Կարլ Ֆիլիպ ցու Շվարցենբերգ
Կարլ I Ֆիլիպ ցու Շվարցենբերգ (գերմ.՝ Karl Philipp zu Schwarzenberg, ապրիլի 15, 1771[1][2][3][…], Վիեննա, Հաբսբուրգի միապետություն[6] - հոկտեմբերի 15, 1820[1][4][5][…], Լայպցիգ, Սաքսոնիայի թագավորություն, Գերմանական միություն[6]), Շվարցենբերգի իշխան, Կլետգաուի լանդգրաֆ, Զուլցի կոմս, ավստրիական ֆելդմարշալ և Հոֆկրիեգսրատի նախագահ (1814 թվականից): Եղել է դաշնակից զորքերի գլխավոր հրամանատար, ով Լայպցիգի ճակատամարտում կռվել է ընդդեմ Նապոլեոն I-ի:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կառլի հայրը եղել է Յոհան Նեպոմուկ Անտոն Շվարցենբերգը, ով պատկանում էր ֆրանկյան և բոհեմյան հին Շվարցենբերգերների տոհմին: Շվարցենբերգերների բազմաճյուղ տոհմը հայտնի է 12-րդ դարից, իսկ 1670 թվականին Սրբազան Հռոմեական կայսրության կայսր Լեոպոլդ I-ը Յոհան Անտոն Շվարցենբերգին դասում է կայսրության իշխանական պատվի:
1788 թվականից Շվարցենբերգը գտնվում էր ավստրիական զինվորական ծառայության՝ ունենալով կրտսեր լեյտենանտի զինվորական կաչում: Մասնակցել է 1788-1789 թվականների թուրքական արշավին, ինչպես նաև և Յուզեֆ Պոնյատովսկու հետ Առաջին կոալիցիայի մի շարք ճակատամարտերի: Շաբացի գրոհից հետո ստացել է կապիտան զինվորական կոչում: Ծառայել է գծային ստորաբաժանումներում, այնուհետև՝ Գլխավոր շտաբում ֆելդմարշալ Էռնեստ Գիդեոն Լաուդոնի ենթակայությամբ: 1790 թվականին արժանացել է մայոր զինվորական կոչման[7]:
Հեղափոխական պատերազմներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կարլ Ֆիլիպ ցու Շվարցենբերգը մասնակցել է Ֆրանսիական հեղափոխական պատերազմներին, 1792 թվականի մայիսի 1-ին աչքի է ընկել Կեվրենի ճակատամարտում: Նույն թվականին հաջողության է հասել Ֆիլիպսբուրգում և Էստրյոֆում, ինչի համար ստացել է փոխգնդապետ զինվորական կոչում և ստանձնել Ուլանների 2-րդ գունդը: 1794 թվականին արքայազն Կոբուրգի զորքերի կազմում ղեկավարել է հեծելազորային էսկադրոնը: Մասնակցել է Ներվինդենի (1793 թվականի մարտի 18) և Ֆամարի (1793 թվականի մայիսի 23)[8][9]: Հետագայում աչքի է ընկել Վալանսյոնի 1973 թվականի և Լե-Կատո-Կամբրեզի 1794 թվականի ապրիլի 26-ի ճակատամարտերում: Այդ ճակատամարտի համար հենց մարտի դաշտում Ֆրանց II կայսեր կողմից պարգևատրվել է Մարիա Թերեզայի զինվորական շքանշան[8][10]: 1796 թվականի սկզբին Կարլը արժանանում է գնդապետ զինվորական կոչման՝ նշանակվելով Բոհեմյան դրագունյան գնդի հրամանատար: Գունդը տեղակայվել էր Վիեննայի մոտակայքում: Ավելի ուշ Կառլը տեղափոխվում է Ցեշվիցայի կիրասիրյան գունդ՝ ցանկանալով ծառայել գործող բանակի կազմում: 1795-1796 թվականների ընթացքում գտնվել է Վուրմզերի և էրցհերցոգ Կառլի զորքերում, մասնակցել Հռենոսի և Իտալիայի ճակատամարտերին[11]: 1796 թվականին Ամբերգ, այնուհետև Վյուրցբուրգի ճակատամարտերի ընթացքում ցուցաբերել է խիզախություն: 1796 թվականի սեպտեմբերի 16-ից 19-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած Լիմբուրգի ճակատամարտում հաղթելուց