Մարիա-Լուիզա Ավստրիացի
Մարիա-Լուիզա Ավստրիացի ֆր.՝ Marie-Louise d'Autriche և գերմ.՝ Marie-Louise von Österreich | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 12, 1791[1][2][3][…] |
Ծննդավայր | Վիեննա, Հաբսբուրգի միապետություն[4] |
Մահացել է | դեկտեմբերի 17, 1847[1][5][2][…] (56 տարեկան) |
Մահվան վայր | Պարմա, Պարմայի դքսություն[4] |
Գերեզման | Կայսերական դամբարան |
Քաղաքացիություն | ![]() |
Կրոն | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Մասնագիտություն | կառավարիչ, թագավորական կոնսորտ և քաղաքական գործիչ |
Ամուսին | Նապոլեոն Բոնապարտ[3], Adam Albert von Neipperg?[3] և Charles-René de Bombelles?[3] |
Ծնողներ | հայր՝ Ֆրանց II, մայր՝ Maria Theresa of Naples and Sicily? |
Պարգևներ և մրցանակներ | Աստղային խաչի ազնվագույն շքանշան Sacred Military Constantinian Order of Saint George? և Մալթայի գերագույն ռազմական միաբանություն |
Երեխաներ | Նապոլեոն II, William Albert, 1st Prince of Montenuovo? և Albertine von Montenuovo? |
Marie-Louise of Austria, Duchess of Parma Վիքիպահեստում |
Մարիա-Լուիզա Ավստրիացի (գերմ. Marie-Louise von Österreich, 12 դեկտեմբերի 1791, Վիեննա — 17 դեկտեմբերի 1847, Պարմա), Սրբազան Հռոմեական կայսրության կայսր Ֆրանց II (1806 թվականից Ավստրիայի կայսր` Ֆրանց I անունով) դուստրն է։ Մարիա-Լուիզան Նապոլեոն Բոնապարտի երկրորդ կինն է, 1810-1814 թվականներին Ֆրանսիայի կայսրուհին։ Նապոլեոնի տապալումից հետո նա հանդիսանում էր Պարմայի, Պիաչենցայի և Գուաստալլոյի հերցոգուհին։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1809 թվականին պատերազմից հետո Նապոլեոնն ամուսնալուծվելով Ժոզեֆին դը Բոհարնեից, որպես կին ընտրեց Մարիա-Լուիզային և 1810 թվականի ապրիլի 1-ին Փարիզում կարդինալ Ֆոշեի կողմից նրանք պսակադրվեցին։ Ավստրիական դեսպան Շվարցենբերգի մոտ տեղի ունեցող ամուսնության տոնախմբություններն ավարտվեցին մեծ հրդեհով, որին զոհ գնաց նաև Մարիա-Լուիզայի քույրը։
1811 թվականին Մարիա-Լուիզան ունեցավ որդի, ով կոչվեց հոր անունով` Նապոլեոն, և ստացավ Հռոմի արքայի տիտղոսը։
1812 թվականին Մարիա-Լուիզան ուղեկցում է Բոնապարտին Դրեզդենում տեղի ունեցող համագումարի ժամանակ։ Մինչ կայսրը պատերազմում էր Ռուսաստանի դեմ Մարիա-Լուիզան որպես ռեգենտ մնացել էր Փարիզում, նա ռեգենտությունը պահպանեց նաև 1813-1814 թվականներին։ 1814 թվականին Փարիզի գրացումից հետո կայսրուհին որդու հետ հաստատվեց Բլոիսում: Վերջիններս Նապոլեոն Բոնապարտի գահից հրաժարվելուց հետո տեղափոխվեցին Շյոնբրուն: Պատմաբան Անդրե Կաստելոյի «Նապոլեոնի որդին» գրքի համաձայն մայրը Նապոլեոնից բաժանվելուց հետո ավելի քիչ ուշադրություն էր դարձնում որդուն` նրա մեջ տեսնելով հորը։ Հետագա շրջանում մոր և որդու միջև կապը պահպանվում էր միայն Պարմայից Վիեննա ուղարկվող հազվադեպ նամակներով։
Ֆոնտենբլոյի պայմանագրի համաձայն Մարիա-Լուիզան պահպանեց կայսերական տիտղոսը, իսկ 1816 թվականին ստանձնեց Պարմայի, Պիաչենցայի և Գուաստալլոյի կառավարումը։ Տեղափոխվելով Պարմա նա ձևավորեց արքունիք և ֆավորիտների մեծ բանակ։
Մարիա-Լուիզայի օբեր-գոֆմարշալ (պալատական պաշտոնյա) ավստրացի գեներալ կոմս Ադամ Ալբերտ ֆոն Նեյպպերգը դարձավ նրա ֆավորիտը` դեռևս մինչև Բոնապարտի մահը։ 1817 թվականին Մարիա-Լուիզան նրանից ունեցավ դուստր, իսկ 1819 թվականին` որդի (տվյալները բերված են Անդրե Կաստելոյի վերոհիշյալ գրքից)։ Արտաամուսնական երեխաների ծնունդը երկար ժամանակ թաքցվում էր անգամ Մարիա-Լուիզայի հորից` Ավստրիայի կայսրից։ Միայն 1821 թվականին Նապոլեոնի մահից հետո Մարիա-Լուիզան ամուսնացավ Նեյպպերգի հետ։
Կոմս Նեյպպերգի մահից հետո (1829 թվականի փետրվարի 22) Մարիա-Լուիզան երկրորդ անհավասար ամուսնության արդյունքում դարձավ կոմս Շառլ-Ռենե դը Բոմբելեմի կինը (1834 թվականի փետրվարի 17)։ Մարիա-Լուիզայի կառավարման տարիներին Պարմայում կառուցվեցին կամուրջներ, հիվանդանոցներ և դպրոցներ։ Սկսվեց թատրոնի շինարարությունը, որով քաղաքի բնակիչները հպարտանում են մինչ այժմ։ Մարիա-Լուիզան հանդիսանում է փոքրիկ հերցոգության ամենասիրելի տիրակալը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 RKDartists
- ↑ 2,0 2,1 Энциклопедия Брокгауз (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Kindred Britain
- ↑ 4,0 4,1 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #118577891 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
- ↑ Lundy D. R. The Peerage
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Franz Herre: Marie-Louise — Napoleon war ihr Schicksal, Köln 1996.
- Gigi Beutler: Die Kaisergruft, Wien, 1992.
- Андре Кастело: Сын Наполеона, Париж, 1967.
Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մարիա-Լուիզա` Նապելոնի I կինը, Բրոկհաուզի և Էֆրոնովի հանրագիտարանային բառարան. 86 հատորով (82 հատոր և 4 լրացումներ) — Սանկտ-Պետերբուրգ, 1890-1907:
|