Jump to content

Զարլուի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
urban municipality in Germany? և district capital?
Զարլուի
ֆրանսերեն՝ Sarrelibre
Դրոշ Զինանշան

49°19′0″N 6°45′0″E / 49.31667°N 6.75000°E / 49.31667; 6.75000
ԵրկիրԳերմանիա Գերմանիա
ՀամայնքՍաարլուիս[1]
Հիմնադրված է1680 թ.
Մակերես43,3 կմ²
ԲԾՄ181 մետր
Բնակչություն▲37 675 մարդ (դեկտեմբերի 31, 2025)[2]
Հեռախոսային կոդ06831
Փոստային դասիչ66740
Ավտոմոբիլային կոդSLS
Պաշտոնական կայքsaarlouis.de​(գերմ.)​(անգլ.)​(ֆր.)​(իտալ.)
Զարլուի (Գերմանիա)##
Զարլուի (Գերմանիա)

Զարլուի, Սաարլուի[3] (գերմ.՝ Saarlouis [zaːrˈlʊɪ], произношение . 1936 թվականի հունվարի 15-ից[4] մինչև 1945 թվականի հուլիսի 14-ը[5] անվանվել է Զարլաուտերն), արդյունաբերական քաղաք Գերմանիայի Սաար երկրամասում, որի կազմի մեջ մտնող նույնանուն շրջանի վարչական կենտրոնն է։ Հանդիսանում է պողպատաձուլական արդյունաբերության կենտրոն։ Զբաղեցնում է 43,3 քառակուսի կիլոմետր տարածք։ Բնակչության թվաքանակը 2020 թվականի մարտի 31-ի տվյալներով եղել է 34 442[6]։

ՏարիԲնակչություն
1975 39 974 [7]
2016 34 849 [8]
2017 34 532 [9]
2019 34 552 [10]
2021 34 445 [11]
2022 34 717 [12]
2023 34 893 [13]
2024 37 667 [14]
2025 37 675 [2]

Բնակավայրը ծնունդ է առել 1680 թվականին՝ որպես Լյուդովիկոս XIV-ի ամրոց և նրա պատվին անվանվել է Սար-Լուի (ֆրանսերեն՝ Sarre-Louis): Ամրությունները նախագծվել ու կառուցվել են թագավորի գլխավոր ճարտարագետ Վոբանի ղեկավարությամբ, ով հետագայում արժանացել է Ֆրանսիայի մարշալի կոչման։ Նապոլեոնյան պատերազմներից հետո բնակավայրը հանձնվել է Պրուսիային։ Նացիստների տիրապետության շրջանում վերանվանել են Զարլաուտերն, որպեսզի խույս տան ֆրանսիացի թագավորի անվան հիշատակումից[4] (գերմ.՝ Saarlautern)[5]:

1986 թվականին Զարլուին եղբայրացել է այդ ժամանակ Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության տարածքում գտնվող Այզենհյուտենշտադտ քաղաքի հետ[15]. դա ԳԴՀ-ի և ԳՖՀ-ի քաղաքների եղբայրացման առաջին դեպքն էր[15][16]։

Պողպատաձուլական գործարաններից զատ՝ Զարլուիում գործող խոշոր ձեռնարկություններից է շոկոլադի արտադրության Ludwig Schokolade GmbH & Co. KG ֆաբրիկան, որը թողարկում է Schogetten, Mauxion և այլ շոկոլադներ, ալկոհոլային պրալինե Trumpf, ծամոն-կոնֆետներ FRITT և լայն պահանջարկ վայելող այլ արտադրատեսակներ[17]։