հետո Կարլին շնորհվում է գեներալ-մայոր զինվորևական կոչում[12]: Այլ տվյալների համաձայն կոչումի շնորհումը տեղի է ունեցել 1796 թվականի օգոստոսի 10-ին Վյուրցբուրգի կռվից հետո: 1797 թվականին Շվարցենբերգը կռվում էր Հռենոսում էրցհերցոգ Կառլի հրամանատարությամբ: Հետագայում ֆելդմարշալ-լեյտենանտ ֆոն Գոթցեի հրամանատարությամբ մասնակցել է Կելի պաշարմանը: Ավելի ուշ կրկին կռվել է Իտալիայում, որից հետո Մանհայմում[13]: 1799 թվականին ղեկավարել է էրցհերցոգ Կառլի բանակի առաջապահ ուժերի կազմում գտնվող դիվիզիան, կռվել Գերմանիայում և Շվեյցարիայում: Գեիդելբերգի ճակատամարտի ժամանակ Շվարցենբերգի զորքերը հաջողությամբ կասեցնում են ֆրանսիական գեներալ Միշել Նեյի ուժերի առաջխաղացումը, որից հետո 1800 թվականի սեպտեմբերի 3-ինբարձրացվում է մինչև ֆելդմարշալ-լեյտենանտ կոչման: Նույն թվականի վերջում Շվարցենբերգը գլխավորում է Ուլանների 2-րդ գունդը, որը այդ ժամանակվանից անվանվում է նրա պատվին: Իր համար անհաջող ընթացք ունեցած Հոյենլինդենի ճակատամարտում (ընդդեմ ֆրանսիական բանակի) ղեկավարել է դիվիզիա և բանակի աջ թևի առաջին գիծը:
1802 թվականին Կարլ Ֆիլիպի ավագ եղբայր Իոսիֆ II ցու Շվարցենբերգը որպես ժառանգորդության հերթի մեջ երկրորդը գտնվողի՝ նրան է զիջում Ֆերդինանդ ցու Շվարցենբերգի կողմից ստեղծված Օռլիկ ամրոցը: Արդյունքում Կարլ Ֆիլիպը ընդարձակում է իր տիրույթները և ձեռք բերում Զալուժանի, Զբելիցե և Բուկովինա ամրոցները[14]:
Նապոլեոնյան պատերազմներ[խմբագրել | խմբագրել կոդը]
1802 թվականի արշավի ժամանակ գլխավորել է գեներալ Մակի զորքերի կազմում գտնվող դիվիզիան, մասնակցել Ուլմի ճակատամարտին՝ 1805 թվականի հոկտեմբերի 14-ից 15-ն ընկած ժամանակահատվածում ղեկավարելով ավստրիական բանակի աջ թևը: Այն բանից հետո, երբ գեներալ Մակը կապիտուլացիայի ենթարկվեց, Շվարցենբերգը հեծելազորի մի քանի գնդերի հետ, որոնք հաշվվում էին 6-ից 8 հազար մարդ, էրցհերցոգ Ֆերդինանդ Ավստրիացու հետ միասին կազմակերպված նահանջում է չեխական հողեր, որտեղ նույն թվականին նշանակվում է Հոֆկրիգսրատի փոխնախագահ: 1807 թվականին Տիլզիտի հաշտության կնքումից հետո Պետերբուրգում դառնում է դեսպան, բանակցություններ վարում Ֆրանսիայի դեմ պատերազմում Ավստրիային Ռուսական կայսրության օգնության հարցի շուրջ: Վահրամյան ճակատամարտից 2 օր առաջ վերադառնում է զինվորական ծառայության: Այդ ճակատամարտի ժամանակ ղեկավարել է ավստրիական բանակի ձախ թևի հեծելազորը, իսկ նահանջից հետո ղեկավարել է առաջապահ ուժերը: 1809 թվականի սեպտեմբերի 16-ին ստանում է հեծելազորի գեներալ զինվորական կոչում: 1810 թվականին, երբ արդեն ստորագրվել էր Շյոնբուրգյան խաղաղության պայմանագիրը, Փարիզում դառնում է Ավստրիայի դեսպանը և գլխավորում Նապոլեոն Բոնապարտի և Ավստրիայի կայսր Ֆրանց II-ի դուստր էրցհերցոգ Մարիա-Լուիզա Ավստրիացու ամուսնության բանակցությունները: Այդ բանակցությունների ընթացքում արժանանում է Նապոլեոնի վստահությանը: Բանակցություններին խոչընդոտում է Փարիզում գտնվող ավստրիական դեսպանատանտ սկսված հրդեհը, որի հետևանքով զոհվում է դեսպան Պոլինա ֆոն Ագենբերգի կինը: 1812 թվականի մարտի 14-ին ձեռք բերված համաձայնությամբ դաշինքում Ավստրիան տրամադրում է Մեծ բանակը Ֆրանսիային, որպեսզի մասնակցի սկսված պատերազմին որպես օժանդակ կորպուս շուրջ 30.000 թվաքանակով: Կորպուսի հրամանատարությունը անձամբ Նապոլեոնի ցանկությամբ տրվում է Շվարցենբերգին:
