Յոզեֆ Ռադեցկի
| Յոզեֆ Ռադեցկի | |
|---|---|
| գերմ.՝ Johann Joseph Wenzel Anton Franz Karl Graf Radetzky von Radetz չեխ․՝ Jan Josef Václav Antonín František Karel hrabě Radecký z Radče | |
| նոյեմբերի 2, 1766[1][2][3][…] - հունվարի 5, 1858[1][2][3][…] (91 տարեկան) | |
| Ծննդավայր | Třebnice, Սեդլչանի, Բոհեմիայի թագավորություն[4] |
| Մահվան վայր | Միլան, Ավստրիական կայսրություն[3] |
| Գերեզման | Heldenberg Memorial |
| Քաղաքացիություն | |
| Կոչում | Ֆելդմարշալ |
| Մարտեր/ պատերազմներ | նապոլեոնյան պատերազմներ, Իտալա-ավստրիական պատերազմ, Ավստրո-թուրքական պատերազմ, Ֆրանսիական հեղափոխական պատերազմներ և 1848-1849 թվականների ապստամբություններ Իտալիայում |
| Կրթություն | Թերեզիանում |
| Պարգևներ | |
| Ստորագրություն | |
Յոհան Յոզեֆ Վենցել Անտոն Ֆրանց Կառլ կոմս Ռադեցկի ֆոն Ռադեց (գերմ.՝ Johann Joseph Wenzel Anton Franz Karl Graf Radetzky von Radetz, չեխ․՝ Jan Josef Václav Antonín František Karel hrabě Radecký z Radče, նոյեմբերի 2, 1766[1][2][3][…], Třebnice, Սեդլչանի, Բոհեմիայի թագավորություն[4] - հունվարի 5, 1858[1][2][3][…], Միլան, Ավստրիական կայսրություն[3]), ավստրիական ֆելդմարշալ (1836), կոմս։ Ծագումով չեխ ազնվական ընտանիքից։
1809-1813 թվականներին եղել է ավստրիական բանակի շտաբի պետ, 1813-1814 թվականներին, նապոլեոնյան Ֆրանսիայի դեմ պատերազմում, դաշնակից զորքերի գլխավոր հրամանատար՝ ավստրիական ֆելդմարշալ Կ․ Շվարցենբերգի շտաբի պետը։ 1831-1857 թվականներին եղել է Հյուսիս Իտալիայում ավստրիական բանակի գլխավոր հրամանատար և միաժամանակ 1849-1857 թվականներին՝ Լոմբարդա-Վենետիկյան թագավորության գեներալ-նահանգապետ։ 1848-1849 թվականների ավստրա-իտալիական պատերազմի ժամանակ Յոզեֆ Ռադեցկու գլխավորած զորքերը Կուստոցայի (1848) և Նովարայիա (1849) մոտ ջարդել են իտալական բանակը, մասնակցել Իտալիայում 1848-1849 թվականների հեղափոխության ճնշմանը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Encyclopædia Britannica
- 1 2 3 4 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 3 4 5 6 7 8 Wurzbach D. C. v. Radetzky, Joseph Graf (գերմ.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt haben — Wien: 1856. — Vol. 24. — S. 177.
- 1 2 Olomouc City Library regional database (չեխերեն)
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 557)։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոզեֆ Ռադեցկի» հոդվածին։ |
| ||||||||||||||||