Ուտենա
| Քաղաք | |||
|---|---|---|---|
| Ուտենա | |||
| լիտ.՝ Utena | |||
| |||
| 55°30′0″N 25°36′10″E / 55.50000°N 25.60278°E | |||
| Երկիր | |||
| Նահանգ | Ուտենայի նահանգ | ||
| Շրջան | Ուտենայի շրջան | ||
| Համայնք | Utena District Municipality? | ||
| Ներքին բաժանում | 9 | ||
| Առաջին հիշատակում | 1261 | ||
| Այլ անվանումներ | Ուցյանի | ||
| Տվյալ կարգավիճակում | 1599 թվականից | ||
| Մակերես | 15,1 կմ² | ||
| ԲԾՄ | 113 մ | ||
| Կլիմայի տեսակ | բարեխառն-մայրցամաքային | ||
| Պաշտոնական լեզու | լիտվերեն | ||
| Խոսվող լեզուներ | լիտվերեն | ||
| Բնակչություն | 28 391 մարդ (2011) | ||
| Խտություն | 1880 մարդ/կմ² | ||
| Փոստային ինդեքս | LT-28001 | ||
| Փոստային դասիչ | LT-28001 | ||
| Պաշտոնական կայք | utena.lt | ||
|
| |||
Ուտենա (լիտ.՝ Utena), քաղաք Լիտվայի հյուսիս-արևելքում։ Հանդիսանում է Ուտենայի նահանգի ու Ուտենայի շրջանի վարչական կենտրոնը։
Տեղակայված է Սանկտ Պետերբուրգ-Կալինինգրադ ավտոճանապարհի վրա՝ Վիլնյուս քաղաքից 103 կմ դեպի հյուսիս-արևելք։ Երկաթուղային կայարան է Պանեվեժիս-Շվենչյոնելյայ երկաթուղային գծի վրա։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուտենան Լիտվայի հնագույն քաղաքներից մեկն է։ Գրավոր աղբյուրներում հիշատակվում է 1261 թվականից։ Առաջին եկեղեցին կառուցվել է 1416 թվականին։ 1655 քաղաքը ենթարկվել է ռուսական զորքերի արշավանքներին, իսկ 1812 թվականին տուժել է Նապոլեոնի զորքերի արշավանքներից։ Քաղաքի ծայրամասերում մարտեր են տեղի ունեցել 1831 ու 1863 թվականների ապստամբությունների ժամանակ։
Քաղաքի՝ որպես տրանսպորտային հանգույցի զարգացմանը նպաստում է հարմար տեղադրությունը։ 1879 թվականին հրդեհը ոչնչացրել է Ուտենայի երեք քառորդը։
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո քաղաքի ծայրամասերում գործել են լիտվական պարտիզանական ջոկատներ։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքի անունն առաջացել է ջրանունից՝ Ուտենայտե, Ուտենելե (լիտ.՝ Utenaitė, Utenėlė) գետի անվանումից։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1990 թվականին Ուտենայի բնակչությունը կազմել է 35,2 հազար մարդ, 2010 թվականին՝ 31 940 մարդ, 2011 թվականին՝ 28 391 մարդ։
| Տարի | Բնակչություն |
|---|---|
| 1939 | 6,276 |
| 1959 | 7,066 |
| 1979 | 23,461 |
| 1989 | 34,430 |
| 1999 | 36,100 |
| 2005 | 33,086 |
| 2006 | 32,881 |
| 2007 | 32,789 |
| 2008 | 32,572 |
| 2009 | 32,476 |
| 2010 | 31,940 |
| 2011 | 28,391 |
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ուտենայի շրջանի ինքնակառավարում. պաշտոնական կայք Արխիվացված 2010-09-02 Wayback Machine
- Utena Արխիվացված 2007-05-27 Wayback Machine
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Gyventojų skaičius Utenos apskrityje ir savivaldybėse 2005 - 2009 metų pradžioje». Department of Statistics to the Government of the Republic of Lithuania. 2009. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 29-ին.
- ↑ «Gyventojų skaičius metų pradžioje. Požymiai: miestas - Rodiklių duomenų bazėje». Department of Statistics to the Government of the Republic of Lithuania. 2009. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 1-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուտենա» հոդվածին։ |
| ||||||||||