Ռուսական արշավի ժամանակ իշխանը օժանդակ կորպուսը բերում է Լյուբլին, հաղթահարելում Բուգը և կանգնում Պինսկում: 1812 թվականի հուլիսին նրա զորքերը գտնվում էին Բրեստի մոտ գտնվող Նապոլեոնի բանակի հարավային թևում: Օգոստոսի 12-ին դեպի Կոբրին առաջխաղացումից հետո գեներալ Ժան Ռենեի հրամանատարությամբ գործող կորպուսի հետ մաիսին Գորոդեչնո և Պոդուբնի բնակավայրերի միջև ընկած շրջանում գրոհում են գեներալ Ալեքսանդր Պետրովիչ Տորմասովի ղեկավարած ռուսական 3-րդ բանակը, որը կազմված էր 18 հազար մարդուց: Նապոլեոնի զորքերը այդ մարտում սահմանափակվում են հրետանային կրակով: Արշավի ընթացքում Շվարցենբերգի գործողությունները ակնհայտորեն շատ զգուշավոր էին, այդ իսկ պատճառով հնարավոր եղավ խուսափել ռուսական բանակի հետ խոշոր բախումներից: Սեպտեմբերի 18-ին, երբ Տորմոսովի ուժերին միացավ Պավել Վասիլևիչ Չիչագովի ղեկավարած Դունյան բանակը, Շվարցենբերգը ստիպված եղավ սկսել աստիճանական նահանջը դեպի Բուգ: Բերեզինում ֆրանսիական հիմնական ուժերի պարտությունից հետո Շվարցենբերգը նոյեմբերին նահանջում է Բելոստոկ և Կրակով՝ ապահովելով Ռենեի կորպուսի նահանջը: 1812 թվականի հոկտեմբերի 2-ին, երբ Շվարցենբերգի կորպուսը հաջողությամբ հասնում է Գալիցիա, Նապոլեոնը Ֆրանց II-ին դիմում է նրան ֆելդմարշալ դարձնել: Այնուհետև մի քանի ամիս անգործ է մնացել Պուլտուսկում:
Ռուսական կայսրության հետ կնքված զինադադարից հետո Շվարցենբերգը 1813 թվականի ապրիլի 17-ին ժամանում է Ֆրանսիա որպես ավստրիական դեսպան՝ ձեռնարկելով Ռուսաստանի և Ֆրանսիայի միջև խաղաղության կնքման փորձ: Այդ առաքելությունը հաջողությամբ չի պսակվում, ինչից հետո նա լքում է Փարիզը և ստանձնում Բոհեմիայում զորքերի ղեկավարումը: 1813 թվականի հունիսի վերջում Կլեմենս Վենցել Լոտար Մետեռնիխի դրդմամբ ստանձնում է Նապոլեոնի դեմ կռվող միացյալ զորքի հրամանատարությունը: Սեպտեմբերի 12-ին, երբ Ավստրիան արդեն պաշտոնապես միացել էր հակաֆրանսիական դաշինքին, Շվարցենբերգը ստանձնում է Հյուսիսային Չեխիայում տեղակայված կիսով չափ ավստրիացիներից կազմված 225-230 հազարանոց բոհեմյան դաշնակցային զորքերի հրամանատարությունը: Այդ զորքի մյուս մասը կազմում էին ռուս-պրուսիական ուժերը Բարկլայ-դե-Տոլիի հրամանատարությամբ: Այդ զորամիավորման կազմում ռուսական զինվորները կազմում մոտ 48 հազար էին, որոնց շտաբի պետն էր լեյտենանտ-ֆելդմարշալ Յոզեֆ Ռադեցկիին: Երեք միապետությունների միացյալ ուժերի ղեկավարումը Շվարցենբերգի համար բավականին բարդ էր. նրա գործողությունները իրար հակասող հրամանների պատճառով երբեմն կաթվածահար էին լինում:
