Տրշեբոն
![]() | |
Třeboň* | |
---|---|
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն | |
![]() | |
Երկիր | Չեխիա |
Տիպ | Մշակութային |
Չափանիշներ | i, ii, iii, iv, v |
Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
Աշխարհամաս** | Եվրոպա |
Ընդգրկման պատմություն | |
Ընդգրկում | 2001 (անհայտ նստաշրջան) |
Համար | 1509 |
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
Համաշխարհային ![]() |
Տրշեբոն (գերմ.՝ Wittingau), պատմական քաղաք Հարավային Բոհեմիա շրջանի Չեխիա Հանրապետությունում։ Բնակչությունը կազմում է 8,862 մարդ (ըստ 2004 թվականի)։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տրշեբոնը հիմնադրվել է 12-րդ դարի երկրորդ կեսերին։ 1366 թվականին դարձավ Ռոժմբերգի պաների սեփականությունը։ Քաղաքը բարգավաճել է 15-րդ դարի երկրորդ կեսն ընկած ժամանակահատվածում, Պետրոսի IV-ի կառավարության օրոք (1462-1523)։ Հայտնի է ձկնորսական լճերով։ 1611 թվականին Տրոշեբոնն անցավ թագավորի տիրապետության տակ, իսկ հետագայում՝ Շվարցենբերգի իշխաներին։
19 և 20-րդ դարերում քաղաքը կորցրեց իր նախկին նշանակությունը։
Տրշեբոն այսօր[խմբագրել | խմբագրել կոդը]
Տրշեբոն զբոսաշրջային վայր է և տարածքի տնտեսական գործունեության, գյուղատնտեսության, բուժիչ և այլ ծառայությունների հետ գլխավոր կենտրոնն է։ «Սպիտակ եղնիկների տարածք» հեռուստասերիալը նկարահանվել է Տրշեբոնում։
Հարավային Բոհեմիայի պետական տարածաշրջանային արխիվը գտնվում է այստեղ, որտեղ կարող են անցկացվել տարածաշրջանում ծնված մարդկանց մասին ծագումնաբանական ուսումնասիրություններ։ Համացանցում տեղադրվել են թվային պատկերներ և արխիվային այլ գրառումներ։ Այս տվյալները կարելի է դիտարկել http://digi.ceskearchivy.cz/index_main.php?lang=en կայքում։
2002-2010 թվականներին Տրշեբոնում անցկացվել է Անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոն[1]։
Հայտնի մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Třeboň Altarpiece վարպետ՝ Բոհեմիայի 14-րդ դարի նկարիչ
- Ջոն Դին և Էդվարդ Քելին անցկացրել են Տրշեբոնում մի շարք նստաշրջաններ և այնտեղ 1589 թվականին կատարել են առաջին ալքիմիական փորձերը
- Լիխտենշտեյնի արքայազն Կառլ Բորոմաուս, մահացել է Տրշեբոնում
- Ժոզեֆ Շուստա, չեխ պատմաբան
- Էրվին Շարֆ, ավստրիացի քաղաքագետ, ծնվել է Տրշեբոնում
- Կարել Պոբորսկի, Չեխիայի ֆուտբոլի ազգային հավաքականի ամեն անգամյա խաղի ռեկորդակիր
- Իվետա Լուտովսկայա, Չեխիայի 2009 թվականի գեղեցկության մրցույթի հաղթող
Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տրշեբոնի քույր քաղաքներն են․
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պաշտոնական կայք
- Třeboň, Տրշեբոնը Չեխական Հանրապետության պաշտոնական կայքում Archived 2012-02-08 at the Wayback Machine.
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Տրշեբոն կատեգորիայում։ |
|