Հռենոսյան միություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հռենոսյան միություն (գերմ.՝ Rheinbund, ֆր.՝ Confederation du Rhin) - Նապոլեոն I-ի հովանավորությամբ ստեղծված մի շարք գերմանական պետությունների միավորում։ Ստեղծվել է Ֆրանսիայի և հարավային ու արևմտյան Գերմանիայի 16 պետությունների միջև կնքված (1806 թվականի հուլիսի 12-ին Փարիզում) պայմանագրի համաձայն։ Հռենոսյան միության անդամ-պետությունները դուրս էին գալիս «Հռոմեական սրբազան կայսրությունից» և ռազմական դաշինք կնքում Ֆրանսիայի հետ՝ այդպիսով դառնալով նրա վասսալները։ Մինչև 1811 թվականը Հռենոսյան միությանը կազմի մեջ մտան արևմտյան, միջին և հյուսիսային Գերմանիայի ևս 20 պետություններ։ Անդամ-պետությունների մեծ մասում գործում էր Նապոլեոնի քաղաքացիական օրենսգիրքը։ Հռենոսյան միությունը, որը Նապոլեոնն օգտագործեց ֆրանսիական տիրապետությունը Գերմանիայում ամրապնդելու համար, Լայպցիգյան ճակատամարտում (1813 թվական) նապոլեոնյան բանակի պարտությունից հետո կազմալուծվեց։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 595