Դեպի Սաքսոնիաարշավանքից հետո 1813 թվականի օգոստոսի 26-ին Բոհեմյան բանակը, Դրեզդենի ճակատամարտում Նապոլեոնյան զորքերի կողմից պարտվելով, ստիպված էր նահանջել ետ՝ դեպի Բոհեմիա՝ Օր լեռ, որտեղ մնաց մինչև հոկտեմբերի սկիզբ: Այսպես կոչված «Ժողովուրդների ճակատամարտից» ոչ շատ առաջ Լայպցիգի մոտ պրուսական Ֆրիդրիխ Վիլհեյմ III թագավորը հոկտեմբերի 8-ին Շվարցենբերգին շնորհում է Սև արծվի շքանշան: 1813 թվականի հոկտեմբերի 16-ից 19-ն ընկած ժամանակահատվածում Լայպցիգի մոտ տեղի ունեցած ճակատամարտում Շվարցենբերգը անձամբ ղեկավարում էր զորքերին հարավային ճակատում: Միացյալ զորքերի մեծ մասը նախկինում գտնվում էր իր բանակի հրամանատարության ներքո, իսկ նա իշխանը փաստացի համարվում էր այդ զորքի գլխավոր հրամանատար: Հոկտեմբերի 16-ին նրա զորքերը հանդիպում էն Նապոլեոնի զորքերին Վախաուի և Լիբերտվոլկվիցեմի միջև գտնվող տարածքում, և հոկտեմբերի 18-ին Կոնևիցի ու Պրոբստհայդոմի միջև հաղթանակ գրանցելով ու սեղմելով հակառակորդի հիմնական ուժերը Լայպցիգի ուղղությամբ: Այդ պատերազմում Նապոլեոնի պարտությունը նշանակալի էր: Ճակատամարտից հետո՝ հոկտեմբերի 20-ին, «1813 թվականի հոկտեմբերի 4-ին, 6-ին և 7-ին Լայպցիգի ճակատամարտում Նապոլեոնին պարտության մատնելու համար» Շվարցենբերգին շնորհվեց ռուսական Սուրբ Գեորգիի առաջին աստիճանի շքանշան:Այդ հաղթանակից հետո, սակայն, Շվարցենբերգը գոործեց որոշակիորեն անվճռական և չկազմակերպեց նահանջող նապոլեոնյան զորքերի արդյունավետ հետապնդում:
1813 թվականի հոկտեմբերի 11-ին Շվարցենբերգը պարգևատրվում է Սուրբ Անդրեաս առաքյալի շքանշանով[15]:
1814 թվականի արշավի ընթացքում Շվարցենբերգը շարունակում էր գործել զգուշորեն: Փետրվարին նա գրոհում է Նոժան քաղաքը, սակայն ետ է շպրտվում քաղաքը պաշտպանող 1200 զինվորից կազմված կայազորի կողմից: Փետրվարի 17-ին մի քանի անհաջող զորաշարժերից ու նախաձեռնողականության անկումից հետո որոշում է զինադադար խնդրել: Փետրվարի 18-ին Նապոլեոնը Մոնտրոյի ճակատամարտում հաղթանակ է գրանցում արքայազն Վյուրտեմբերգցու նկատմամբ: Այդ կռվում դաշնակիցները կորուստներն էին 6 հազար սպանված և 15 հրանոթ: Այդ իրադարձությունից հետո Շվարցենբերգը հեռանում է Տրուա՝ միաժամանակ կարգադրելով Բլուհերին իրեն միանալ Մերի-սյուր-Սեն շրջանում:
Միացումից մի քանի օր անց՝ փետրվարի 22-ի ռազմական ժողովի ժամանակ, Շվարցենբերգը իր ելույթում հակառակորդի ուժերը գրեթե երեք անգամ ավել է ներկայացնում և կարգադրում շարունակել նահանջը: Նույնօրը նա հրամայում է կրկին առանձնացնել Բոհեմյան և Սիլեզյան բանակները և միայն փետրվարի 26-ին, հայտնվելով միաժամանակ կայսր Ալեքսանդր I-ի և թագավոր Ֆրիդրիխ Վիլհեյմ III-ի ճնշման տակ, Բար-սյուր-Օբե շրջանում սկսեց դանդաղ առաջխաղացում, որտեղ հաղթեց [[Շառլ Նիկոլա Ուդինո|Շառլ Ուինոյի]ն]: Նապոլեոնի կողմից Ռեյմսը նվաճվելուց հետո Սենի գրոհը անմիջապես դադարեցվում : Մարտի 17-ին Շվարցենբերգի հրամանով զորքերը սկսեցին հեռանալ դեպի Տրու: Արսի սյուր Օբի ճակատամարտում նա կարողանում է ճիշտ տեղաշորժել