Լայպցիգի ճակատամարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լայպցիգի ճակատամարտ
Վեցերորդ դաշնության պատերազմ
Battle of Leipzig 11.jpg
Ռուսական, ավստրիական և պրուսական զինվորները Լայպցիգում:
Ալեքսանդր Զաուրվեյդի կտավ:
Թվական 19 հոկտեմբեր 1813
Վայր Լայպցիգ, Սաքսոնիա
Արդյունք Դաշնակիցների հաղթանակ
Հակառակորդներ
Ֆրանսիա Առաջին ֆրանսիական կայսրություն Վեցերորդ դաշնություն
Հրամանատարներ

Լայպցիգի ճակատամարտ կամ Ազգերի ճակատամարտ (ռուս.՝ Битва народов, Բիտվա նարոդով, գերմ.՝ Völkerschlacht bei Leipzig; ֆր.՝ Bataille des Nations, շվեդ.՝ Slaget vid Leipzig) 1813 թվականի հոկտեմբերի 16--ից 19-ը Սաքսոնիայի, Լայպցիգ քաղաքում տեղի ունեցած ճակատամարտ: Ռուսաստանյի, Պրուսիայի, Ավստրիայի և Շվեդիայի դաշնակցական բանակները Ռուսաստանի կայսր Ալեքսանդր I-ի և Կարլ Ֆիլիպ ցու Շվարցենբերգի գլխավորությամբ պարտության մատնեցին Ֆրանսիայի կայսր Նապոլեոն Բոնապարտի ֆրանսիական բանակին: Նապոլեոնի բանակում կռվում էին նաև լեհ և իտալացի զինվորներ, ինպես նաև զինվորներ Հռենոսյան միությունից: Ճակատամարտը 1813 թվականի Գերմանական արշավանքի կիզակետն էր, որում ներգրաված էին 600.000 զինվորական և 2.200 հատ հրետանի, ինչը այն դարձրեց Ամենամեծ ճակատամարտը Եվրոպայում մինչև Առաջին համաշխարհային պատերազմը:

Առաջին անգամ ճակատամարտերում պարտություն կրած Նապոլեոնը ստիպված էև վերադառնալ Ֆրանսիա, մինչդեռ դաշնակիցները չէին ցանկանում հաղթանակը ձեռքի բաց թողնել և հաջորդ տարի ներխուժեցին Ֆրանսիա: Նապոլեոնը գահընկեց եղավ և արտաքսվեց Էլբա կղզի 1814 թվականի մայիսին:

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիայի կայսր Նապոլեոն Բոնապարտը փորձեց ռազմական ճնշում գործադրել Ալեքսանդր IՌուսաստանի վրա ներխուժելով Ռուսաստան մոտ 650.000 զորքով, որը ստացել էր Գրանդե Արմի անվանում: Նապոլեոնին հաջողվեց նվաճել Մոսկվան 1812 թվականի վերջին արյունահեղ Բորոդինոյի ճակատամարտից հետո: Սակայն Ռուսաստանի ցարը հրաժարվեց անձնատուր լինել, անգամ երբ ֆրանսիացիները նվաճեցին քաղաքը, որը մինչ նվաճումը ռուսները այրել էին[1]: Արշավանքը Նապոլեոնի համար աղետալի ավարտ ունեցավ, քանի որ ֆրանսիացիներին սպասվում էր ցուրտ ռուսական ձմեռը, հիվանդություններով, սովով և ռուս պարտիզաններով, ինչի հետևանքով ֆրանսիացիները զորքի մի մասը միայն կարողացավ վերադառնալ Ռուսաստանից: Նապոլեոնի վիճակը ավելի վատթարացավ, երբ 1813 թվականի հունիսին Մեծ Բրիտանիայի, Պորտուգալիայի և Իսպանիայի միացյալ բանակները Արթուր Ուելսլի Վելինգթոնի գլխավորությամբ պարտության մատնեցին ֆրանսիական զորքերին Պիրենեյան պատերազմի Վիտորիայի ճակատամարտում ներկայիս ֆրանս-իսպանական սահմանին: Այս պարտություններից հետո Ֆրանսիայի բանակները նահանջեցին Եվրոպայի բոլոր ռազմաճակատներից:

Հակաֆրանսիական զորքերը միացան Ռուսաստանին և միացյալ ուժերով շարքից հանեցին Գրանդե Արմիի մնացած հատվածին Կենտրոնական Եվրոպայում: Դաշնակիցները վերախմբավորվեցին որպես Վեցերորդ դաշնակցություն, որի մեջ մտան Ռուսաստանը, Ավստրիան, Պրուսիան, Շվեդիան, Մեծ Բրիտանիան, Իսպանիան Պորտուգալիան և ավելի փոքր գերմանական պետությունները, որոնց քաղաքացիները և առաջնորդները այլևս չէին ենթարկվում Ֆրանսիայի կայսրին[2]: Նապոլեոնը շտապեց վերադառնալ Ֆրանսիա և որոշեց կազմել նոր բանակը, որը քանակով հավասար կլիներ Ռուսաստանում կորցրած բանակին, սակայն տնտեսական բարդ վիճակը և կրած պարտությունների մասին լուրերը մեծացրեին քննադատների և զինվորական ծառայությունից խուսափողների թիվը Ֆրանսիայում[3]:

Չնայած քննադատություններին Ֆրանսիայում, Նապոլեոնին հաջողվեց վերակառուցել իր բանակը, միևնույն ժամանակ փնտրելով դաշնակիցներ կամ ցանկանում էր իր դեմ դուրս եկած դաշնակիցներից գոնե մեկ գերտերության դուրս մղել պատերազմից: Նա որոշեց վերադարձնել իր տիրույթները Գերմանիայում` տանելով երկու մարտավարական հաղթանակներ Լյուցենում մայիսի 2-ին և Բաուցենում մայիսի 20-21-ին ռուս-պրուսական զորքերի հանդեպ: Այս հաղթանակներից հետո կնքվեց կարճատև զինադադար: Դրանից հետո նա հաղթանակ տարավ նաև Դրեզդենի ճակատամարտում օգոստոսի 27-ին: Դրանից հետո դաշնակցային զորքերը Գերհարդ ֆոն Բլուչերի, Շվեդիայի թագաժառանգ արքայազն Կառլ Ջոնի, Կարլ Ֆիլիպ ցու Շվարցենբերգի և Կոմս Բեննինգսենի գլխավորությամբ ուղղորդվեցին համաձայն Տրախենբերգի պլանի մարտավարությամբ, համաձայն որի նրանք խուսափում էին դեմ առ դեմ դուրս գալ Նապոլեոնին, փոխարենը ճակատամարտեր էին փնտրելու նրա մարշալների դեմ: Այս քաղաքականությունը հաղթանակներ բերեց Գրոսբերենում, Կուլմում, Կատզբախում և Դեննեվիցում: Այս պարտություններից հետո Նապոլեոնը չկարողացավ հեշտությամբ շարունակել իր Դրեզդենի հաղթարշավը: Դժվարանցանելի մատակարարման ուղիները թույլ չտվեցին Նապոլեոնին ժամանակին վերականգնել իր բանակի կորուստները: Արդյունքում ճակատամարտի սկզբին դաշնակիցների զորքերի թիվը հասնում էր մեկ միլիոնի, փոխարենը Նապոլեոնի զորքերի թիվը մի քանի հարյուր հազար էր:

Ճակատամարտից առաջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փորձելով Պրուսիային դուրս մղեկ պատերազմից որքան հնարավոր է շուտ, Նապոլեոնը ուղղարկեց Մարշալ Նիկոլա Օդինոյին վերցնել Բեռլինը 60.000 զորքով: Օդինոն պարտվեց Գրոսբերենի ճակատամարտում հենց Բեռլինի մոտ: Հյուսիսից պրուսական զորքի առաջխաղացման պատճառով Նապոլեոնը ստիպված էր նահանջել դեպի արևմուտք: Նա անցավ Էլբան բանակի մեծ մասի հետ սեպտեմբերի վերջին և հոկտեմբերի սկզբին և իր զորքը տեղակայցեվ Լայպցիգի մոտակայքում, որպեսզի պաշտպանի մատակարարման գծերը: Նա տեղակայեց իր բանակը քաղաքի շրջակայքում, սակայն կենտրոնացրեց իր զորքերը իր հրամանատարական կետի մոտ: Պրուսացիները մոտեցան Վարտենբուրգից, ավստրիացիները և ռուսները Դրեզդենից և շվեդները հյուսիսից:

Ընդդիմադիր զորքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիացիները ունեին մոտ 160.000 զիվոր մոտ 700 թնդանոթով[4], գումարած 15.000 լեհեր, 10.000 իտալացիներ և 40.000 գերմանացիներ, որոնք պատկանում էին Հռենոսյան միությանը, ընդհանուր Նապոլեոնի կողմից մասնակցում էին 225.000 զինվոր[5]: Դաշնակիցներն ունեին 380.000 զինվոր[5] մոտ 1.500 թնդանոթով[4], որը ներառում էր 145.000 ռուս, 115.000 ավստրիացի, 90.000 պրուսացի և 30.000 շվեդ: Սա դարձնում էր Լայպցիգը Նապոլեոնական պատերազմների խոշորագույն ճակատամարտը[6]` առաջ անցնելով Բորոդինոյից, Վագրամից, Ենա-Աուերշտադտից, Ուլմից և Դրեզդենից:

Նապոլեոնի երբեմնի հզոր բանակը թուլացել էր, նրա զորքի մեծ մասը արդեն բաղկացած էր երիտասարդներից և անփորձներից: Նապոլեոնը հավաքել էր այս զորքը նոր ձևավորված Վեցերորդ դաշնակցության դեմ: Չնայած նա հաղթում էր սկզբնական ճակատամարտերում, սակայն նրա մարշալները առանձին պարտություններ էին կրում: Ֆրանսիական կայսերական հեծելազորը բավար չէր և դժվարություններ էր առաջացնում Նապոլեոնի համար հետախուզել թշնամու դիրքերը:

Դաշնակցական զորքերը կազմավորված էին չորսաստիճան հրամանատարությունից: Բոհեմիայի ավստրիական բանակը գլխավորում էր Կառլ ֆոն Շվարցենբերգը, Սիլեսիայի պրուսական բանակը գլխավորում էր Գեբհարդ ֆոն Բլյուխերը, Լեհաստանի ռուսական բանակը գլխավորում էր Լևին Օգուստ Բեննիգսենը և հյուսիսում շվեդական բանակը գլխավորում էր Կառլ Ջոն Բերնադոտը:

Նախապատրաստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նապոլեոնի պլաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նապոլեոնը և Պոնյատովսկին Լայպցիգում, նկարվախ Յանուարի Սուխադովսկու:

Չնայած անհավասար զորքերի, Նապոլեոնը նախատեսեց հարձակում կազմակերպել Պլայսե և Պարթե գետերի միջև: Նրա դիրքը Լայպցիգում մի քանի առավելություն էր տալիս բանակի և մարտավարության համար: Գետերը որոն ընդգրկվում էին շրջակա հովիտը տալիս էին շատ հարմար հատվածներ պաշտպանվելու համար: Պահելով Լայպցիգը և նրա կամուրջները, Նապոլեոնը կարող էր արագորեն փոխել զինվորների դիրքերը, ինչը չէին կարող անել դաշնակիցները, որոնք կունենային դժվարություններ մեծ թվով զինվորների տեղափոխման[7]:

Հյուսիսային ճակատը պետք է պաշտպաներին մարշալներ Միշել Նեյը և Օգյուստ դը Մարմոնը, իսկ արևելյան ճակատը` մարշալ Ժակ Մակդոնալդը: Հրետանու պահեստայինները պետք է մնային Լայպցիգի մոտ, որոնք պետք է մատակարարեին Նապալեոնին ճակատամարտի ժամանակ: Պլայսեի և Վայսե Էլստեր գետերի կամուրջները պետք է պաշտպանեին հետևակը և փոքրաթիվ թնդանոթները: Հիմնական գումարտակը պետք է սպասեր պահեստայինների շարքում և ճակատամարտի ժամանակ պետք է շարժվեր Գալոյսի բարձրունքների ուղղությամբ: Գումարտակի հրամանատարն էր հրետանու մասնագետ Անտուան Դրուոն: Ֆրանսիացիների արևմտյան ճակատը պետք է պաշտպանեին Յուզեֆ Պոնյատովսկին և մարշալ Պիեռ Օժերոն:

Դաշնակիցների պլաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դաշնակիցների երեք միապետներ ներկա էին մարտի դաշտում, այդ թվում Ռուսաստանի կայսր Ալեքսանդր I-ը, Պրուսիայի թագավոր Ֆրեդերիկ Վիլյամ III-ը և Ավստրիայի կայսր Ֆրանց II-ը: Ցար Ալեքսանդր I-ը նաև դաշնակցային զորքերի գլխավոր հրամանատարն էր պարտերազմի արևելյան ռազմաճակատում, մինդեռ Ավստրիայի արքայազն Շվարցենբերգը գերմանական թատերաբեմում դաշնակցային զորքերի գլխավոր հրամանատարն էր[8]: Ալեքսանդրի համար սա երկրորդ ճակատամարտն էր իր գլխավորությամբ Աուստեռլիցի ճակատամարտից հետո, որը տեղի էր ունեցել մոտ տասը տարի առաջ Երրորդ դաշնության պատերազմի շրջանակում: Սկզբնական շրջանում հրամանատարի վերաբերյալ կային փոքր անհամաձայնություններ, սակայն հետագայում բոլոր անհամաձայնությունները շտկվեցին:

Ճակատամարտի պլանը նախագծեցին մարշալներ Արքայազն Վոլկոնսկին Ռուսաստանից, Յոհան Քրիստոֆեր Տոլլը Շվեդիայից, Կառլ Ֆրեդրիխ ֆոն դեմ Կնեսեբեխը և Գերհարդ ֆոն Շարնհորստը Պրուսիայից: Երբ նախագծվեց առաջին պլանը Շվարցենբերգը ներկայացրեց այն միապետներին: Այնուամենայնիվ Ռուսաստանի կայսր Ալեքսանդրը բողոքեց դրա անտեղինության մասին: Ըստ Շվարցենբերգի հիմնական պլանի, երկրորդական գրոհը պետ է տեղի ունենար Լայպցիգի և Լինֆենուի միջև գտնվող կամրջի վրա, իսկ գլխավոր գրոհը` Պլայսե գետի ուղղությամբ Մերվելդտի, Հեսսեն-Համբուգի և պրուսական զորքերի գլխավորությամբ: Ալեքսանդրը պնդեց, որ դա աղետալի մարտավարություն է, քանի որ թույլ չի տա կոալիցիոն բանակը լիովին շրջապատել Նապոլեոնին կամ առնվազն վճռական հաղթանակ տանել, ինչը հնարավորություն կտա Նապոլեոնին կենտրոնանալ թուլացած հատվածների վրա և հնարավորություն կնձեռի նրանց վերադարձնել Գերմանիայում ռազմավարական նախաձեռնությունը: Դեպքերի հետագա զարգացումները ապացուցեցին, որ Ցարը ճիշտ էր:

Ճակատամար[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոկտմեբերի 16[խմբագրել | խմբագրել կոդը]

Դաշնակիցները սկսեցին գրոհով, սակայն առաջխաղացումը չնչիներ էր և ստիպված էին նահանջել: Նապալեոնը չունենալով բավարար ուժեր, չկարողացավ կտրել դաշնակիցները գծերը, արդյունքում լուրջ փոփոխություն տեղի չունեցավ:

Դոլիցի գործողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լայպցիգի ճակատամարտ

