Պարմա (քաղաք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դրոշ Զինանշան
Flag of Parma.svg Coat of arms of Parma.svg

Piazza Garibaldi a Parma.jpg
ԵրկիրԻտալիա Իտալիա
Մակերես260,6 կմ²
ԲԾՄ55±1 մետր
Բնակչություն195 687 մարդ (հունվարի 1, 2018)[1]
Հեռախոսային կոդ0521
Փոստային ինդեքսներ43121–43126
Ավտոմոբիլային կոդPR
Պաշտոնական կայքcomune.parma.it
##Պարմա (քաղաք) (Իտալիա)
Red pog.png

Պարմա (իտալ.՝ Parma[2] լատ.՝ Parma), քաղաք Իտալիայի Էմիլիա Ռոմանիա նահանգում, նույնանուն գավառի վարչական կենտրոնը՝ Պարմա գետի վրա: Գտնվում է Բոլոնիայի հյուսիս-արևմուտքում: Քաղաքի սուրբ հովանավորը Հիլարիոսն է: Հունվարի 13-ին նշվում է քաղաքի տոնը:

Քաղաքից 2,4 կմ հյուսիս-արևմուտք գտնվում է Ջուզեպպե Վերդիի անվան Պարմայի միջազգային օդանավակայանը:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մ.թ.ա. 183 թվականին գալական քաղաք Պարման դարձել է հռոմեական գաղութ, այնուհետև՝ բավականին կարևոր առևտրի կենտրոն: Այն ավերվել է Մարկոս Անտոնիոսի զինվորների կողմից և վերակառուցվել՝ Օկտավիանոս Օգոստոսի ջանքերով: Վերջինիս պատվին կոչվել է «Օգոստո Պարմենիս», Արևմտյան Հռոմեական կայսրության անկումից հետո՝ «Chrysopolis» («ոսկու քաղաք», միջնադարյան ժամանակագրություններում՝ Գրիսոպոլիս), հետագայում կրկին վերանվանվել Պարմա:

570 թվականին Պարման անցել է Լանգոբարդների իշխանության տակ, իսկ 774 թվականին՝ ֆրանկների: 879 թվականին Կառլոմանը Պարմային շնորհել է գավառի կոչում՝ եպիսկոպոս Վիդիբոլդին կոմս նշանակելով: 11-րդ, 12-րդ և 13-րդ դարերում Պարման գվելֆերի և գիբելինների միջև մշտական պայքարի ասպարեզ է եղել: Հանրապետական նշանակություն ունեցող այդ քաղաքի կառավարման համար բուռն վեճ է ընթացել Ռոսի, Պալավիչինո, Կորեջիո, Սանվիտալե և այլ ընտանիքների միջև: 1167 թվականին Պարման միացել է Լոմբարդյան լիգային:

1248 թվականին Պարմայի շրջանում (այն ժամանակավորապես գրավել էին գիբելինները) կայսր Ֆրիդրիխ II -ը ծանր պարտություն է կրել և ստիպված է եղել լքել Իտալիան. այդպիսով Պարմայում վերականգնվել է Գվելֆերի տիրապետությունը:

1356 թվականին Վիսկոնտին գրավել է Պարման և միացրել Միլանի դքսությանը:

Հռոմի պապ Հուլիոս II-ը Պարման և Պյաչենցան կցել է պապական կալվածքներին: 1545 թվականին Հռոմի Պապ Պավել III-ը Պարմա և Պյաչենցա քաղաքները՝ իրենց տարածքով և դքսության կոչումով, փոխանցել է իր ապօրինի որդուն՝ Պյոտրո Լուիջի Ֆերնեզեին: Ֆերնեզեն՝ իր վարած բռնապետական քաղաքականությամբ բարձր դասի ատելությանն է արժանացել, որի դավադրությամբ էլ երկու տարի անց սպանվել է: Դրանից հետո Պյաչենցայում հաստատվել է Կառլոս V կայսեր Միլանի փոխարքա Գոնզագայի իշխանությունը, իսկ Պարման՝ պապական զորքերի օգնությամբ, մնացել է Պյոտրոյի որդի Օտավիո Ֆարնեզեի իշխանության տակ։ 1558 թվականին Ֆիլիպ II-ի հետ կնքած համաձայնագրով նա վերադարձրել է նաև Պյաչենցան:

Երկու դար շարունակ Պարման և Պյաչենցան գտնվել են Ֆերնեզե արքայատոհմի տիրապետության տակ՝ ինքնավար իտալական պետության կարգավիճակով՝ փայլելով արքունիքների ողջ շքեղությամբ, ինչպես իտալական բոլոր արքունիքները, որոնցում գերակայել է արվեստը (դեռ վաղ ժամանակներից Պարմայի տաճարներն ու արվեստի կոթողները նշանակալի բարձրության է հասցրել հայտնի Կոռեջոն, որն այդտեղ է ապրել 1518-1530 թվականներին)։

1731 թվականին Ֆերնեզե արքայատոհմը դադարել է գոյություն ունենալ: Պարման և Պյաչենցան մորական կողմից ժառանգել է իսպանացի նորածին Չարլզը, որը 1735 թվականին այն տվել է Ավստրիայի կայսր Կառլ VI -ին՝ փոխանակելով Երկու Սիցիլիաների թագավորության հետ: Տեղափոխվելով Նեապոլ՝ Կառլ III-ն այնտեղ է տեղափոխել Ֆերնեզե արքայատոհմի կուտակած հարստության զգալի մասը:

Պարմյան կոմս Ալեսսանդրո Ֆարնեզեի այլաբանական նկարը

1743 թվականին, ըստ Ախեն հաշտության պայմանագրի, Մարիա Թերեզան Գվաստալլայի հետ այդ տարածքները զիջել է (որը այդ ժամանակից ի վեր երկար ժամանակ մնացել է նույն պետության կազմում) իսպանական արքայազն Ֆիլիպին: Բուրբոնների կառավարումը Պարմայում քիչ բանով է տարբերվել այլ երկրներում նրանց կառավարումից. ծաղկել է ինկվիզիցիան, մտքի և խոսքի ազատությունը բացակայել է, հարկերը շատ ծանր են եղել:

1796 թվականին Ֆիլիպի ժառանգը՝ Ֆերդինանդը, որին Ավստրիան հեղափոխական պատերազմների ժամանակ թողել էր բախտի քմահաճույքին, ֆրանսիացիներից ազատվել է՝ փրկագին տալով 2 000 000 000 լիր և 20 լավագույն կտավներ՝ Պարմայի պատկերասրահից: Իսկ մեկ տարի անց, Կամպո-Ֆորմինյան հաշտության պայմանագրով Ցիսալպինի Հանրապետությանն է զիջել Պո գետի ձախ ափին գտնվող իր կալվածքը:

1801 թվականին Ֆրանսիայի և Իսպանիայի միջև կնքված պայմանագրով Ֆերդինանդի որդին՝ Լյուդովիկը, դարձել է Էտրուրիայի թագավոր՝ Ֆրանսիային զիջելով Պարման, Պյաչենցան և Գվաստալլան: 1806 թվականին Նապոլեոն Բոնապարտը Գվաստալլան տվել է իր քրոջը՝ Պաուլինա Բորգեզեին։ 1814 թվականի Փարիզյան պայմանագրով և Վիեննայի վեհաժողովի որոշմամբ՝ Պարման, Պյաչենցիան և Գվաստալլան հանձնվել են Մարիա Լուիզային՝ Նապոլեոնի կնոջը, սակայն, հաշվի առնելով այդ որոշման հետևանքով Իսպանիայում ծավալված բողոքի ցույցերը, 1817 թվականին Փարիզում կնքված հատուկ պայմանագրով որոշվել է, որ Մարիա Լուիզի մահից հետո այդ դքսությունները անցնելու են Էրտուրիայի նախկին թագավոր Լյուդովիկի ժառանգներին՝ բացառությամբ Պո գետի ձախ ափին գտնվող տարածքից, որը մնալու էր Ավստրիայի տիրապետության տակ:

Մարիա Լուիզայի կառավարումը, որը լիովին ենթարկվում էր Մետեռնիխին, չէր կարող ճնշել Իտալիայի ազատության և միասնության ձգտումները: 1831, 1833 և 1846 թվականների հուզումները ճնշվել են ավստրիական զորքերի կողմից: Սակայն Մարիա Լուիզայի մահից հետո, Պարմայի դքսության՝ Կարլ II-ի (մինչ այդ Լուկկսկյան դուքս) տիրապետության տակ անցումը նոր հուզումներ է առաջացրել: 1860 թվականին Պարմայի և Պյաչենցայի բնակիչները որոշել են միանալ միացյալ Իտալիային: Պարմայի վերջին դուքսի դուստր Ցիտա Բուրբոնը ամուսնացել է Ավստրիայի վերջին կայսր Կարլ I-ի հետ և ապրել մինչև 1989 թվականը:

Քաղաքը մեծապես տուժել է Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջում միութենական ավիացիայի ռմբակոծություններից:

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննես Ավետարանիչի եկեղեցի
Աստվածամոր եկեղեցի -Madonna della Steccata
  • S.Giovanni Evangelista Հովհաննես Ավետարանիչի եկեղեցին կառուցվել է Վերածննդի տարիներին (1494-1510)՝ բարոկկո ոճով: Զանգակատունը կառուցվել է 1614 թվականին: Գմբեթի որմնանկարները նկարել է Անտոնիո Ալեգրին, որը ավելի հայտնի է Կոռեջո անվամբ (1489-1540): Նա մթության մեջ կերպարներ նկարելու արվեստի անգերազանցելի վարպետ է եղել: Նրա ձեռքին են պատկանում Ս. Պողոսի վանքի որմնանկարները, որտեղ իր զարդարանքով հատկապես առանձնանում է այսպես կոչված «Աբբայուհու սենյակը»:
  • Madonna della Steccata Աստվածամոր պատվին այս եկեղեցին կառուցվել է 1521-1539 թվականներին՝ Հռոմի Սուրբ Պետրոսի տաճարի նմանությամբ: Այն որմնանկարներով զարդարել է Պարմիջիանինոն (1530-1540), որը հայտնի դիմանկարիչ և փորագրող է եղել: Այնտեղ է գտնվում նաև Ֆարնեզեների և Բուրբոնների դքսությունների դամբարանը:

Piazza Duomo[խմբագրել | խմբագրել կոդը]

Սա տաճարին հարակից հինավուրց հրապարակ է, որը գտնվում է նրա արևելյան մասում:

Տաճարի գլխավոր ճակատը
Տաճարը՝ ապսիդի կողմից
Պապական բապտիստերիան
Եպիսկոպոսի պալատը
  • Տաճարը ռոմանական բազիլիկ է, որը կառուցվել է XII դարի երկրաշարժից հետո: Տաճարում կենտրոնացված են Պարմայի դպրոցի գեղարվեստական գանձերը: Գմբեթի վրա Աստվածամոր Համբարձումը պատկերող որմնանկարն է, որը նկարել է Կոռեջոն՝ 1526-1530 թվականներին: Այն Վերածննդի արվեստի բարձրագույն նվաճումներից է և բարոկկոյի գեղագիտության ազդարարը:

Տաճարի աջակողմյան լայնակի նավում Բենեդետտո Անտալամի աշխատանքներն են (1178 թվական): Տաճարի կրիպտեի հատակին պահպանվում են վաղ քրիստոնեական խճանկարի մնացորդները: Զանգակատան հետ տաճարը կազմում է ճարտարապետական համալիր:

  • Բապտիստերիան ութանկյուն աշտարակ է, որը պատված է վարդագույն մարմարով: Շենքը կառուցվել է Անտալամին՝ 1196-1260 թվականներին ռոմանո-գոթական ոճով: Նա նաև ստեղծել է ռելիեֆային զարդեր՝ շենքի ճակատին և ներքին պատերին: Գմբեթին ներսի մասում պատկերված են որմնանկարներ՝ Քրիստոսի կյանքից:
  • Եպիսկոպոսի պալատը (Palazzo del Vescovado) կառուցվել է XIII դարում: Գտնվում է տաճարի դիմացի հրապարակում:

Piazza Garibaldi[խմբագրել | խմբագրել կոդը]

Գարիբալդի հրապարակը
Ոստիկանապետություն

Սա քաղաքի կենտրոնական հրապարակն է, որը կրում է ազգային հերոս Ջուզեպպե Գարիբալդիի անունը: Այստեղ է գտնվում «Palazzo del Governatore» կառույցը, որը ներկայումս ոստիկանապետության շենքն է: 13-րդ դարից սկսած այստեղ են տեղակայվել Palast des Statthalters և Palazzo del Comune կառույցները:

Palazzo della Pilotta և Piazza della Marconi[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս պալատը կառուցվել է 1523-1622 թվականներին, սակայն մնացել է անավարտ: Այն իր անունն ստացել է Բասկերի Երկրում լայնորեն տարածված գնդակի խաղից, որը խաղացել են այդ շենքի բակում: Պալատը դարձել է Ֆառնեզե տոհմի նստավայրը: Palazzo della Pilotta-ում, որտեղ դքսներն ապրել են 1583 թվականից, այժմ տեղակայված են պատկերասրահը, Պալատինյան գրադարանը և հնությունների թանգարանը:

Հրապարակում ի սկզբանե տեղադրվել է Վերդիի հուշարձանը: Սակայն ռազմական ավերակների քանդման ժամանակ այն ապամոնտաժվել է և ժամանակավորապես տեղափոխվել հրապարակի անկյուն, որտեղ տեղակայվել է՝ առանց հաշվի առնելու քաղաքաշինական պահանջները: Մինչ օրս այն հորիզոնական դիրքով գտնվում է հրապարակում:

Palazzo della Pilotta.jpg
Piazzo della Pace (Parma).jpg
Giuseppe Verdi memorial.jpg
War monument in Parma.jpg
Պիլոտի պալատը Մարկոնի հրապարակը: Հետևի պլանում՝ Պիլոտի պալատի ավերակները Վերդիի հուշարձանը Պատերազմի հիշատակին նվիրված կոթող

Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատրոն
Պարմայի տաճարի գմբեթի որմնանկարը

Բացի Կորեջոյից և Պարմիջանինոյից Պարման տվել է արվեստի այլ գոհարներ ևս: Այստեղ են ծնվել դիրիժոր Արտուրո Տոսկանինին, քանդակագործ Բենեդետտո Անտելամին, ջութակահար և կոմպոզիտոր Անտոնիո Ռոլան, ռեժիսոր, կինոյի դերասան և նկարիչ Ֆրանչեսկո Բարիլլի, տպագրիչ Ջամբատիստա Բոդոնին[3]:

Դուքսերի հիմնական նստավայրը (1564) և «Farnese» թատրոնը (1618) մեծապես տուժել են 1943 թվականին, սակայն այժմ վերականգնվել են:

Լուսավորական Մարիա Լուիզայի (1816-1847)՝ Նապոլեոն Բոնապարտի երկրորդ կնոջ կառավարման տարիները քաղաքի ծաղկման տարիներն են եղել: Չնայած ժամանակակիցները նշել են, որ դքսուհին մերժել է ոչ միայն շոկոլադե տորթերը, այլև պարմեզան պանիրը, որն այժմ տեղացիների հպարտության առարկան է:

Ստենդալի «Պարմի մենաստանը» վեպի գործողությունները կատարվել են Պարմայում:

Պարմայի համալսարանը Իտալիայի առաջատար համալսարաններից է, որը հիմնադրվել է 1601 թվականին:

Մեծ ճանաչում է վայելում Պարմայի՝ 1770 թվականին հինադրված բուսաբանական այգին:

Սպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը հայտնի է ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգայում երկու անգամ հաղթած «Պարմա» ֆուտբոլային ակումբով, որը նաև ՈՒԵՖԱ Սուպեր գավաթ և ՈՒԵՖԱ գավաթ է հաղթել:

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տնտեսական առումով Պարման մեծապես կախված է սննդի արդյունաբերությունից: Տեղական պանիրը (այսպես կոչված՝ «պարմեզան») մեծ պահանջարկ ունի ամբողջ աշխարհում: Պարման նաև աչքի է ընկնում գյուղատնտեսության համար մեքենաշինական ձեռնարկությունների առկայությամբ: Պարմայական խոզապուխտը նույնպես շատ հայտնի և պահանջված է:

Քաղաքը հայտնի է իր դեղագործական և օծանելիքի ձեռնարկություններով: Պարմայի հայտնի մանուշակների պատվին են անվանակոչվել տեղական օծանելիքները: Քաղաքում ամեն տարի անցկացվում է պահածոների ցուցահանդես։

1953 թվականից գործում են տրոլեյբուսներ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Popolazione Residente al 1° Gennaio 2018Istat.
  2. «Dizionario d'ortografia e di pronunzia»։ www.dizionario.rai.it։ Վերցված է 2019-08-21 
  3. Франческо Барилли принадлежит полнометражный документальный фильм «Красные кресла», посвящённый отражению истории и образа Пармы в кино.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]