Ուլմի ճակատամարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ուլմի ճակատամարտ
Նապոլեոնյան պատերազմներ, Երրորդ կոալիցիայի պատերազմներ
Charles Thévenin - Reddition de la ville d'Ulm.jpg
Ուլմի անձնատվությունը 1805թ. հոկտեմբերի 20, Նապոլեոն I ընդունում է գեներալՄակի անձնատվությունը, Շառլ Տևենեն, 1815
Թվական 16-19 հոկտեմբեր, 1805
Վայր Ուլմ, Բավարիայի կուրֆյուրստություն
Արդյունք Ֆրանսիայի հաղթանակ
Հակառակորդներ
Ֆրանսիա ֆրանսիական առաջին կայսրություն Ավստրիական կայսրություն Ավստրիական կայսրություն
Հրամանատարներ
Ֆրանսիա կայսր Նապոլեոն Ավստրիական կայսրություն էրցհերցոգ Ֆերդինանդ (ձևական)

Ավստրիական կայսրություն ֆելդմարշալ-լեյտենանտ Կարլ Մակ (փաստացի)

Կողմերի ուժեր
150.000 մարդ 72.000 մարդ
Կորուստներ
5.980 սպանվածներ և վիրավորներ 12.000 սպանվածներ և վիրավորներ

30.000 գերիներ

Ուլմի ճակատամարտ (1805 թվականի հոկտեմբերի 16-19) նապոլեոնյան բանակի և ավստրիական բանակի միջև ընդհարումների շարք՝ ֆելդմարշալ-լեյտենանտ Մակի գլխավորությամբ: Մակի բանակը շրջապատվել էր, իսկ հետո անձնատուր եղել[1]:

Նախորդող իրադարձություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1805 թվականին Բրիտանիան, Ավստրիան, Շվեդիան և Ռուսաստանը ձևավորել էին հականապոլեոնյան երրորդ կոալիցիան: Երբ Բավարիան միության մեջ էր մտել Նապոլեոնի հետ, Ավստրիան նրա դեմ դուրս էր բերել 70-հազարանոց բանակով՝ գեներալ Մակի հրամանատարությամբ: Ռուսական բանակը դուրս էր բերվել Լեհաստանից ավստրիական բանակի հետ միավորելու համար: Դաշնակիցները ենթադրում էին, որ Նապոլեոնի հետ բախումը տեղի կունենա ոչ թե Գերմանիայում, այլ հյուսիսային Իտալիայում և նրանց խնդիրն էր Ալպերի պաշտպանությունը:

Ուլմյան մանևր[խմբագրել | խմբագրել կոդը]

1805 թվականին, սկսելով ռազմարշավը, Նապոլեոնը կիրառել էր անսպասելիության սկզբունքը: «Նապոլեոնը գնում էր անսովոր արագ անցումներով,- գրել էր ռուս հայտնի պատմաբան Ե. Վ. Տարլեն,- հյուսիսում շրջանցելով Դունայի ափին տեղակայված ավստրիական բանակը, որի ձախ թևում գտնվում էր Ուլմ ամրոցը»: Նկարագրելով 1805 թվականի ռազմարշավի նախապատրաստումը՝ անգլիացի պատմաբան Ռ. Դելդերֆիլդը նշել էր. «1805 թվականի աշնան կեսերին ֆրանսիական բանակը սրընթաց շարժվել էր Դունայի հովիտը, և գեներալ Մակը տեղեկացել էր դրա մասին միայն այն ժամանակ, երբ ֆրանսիական հեծելազորը ճարպկորեն թեքվելով վերածվեց հսկայական աղեղի, որը նրա հետախույզները կոտրել չէին կարող, իսկ ֆրանսիական հետևակը զրկել էր նրան ամեն տեսակ մատակարարումից և օգնությունից»:

Ուժերի տեղակայումը ճակատամարտից առաջ

Նապոլեոնի պլանը Ուլմի ճակատամարտից առաջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեպտեմբերի 24-ին Նապոլեոնը դասավորել էր զորքերն Ուլմում տեղակայված Մակի դեմ Ստրասբուրգի և Վայսենբուրգի միջև։ Նա մտադրվել էր շրջանցել Մակի բանակի աջ թևը և դրանով կտրել ավստրիական բանակը, արդեն Վիեննա հասած, ռուսական բանակից։ Իմանալով այդ մասին՝ Մակը հոկտեմբերի 7-ին փոխել էր զորքի դիրքավորումը՝ դասավորելով իր ձախ թևն Ուլմի շրջանում, իսկ աջ թևը՝ Հռենոսի շրջանում։ Սակայն ֆրանսիցիները շարունակել են շարժը դեպի Դանուբի Նոյբուրգ։ Ձգտելով դուրս գալ ծանր իրավիճակից՝ Մակը փորձել էր շրջանցել Դունայը Գյունցբուրգի շրջանից, բայց, բախվելով ֆրանսիական 6-րդ կորպուսի հետ և ունենալով 2000 կորուստ, նահանջել էր դեպի Ուլմ։

Մակն Ուլմում հանձնվում է Նապոլեոնին, Պոլ-Էմիլ Բուտինի

Ավստրիական աղետը Ուլմում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոկտեմբերի 16-ին Նապոլեոնին հաջողվել էր Ուլմի մոտ շրջապատել ամբողջ ավստրիական բանակը։ Ավստրիական գեներալը ստիպված էր դիմել շտաբի պետ մարշալ Նեյին, գեներալ Դյուտային 8-օրյա զինանադադարի համար՝ խոստանալով հանձնվել, եթե այդ ընթացքում չհասնի ռուսական բանակը։ Գործնականում Մակը ստացել էր զինադադար 3-5 օրից ոչ ավել. ժամկետի լրանալուց հետո նա 30․000-ոց բանակի հետ միասին հանձնվել էր. մոտ 20․000-ը փրկվել էր փախուստի դիմելով, 10․000-ը սպանվել կամ վիրավորվել էր, մնացածները գերեվարվել են։ Ֆրանսիացիների կորուստը կազմել էր 6․000 սպանված և վիրավոր։ Մեկ ամիս հետո Նապոլեոնի բանակը մտել էր անպաշտպան մնացած Վիեննան։

Նապոլեոնի թռուցիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Aquote1.png Մեծ բանակի զինվորներ, ես խոստացել էի ձեզ խոշոր պայքար։ Սակայն հակառակորդի անմիտ գործողությունների շնորհիվ ես կարողացա հասնել մեծ հաջողությունների առանց որևէ ռիսկի. 15 օրվա ընթացքում մենք ավարտել ենք ռազմարշավը։
- «Մեծ բանակի տեղեկագիր», 21 հոկտեմբեր 1805 թիվ»:
Aquote2.png

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Часть австрийской кавалерии с боем вышла из окружения

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դելդերֆիլդ Ռ. Նապոլեոնի մարշալները. Մ․: Ցենտրոպոլիգրաֆ, 2001. էջ 159.
  • Տառլե Ե․ Վ. Նապոլեոն․ Մ․: Հրատ․ ԽՍՀՄ ԳԱ, 1941. էջ 158,159.
  • Հարբոտլ Տ․ Համաշխարհային պատմության ճակատամարտերը․ Մ․: Վնեշսիգմա, 1993. էջ 466.