Ավստրիական II կորպուսը Մաքսիմիլիան ֆոն Մերֆելդի հրամանատարությամբ շրժվեց Կոնեվիցից Գաուտցի ուղղությամբ և փորձեց գրոհել ֆրանսիացիների դիրքը: Այս ընթացքում Նապոլեոնը ժամանեց մարտի դաշտ Երիտասարդ գվարդիայի և շոսյորենրի հետ: Մերֆելդը տեսնելով, որ իր առաջխաղացումը կանգնեցվում ֆրանսիական գումարտակի կողմից դիմեց ավստրիական հրետանու օգնությանը: Ինքը Մերֆելտը գերի ընկավ ֆրանսիացիներին, երբ փորձում էր ճեղքել սաքսո-լեհական գիծը Պլեյսե գետի ուղղությամբ: Փոխելով գրոհի ուղղությունը` ավստրիացիները սկսեցին գրոհել Դոլիցի ուղղությամբ, անցնելով երկու կամուրջ և վերցրեցին մեկ տուն և ջրաղաց: 24-րդ դասակը երկու գրոհ կազմակերպեց փոքր լեհական գառնիզոնի վրա և վերցրեց դիրքը: Սաքսոնների և լեհերի հակագրոհի փորձը դուրս մղեց ավստրիացիներին դիրքերից և անզիջում պայքարը շարունակվեց մինչև ավստրիացիները գործի դրեցին ծանր հրետանին և լեհերին դուրս մղեցին դիրքերից: Լեհերը մեծ կորուստները կրեցին պաշտպանության ժմանական և հրկիզեցին ջրաղացը, որը նրանք պաշտպանում էին[9]:

Մարկլեբերգի գործողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

հոկտեմբերի 16-ի գործողություններ

Գեներալ Կլեյստը, շարժվելով Պլայսեի երկայնքով, հարձակվեց մարշալներ Պոնյատովսկիշու և Օժերույի վրա Մարկլեբերգ գյուղի մոտ: Ավստրիացիները վերականգնեցին կամուրջը և գրավեցին դպրոցի շենքը և մեկ ֆերմա: Ֆրանսիացիները հակագրոհեցին` հետ մղելով ավստրիացիներին դպրոցից դեպի գետ: Ֆրանսիացիների գրոհը ֆերմայի վրա ավարտվեց մեծ կորուստներով ֆրանսիացիների և լեհերի կողմից: Ռուսական 14-րդ դիվիզիան սկսեց մի շարք շրջանցիկ գրոհներ, որը ստիպեց լեհերին հեռանալ Մարկլեբերգից: Մարշալ Պոնյատովսկին կանգնեցրեց նահանջը և ռուսների առաջխաղացումը: Պոնյատովսկին սկսեց հրետանիով և հեծելազորով ճնշել պրուսական 12-րդ բրիգադին, մինչև նրանց օգնության հասան ռուս հուսարները: Մարշալ Պոնյատովսկին վերանվաճեց Մարկլեբերգը, սակայն հետ մղվեց երկու պրուսական գումարտակների կողմից: Ավստրիացիները դրանից հետո դիրքավորվեցին Մարկլեբերգում և դուրս մղեցին լեհերին ու ֆրանսիացիներին տարածքից շրջանցիկ գրոհով[9]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. With Napoleon in Russia, The Memoirs of General Coulaincourt, Chapter VI 'The Fire' pp. 109–07 Pub. William Morrow and Co 1945
  2. Philip Dwyer, Citizen Emperor: Napoleon in Power (2013), pp. 431–74
  3. Merriman, John (1996), "A History Of Modern Europe" W.W. Norton Company, p. 579.
  4. 4,0 4,1 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ autogenerated1 անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  5. 5,0 5,1 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ Chandler1020 անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  6. Stone, David R. (2006) A Military History of Russia: From Ivan the Terrible to the War in Chechnya. Greenwood Publishing Group, p. 107. 0275985024
  7. Digby Smith, "1813: Leipzig – Napoleon and the Battle of the Nations"
  8. (Esposito & Elting, "Military History and Atlas of the Napoleonic wars."
  9. 9,0 9,1 Battle of Leipzig 1813 : Battle of Nations : Napoleon : Schlacht : Bataille