իր զորքերը և վերջիվերջո, հաղթանակ տանել՝ չնայած սկզբնական շրջանում անհաջողության էր մատնվել և հրամաններ արձակելու իր դանդաղկոտությունը հակառակորդին հնարավորություն էր տվել խուսափել ամբողջական ոչնչացումից: Մարտի 24-ին, կրկին ճնշվելով ռուսական կայսեր կողմի, Շվարցենբերգը սկսեց դեպի Փարիզ առաջխաղացում: Մարտի 25-ին ֆրանսիական զորքերը Պեր-Շամպենուազեի մոտ պարտություն են կրում, իսկ երեք օր անց՝ մարտի 28-ին, դաշնակիցների երկու բանակները միավորվում են Փարիզի մոտ: 1814 թվականի մարտի 31-ին Շավրցենբերգը, որպես այդ զորքերի հրամանատար, մտնում է Ֆրանսիայի մայրաքաղաք: Նա բավականին ճոխ ձևով պարգևատրվում է երեք միապետների կողմից և Ֆրանց II-ի կողմից նշանակվում Հոֆկրիգսրատի նախագահ, Ավստրիական կայսրության ռազմական խորհրդատու: 1814 թվականի մայիսի 5-ին Շվարցբերգենը հեռանում է դաշնակից զորքերի գլխավոր հրամանատարի պաշտոնից և վերադառնում Բոհեմիայի իր տիրույթները:
Նապոլեոնի՝ Էլբա կղզի վտարվելուց և վերադառնալուց հետո՝ այսպես կոչված Հարյուր օրվա ժամանակաշրջանում, Շվարցենբերգը կրկին գլխավորում է ավստրիական բանակը, որը դեռևս կանգնած էր Հեյլբրոնում՝ Վերին Հռենոսի շրջանում: 210 հազարանոց բանակը առաջնորդելով՝ նա սկսեց անցնել Հռենոսը, սակայն Լե-Սուֆելի մոտ կանգնեցվեց գեներալ Ռապ Ժանի ոչ մեծ ստորաբաժանման կողմից: Այդ իրադարձությունից հետո երկրորդ անգամ Նապոլեոնը լքեց ֆրանսիական գահը, և այդ կերպ Շվարցենբերգի զորքերը կայսեր վերջին ֆրանսիական արշավանքին մեծ դեր չխաղացին: Հուլիսի 17-ին նա մասնակցեց դաշնակից զորքերի՝ դեպի Փարիզ մտնելուն, ինչից հետո կրկին վերադարձավ Օռլիկի իր կալվածքներ:
Կյանքի վերջին տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Շվարցենբերգի առողջական վիճակը նրա քույր Կառոլինայի մահից հետո վատթարացավ: 1817 թվականի հունվարի 13-ին նրա մոտ արձանագրվեց կաթված, ինչից հետո թոշակի անցավ և որոշ ժամանակ բուժման նպատակով բնակվեց Կառլսբադում: Իր կյանքի վերջին տարիներին նա ավելի շատ էր տառապում կաթվածից: 1820 թվականի հոկտեմբերին՝ Լայպցիգում գտնվելու ժամանակ, նրա մոտ գրանցվեց երկրորդ կաթվածը, ինչը լրջորեն վատթարացրեց նրա առողջական վիճակը: 1820 թվականի հոկտեմբերի 20-ին Շվարցբերգենը մահացավ: Նրա աճյունը թագավորական սաքսոնական զինվորների ուղեկցությամբ տեղափոխվեց մինչև սահման, որտեղ նրա մարմինը հանձնեցին ավստրիական զինվորներին: Վերջիններս այն տեղափոխեցին Վիտինգաույում գտնվող Շվարցենբերգների տոհմական գերեզմանոց: Ավստրիականմկայսր Ֆրանց I-ը, որպես հարգանքի տուրք, երկրում հայտարարեց երեքօրյա ազգային սուգ: Ավելի ուշ Շվարցենբերգի սարկոֆագը թաղվում է Օռլիկում գտնվող Շվարցբերգերների գերեզմանատանը:
Երեխաներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ֆիլիպ I Կարլ ցու Շվարցենբերգ (1800-1870)
- Կառլ II Ֆիլիպ ցու Շվարցենբերգ (1802-1858)
- Էդմունդ Լեոպոլդ Ֆրիդրիխ ցու Շվարցենբերգ (1803-1873)՝ ավստրիական ֆելդմարշալ
Награды[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ոսկե գեղմի շքանշան (1809)
