Ֆոնտենբլոյի պայմանագիր (1814)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆոնտենբլոյի պայմանագիր
Abdication à Fontainebleau

Նապոլեոնի հրաժարումը գահից
Ստորագրվել է
— վայր
1814 թվականի ապրիլի 11
Ֆոնտենբլոյի դղյակ
Կողմեր Նապոլեոն Բոնապարտ
Պրուսիայի թագավորություն
Ավստրիական կայսրություն
Ռուսական կայսրություն
Լեզու ֆրանսերեն

Ֆոնտենբլոյի պայմանագիր, կնքվել է 1814 թվականի ապրիլի 11-ին Ֆոնտենբլոյի դղյակում մի կողմից Նապոլեոն Բոնապարտի և մյուս կողմից Ավստրիական ու Ռուսական կայսրությունների, ինչպես նաև Պրուսական թագավորության ներկայացուցիչների մեջ, որի համաձայն դաշնակիցները հեռացնում էին Նապոլեոնին Ֆրանսիական կայսրության գահից և աքսորում նրան Էլբա կղզի։

Նապոլեոնի հրաժարումը գահից[խմբագրել | խմբագրել կոդը]

1814 թվականի մարտի 31-ին Փարիզի կապիտուլյացիայից հետո Ֆրանսիայի սենատն ապրիլի առաջին օրերին դեկրետ է ընդունում Նապոլեոնին գահից զրկելու մասին։ 1814 թվականի ապրիլի 4-ին Ֆոնտենբլոյի դղյակում Նապոլեոն իր մարշալների ճնշման տակ ստորագրում է հայտարարություն ձևականորեն հրաժարվելով գահից հօգուտ որդու` Նապոլեոն II, իսկ խնամակալ է նշանակում կնոջը` Մարիա-Լուիզային, սակայն դաշնակիցները մերժում են գահից հրաժարվելու այս պայմանները։

Ալեքսանդր I պնդմամբ 1814 թվականի ապրիլի 6-ին Նապոլեոնը ստորագրում է փաստաթուղթ որով հրաժարվում է Ֆրանսիայի գահից իր և իր հաջորդների անունից։ Նույն օրը Սենատը թագավոր է հռչակում Լյուդովիկոս XVIII-ին։

Ֆոնտենբլոյի պայմանագրի պայմաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆոնտենբլոյի դղյակի այն սենյակը, որտեղ կնքվել է պայմանագիրը

Նապոլեոնի գահից հրաժարումի պայմանների քննարկումը Ռուսաստանի, Պրուսիայի, Ավստրիայի, Հունգարիայի և Բոհեմիայի ներկայացուցիչների միջև շարունակվեց մինչև 1814 թվականի ապրիլի 11-ը։ Պայմանագրի համաձայն Նապոլեոնը և Մարիա-Լուիզան պահպանում էին կայսեր և կայսրուհու տիտղոսները, սակայն զրկվում էին Ֆրանսիայի նկատմամբ իշխանությունից։ Նրանց ժառանգներին նույնպես արգելվում էր հակավնել Ֆրանսիայի գահին։ Նապոլեոնի տիրապետությանն էր հանձնվում Էլբա կղզին, որի ինքնավարությունը երաշխավորվում էր դաշնակիցների կողմից, ինչպես նաև Նապոլեոնին իրավունք էր տրվում ունենալ անձնական թիկնազոր բաղկացած ոչ ավելի քան 400 մարդուց։ Մարիա-Լուիզան որպես անձնական տիրույթ էր ստանում իտալական Պարմա, Պիաչենցա և Գուաստալլու հերցոգությունները, որոնք կարող էր ժառանգել նրա արու զավակը։ Ֆրանսիայում Նապոլեոնի անշարժ գույքը և արքայական գանձերը անցնում էին Ֆրանսիայի թագավորությանը։

Մեծ Բրիտանիայի հատուկ կարծիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրիտանական ներկայացուցիչները հրաժարվեցին ստորագրել պայմանագիրը քանի որ դրանով ճանաչվում էր Նապոլեոնի կայսերական տիտղոսը, մինչդեռ Մեծ Բրիտանիայի արքան համարում էր նրան բռնատիրող։ Սրանից բացի բրիտանական կառավարության կարծիքով Էլբա կղզին հարմար չէր Նապոլեոնին աքսորելու համար, քանզի այն շատ մոտ էր գտնվում Ֆրանսիայի և Իտալիայի ափերին, որտեղ Նապոլեոնն ուներ մեծաքանակ աջակիցներ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]