Անվանի անձինք

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Միշել Նեյ (10 հունվարի 1769 թ., Զարլուի — 7 դեկտեմբերի 1815 թ.) — նապոլեոնյան պատերազմների ժամանակների մարշալ, Էլխինգենի դուքս (ֆր.՝. duc d’Elchingen), Մոսկովիայի իշխան (ֆր.՝ prince de la Moskowa):
  • Հայնրիխ Մարքս (1777–1838), Կարլ Մարքսի հայրը, իրավաբան
  • Շառլ-Նիկոլյա Պոսելիե (1832–1913), գեներալ և գյուտարար, Պոսելիե-Լիպկինի մեխանիզմի համահեղինակ
  • Էդուարդ ֆոն Կնոռ (1840–1920), կայսերական Գերմանիայի նավատորմի ծովակալ, արևելաասիական էսկադրիլիայի հրամանատար
  • Ալոիս Շպանիոլ (1904–1959), Սաարի նացիստական կուսակցության ղեկավար

Քույր քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ 431, § 53 Absatz 1 NGG // Gesetz Nr. 986 zur Neugliederung der Gemeinden und Landkreise des Saarlandes (գերմ.) / Hrsg.: Chef der Staatskanzlei — Saarbrücken: 1973. — Vol. 1973, Iss. 48. — S. 857.
  2. 1 2 Alle politisch selbständigen Gemeinden mit ausgewählten Merkmalen am 31.12.2025 (գերմ.) — Destatis, 2026.
  3. ↑ «Саарлуи». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  4. 1 2 Saarbrücker Zeitung (2011 թ․ նոյեմբերի 24). «Wie vor 70 Jahren die Stadt Saarlautern entstand». Saarbrücker Zeitung (գերմաներեն). Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 22-ին.
  5. 1 2 Amtsblatt des Regierungspräsidiums Saar Nr. 2/1945, S. 3.
  6. ↑ Statistiches Amt Saarland (2020 թ․ մարտի 31). «Tabelle_Fläche_und_Bevölkerung_2020_03» (PDF). Saarland.de (գերմաներեն). Արխիվացված (PDF) օրիգինալից 2021 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 27-ին.
  7. ↑ Gemeindeverzeichnis, Gebietsstand: 31.12.1975 — Federal Statistical Office of Germany, 2018.
  8. ↑ https://www.saarland.de/dokumente/thema_statistik/FB_311216_nZ.pdf
  9. ↑ Alle politisch selbständigen Gemeinden mit ausgewählten Merkmalen am 31.12.2018 (4. Quartal) — Federal Statistical Office of Germany.
  10. ↑ https://www.statistikportal.de/de/produkte/gemeindeverzeichnis — Federal Statistical Office of Germany.
  11. ↑ register of German municipalities (4th quarter 2022) (գերմ.) — Destatis, 2023.
  12. ↑ Alle politisch selbständigen Gemeinden mit ausgewählten Merkmalen am 31.12.2022 (գերմ.) — Destatis, 2023.
  13. ↑ Alle politisch selbständigen Gemeinden mit ausgewählten Merkmalen am 31.12.2023 (գերմ.) — Destatis, 2024.
  14. ↑ Alle politisch selbständigen Gemeinden mit ausgewählten Merkmalen am 31.12.2024 (գերմ.) — Destatis, 2025.
  15. 1 2 Deutsche Welle (2010 թ․ փետրվարի 1). «Unterzeichnung der ersten deutsch-deutschen Städtepartnerschaft zwischen Saarlouis und Eisenhüttenstadt am 19.9.86 - Zwischenbilanz nach 18 Monaten». dw.com (գերմաներեն). Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 22-ին.
  16. ↑ Johannes Werres (2020 թ․ օգոստոսի 17). «Städtepartnerschaften: Partner von Saarlouis, Eisenhüttenstadt, wird 70 Jahre alt». Saarbrücker Zeitung (գերմաներեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 22-ին.
  17. ↑ «Startseite». Ludwig Schokolade (գերմաներեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 27-ին.
  18. ↑ https://www.saarlouis.de/leben-in-saarlouis/internationale-beziehungen/stadtepartnerschaften/eisenhuttenstadt / Saarlouis
  19. ↑ https://www.saarlouis.de/leben-in-saarlouis/internationale-beziehungen/stadtepartnerschaften/matiguas / Saarlouis
  20. ↑ https://www.saarlouis.de/leben-in-saarlouis/internationale-beziehungen/stadtepartnerschaften/saint-nazaire / Saarlouis

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զարլուի» հոդվածին։