- Մարիա Թերեզայի շքանշանի ասպետ (1795)
- Մարիա Թերեզայի շքանշանի կոմանդոր (1805)
- Մարիա Թերեզայի շքանշանի Մեծ խաչի ասպետ
- Սուրբ Ստեփանի հունգարական թագավորական շքանշան
- Զինվորական խաչ 1813/14
- Պատվավոր Լեգեոնի շքանշան (Ֆրանսիա, 1811)
- Սուրբ Հոգու շքանշան (Ֆրանսիա, 1816)
- Սև արծվի շքանշան (Պրուսիա, 08.10.1813)
- Սուրբ Գրեգորիի շքանշան 1-й степени (Россия, 08(20).10.1813)
- Սուրբ Անդրեաս առաքյալի շքանշան (Ռուսաստան, 23.10.1813)
- Սուրբ Ալեքսանդր Նևսկու շքանշան (Россия, 23.10.1813)
- Լոնդոնի մունիցիպալիտետի կողմից ալմազներով զարդարված սուր (Մեծ Բրիտանիա, 1814)
- Իոսիֆ Մաքսիմիլիանի զինվորական շքանշան (Բավարիա, 1815)
- Սուրբ Գուբերտի շքանշան (Բավարիա)
- Փղի շքանշան (Դանիա, 1815)
- Վիլհեյմի զինվորական շքանշանի ասպետ (Նիդերլանդներ)
- Սուրբ Ֆերդինանդի և ծառայությունների համար շքանշան (Երկու Սիցիլիաների թագավորություն)
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Шварценберг, Карл-Филипп»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
- Wurzbach, Constantin. Schwarzenberg, Karl Philipp Fürst // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich. — 1877. — Bd. 33. — S. 94ff.
- Залесский К. А. Наполеоновские войны 1799—1815. Биографический энциклопедический словарь. — М., 2003.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 https://aleph.nkp.cz/F/?func=find-c&local_base=aut&ccl_term=ica=jn20000701628
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Wurzbach D. C. v. Schwarzenberg, Karl Philipp Fürst (գերմ.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt haben — Wien: 1856. — Vol. 33. — S. 94.
- ↑ 4,0 4,1 4,2 Encyclopædia Britannica
- ↑ 5,0 5,1 5,2 Энциклопедия Брокгауз (գերմ.)
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #118763032 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
- ↑ Wurzbach, 1877, էջ 95
- ↑ 8,0 8,1 «Charles Philippe Schwarzenberg. Feldmarschall (1771 - 1820)» (ֆրանսերեն)։ Histoire-Empire.Org։ Վերցված է 2014-11-24(գերմ.)
- ↑ «Feldmarschall Fürst von Schwarzenberg» (գերմաներեն)։ Napoleon-Online.De։ Վերցված է 2014-11-24(գերմ.)
- ↑ Wurzbach, 1877, էջ 96(անգլ.)
- ↑ Залесский, 2003
- ↑ Wurzbach, 1877, էջ 97(անգլ.)
- ↑ Wurzbach, 1877, էջ 98(անգլ.)
- ↑ Johann Gottfried Sommer] Das Königreich Böhmen, Bd. 9 Budweiser Kreis, 1840, S. 44.(գերմ.)
- ↑ Карабанов П. Ф. Списки замечательных лиц русских / [Доп.: П. В. Долгоруков]. — М.: Унив. тип., 1860. — 112 с. — (Из 1-й кн. «Чтений в О-ве истории и древностей рос. при Моск. ун-те. 1860»).(ռուս.)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Фельдмаршал Шварценберг (1771—1820).(ռուս.)
- Австрийский корпус в Великой армии Наполеона. 1812. Archived 2012-07-18 at the Wayback Machine.(ռուս.)