Միշել Նեյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Միշել Նեյ
ֆր.՝ Michel Ney
Marshal Ney by Cook.jpg
Ծնվել է հունվարի 10, 1769(1769-01-10)[1][2]
Ծննդավայր Սաարլուիս, Սաարլուիս, Սաարլանդ
Մահացել է դեկտեմբերի 7, 1815(1815-12-07)[3][1][2] (46 տարեկանում)
Մահվան վայր Փարիզ, Ֆրանսիա[4]
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մայրենի լեզու ֆրանսերեն
Մասնագիտություն lawyer's clerk, construction foreman, քաղաքական գործիչ, սպա և զինծառայող
Ամուսին Aglaé Auguié
Զբաղեցրած պաշտոններ Ֆրանսիայի պեր և Ֆրանսիայի պեր
Պարգևներ և
մրցանակներ
Պատվո լեգեոնի Մեծ խաչի ասպետ Ֆրանսիայի մարշալ Սուրբ Լյուդովիկոսի շքանշանի ասպետ Duc d'Elchingen և names inscribed under the Arc de Triomphe
Երեխաներ Michel Louis Félix Ney, Նապոլեոն Ժոզեֆ Նեյ, Էդգար Նապոլեոն Լուի Նեյ և Eugène Ney
Michel Ney Վիքիպահեստում

Միշել Նեյ (Ney, հունվարի 10, 1769(1769-01-10)[1][2], Սաարլուիս, Սաարլուիս, Սաարլանդ - դեկտեմբերի 7, 1815(1815-12-07)[3][1][2], Փարիզ, Ֆրանսիա[4]), Ֆրանսիայի մարշալ (1804), Նապոլեոն I Բոնապարտի զինակիցներից։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1788 թվականից ծառայել է հեծելազորում, առաջ է քաշվել 1794-1795 թվականների հեղափոխական կռիվների ժամանակ։ Մասնակցել է նապոլեոնյան բոլոր պատերազմներին։ Հաջողությամբ գործել է Ուլմի (1805), Ենայի (1806), Ֆրիդլանդի (1807) ճակատամարտերում։ 1808-1811 թվականին մի շարք պարտություններ է կրել Իսպանիայում։ Մասնակցել է Բորոդինոյի ճակատամարտին (1812Մոսկվայից նահանջելիս եղել է ֆրանսիական վերջապահ զորքերի (որոնք գլխովին ջախջախվեցին Կրասնիի մոտ) հրամանատարը։ Աչքի է ընկել անձնական խիզախությամբ և մեծ հեղինակություն է վայելել զինվորների շրջանում։ 1814 թվականին՝ Նապոլեոնի գահընկեց լինելուց հետո, ծառայության է անցել Բուրբոնների մոտ։ «Հարյուր օր»-ի ժամանակ (1815) միացել է Նապոլեոնին։ Վաթեռլոոյի ճակատամարտում նապոլեոնյան բանակի պարտությունից հետո ձերբակալվել է և ռազմական դատարանի վճռով գնդակահարվել։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 219 CC-BY-SA-icon-80x15.png