Այս հաղթանակաի համար Տորմասովը 1812 թվականի հուլիսի 28 -ին արժանացավ Սուրբ Գեորգիի 2 -րդ աստիճանի շքանշանի (ցուցակի թիվ 43)։

Ռենիեն, հավաքելով իր զորքերը և միանալով Շվարցենբերգին, գրոհեց Տորմասովի վրա Գորոդեչնոյի մոտ։ Օգոստոսի 1 -ին ռուսական զորքերը նահանջեցին նախ Կոբրին, այնուհետև Լուցկ ՝ Դանուբի բանակին միանալու համար, որը շարժվում էր դեպի Ռուսաստան Բարձր դռան հետ Բուխարեստի հաշտության կնքումից հետո։

Սեպտեմբերին բանակները միավորվեցին և ստիպեցին Շվարցենբերգին շտապ նահանջել Բրեստի ուղղությամբ։ Շուտով միացյալ բանակների հրամանատարությունը փոխանցվեց ծովակալ Չիչագովին, իսկ Տորմասովը հետ կանչվեց գլխավոր շտաբ, որտեղ նրան վստահվեց զորքերի ներքին հրամանատարությունը և նրանց կազմակերպումը։ Տորմասովը մասնակցել է Մալոյարոսլավեցի, Վյազմայի, Կրասնիի մոտ մղվող մարտերին։ Դեկտեմբերի կեսերին Մ․Ի․ Կուտուզովը հանձնարարում է Տորմասովին հետապնդել նահանջող ավստրիացիներին և սաքսոնացիներին. «Ձերդ գերազանցություն, հտևեք նրանց կրնկոխ»[20]։ Գլխավոր բանակի հետ Տորմասովը 1812 թվականի դեկտեմբերին հատեց կայսրության սահմանը։ 1812-ի Հայրենական պատերազմում գեներալ Ա.Պ. Տորմասովը դարձավ Սուրբ Առաքյալ Անդրեյ Պերվոզվաննու շքանշանի միակ ասպետը ՝ ստանալով այն Կրասնիի ճակատամարտում իր աչքի ընկնելու համար։ Երբ Կուտուզովը հիվանդության պատճառով մնաց Բունցլաուում, Տորմասովը ժամանակավորապես ստանձնեց բանակի գլխավոր հրամանատարությունը։

Շուտով խաթարված առողջության պատճառով նա ստիպված եղավ թողնել ծառայությունը և ապա նա նշանակվեց Պետական խորհրդի անդամ։

Մոսկվայի ռազմական նահանգապետ (1814 թ. Օգոստոսի 30-31), Մոսկվայի գլխավոր հրամանատար (31.08.1814-30.10.1816): Կոմս Ֆ.Վ.Ռոստոպչինի հեռացումից հետո՝ Մոսկվայի ռազմական գեներալ-նահանգապետ (10․30․1816 – 11․13․1819) [5]: Ա․Ֆ․Ռոստոպչինը յուրօրինակ արձագանքեց դրան. «Մոսկվան արգելակեցին։ Ըստ երևույթին, ճարպիկ էր քայլում»։ Լսելով այս բառախաղը ՝ Ա․Պ․Տորմասովը հակադարձեց. «ոչ էլ ճարպիկ էր, նա, ընդհակառակը՝ լրիվ տրորված էր»[21]։

1816 թվականի օգոստոսի 30-ի (սեպտեմբերի 11-ի) անվանական կայսերական հրամանագրով հեծելազորի գեներալ Ալեքսանդր Պետրովիչ Տորմասովը իր ժառանգներով արժանացավ կոմսի տիտղոսի։

Մահացել է 1819 թվականի նոյեմբերին[22]։ Կ.Յա.Բուլգակովը Մոսկվայից գրում էր իր եղբորը, որ «ամբողջ քաղաքը վշտի մեջ է, կոմս Տորմասովը մի քանի օր հիվանդ էր և 13-ին, ի ափսոսանք բոլորի, մահացավ։ Թող Աստված նրան հավերժ հիշատակ շնորհի[23]»:

Թաղված է Մոսկվայի Հին Դոնի մենաստանի Դոնսկոյ վանքի սեղանատանը[24]։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Տորմասով» հոդվածին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Генерал от кавалерии» (ռուսերեն). 2021 թ․ օգոստոսի 7. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  2. «Русская армия 1812 года» (ռուսերեն). 2021 թ․ հունիսի 6. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  3. Словарь русских генералов, участников боевых действий против армии Наполеона Бонапарта в 1812—1815 гг. // Российский архив. История Отечества в свидетельствах и документах XVIII—XX вв. студия «ТРИТЭ» Н. Михалкова, 1996. — Т. VII. — С. 576—577. — I. ISBN SSN 0869-20011. (Комм. А. А. Подмазо). {{cite book}}: Check |isbn= value: invalid character (օգնություն)
  4. «Градоначальники Москвы» (ռուսերեն). 2021 թ․ հուլիսի 20. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  5. «Tормасов Александр Петрович».
  6. «Тормасовы» (ռուսերեն). 2017 թ․ սեպտեմբերի 24. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  7. «Российское дворянство» (ռուսերեն). 2021 թ․ օգոստոսի 12. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  8. «Лейтенант флота» (ռուսերեն). 2021 թ․ օգոստոսի 9. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  9. Тормасов, Александр Петрович // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
  10. «Вятский пехотный полк (1700—1833)» (ռուսերեն). 2021 թ․ մարտի 13. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  11. «Александрийский 5-й гусарский полк» (ռուսերեն). 2021 թ․ հուլիսի 21. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  12. «Присоединение Крыма к Российской империи» (ռուսերեն). 2021 թ․ սեպտեմբերի 9. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  13. «Битва под Мацеёвицами» (ռուսերեն). 2021 թ․ հունիսի 7. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  14. «Военного Ордена 13-й драгунский полк» (ռուսերեն). 2021 թ․ մարտի 30. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  15. «Конный лейб-гвардии полк» (ռուսերեն). 2021 թ․ օգոստոսի 7. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  16. «Юго-Западный край» (ռուսերեն). 2021 թ․ մայիսի 26. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  17. «Лифляндская губерния» (ռուսերեն). 2021 թ․ սեպտեմբերի 11. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  18. Куликов Анатолий, Рунов Валентин. (2015. — С. 64—65. — 381 с. —). Все Кавказские войны России. Самая полная энциклопедия. Москва: Эксмо. ISBN ISBN 978-5-699-673384.. {{cite book}}: Check |isbn= value: invalid character (օգնություն)
  19. «Бой под Кобрином» (ռուսերեն). 2021 թ․ սեպտեմբերի 12. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  20. Поход русской армии против Наполеона в 1813 г. и освобождение Германии / Сборник документов. — М.: Наука, 1964. — С. 6.
  21. Дмитриев М. (, 1869. — С. 246. — 297 с.). Мелочи из запаса моей памяти /. Тип. Грачёва и Комп.,.{{cite book}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  22. Рапорт о смерти А. П. Тормасова / Публ. [и вступ. ст.] В. М. Безотосного // Российский Архив: История Отечества в свидетельствах и документах XVIII—XX вв.: Альманах. — М.: Студия ТРИТЭ: Рос. Архив, 1996. — С. 189. — [Т.] VII.
  23. Письма К. Булгакова к брату // Русский Архив. 1902. Вып. 11-12. — С. 339.
  24. Домбровский И. Е. Некрополь Донского монастыря. — М.: Минувшее,. 2007. — С. 102. — 272 с. —. ISBN ISBN 978-5-902073-53-6.. {{cite book}}: Check |isbn= value: invalid character (օգնություն)