Յոախիմ Մյուրատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յոախիմ Մյուրատ
Զինվորական կոչումՀամայն Ֆրանսիո մարշալ
Ծնվել է՝մարտի 25, 1767(1767-03-25)[1][2][3][…]
ԾննդավայրԼաբաստիդ-Մյուրա
Մահացել է՝հոկտեմբերի 13, 1815(1815-10-13)[1][4][3][…] (48 տարեկան) մահապատիժ
Վախճանի վայրՊիցո, Վիբո Վալենտիա, Կալաբրիա, Իտալիա[5]
Պեր Լաշեզ, Պիցո[6] և Grave of Joachim Murat
Երկիր Ֆրանսիա,  Բերգի Մեծ Դքսություն և  Նեապոլի թագավորություն
ՏոհմԱրքայազն Մյուրատ
քաղաքական գործիչ, սպա և ռազմական գործիչ
ՀայրՊիեռ Մյուրատ-Ժորդի
ՄայրԺաննա Լուբիեր
ԵրեխաներԱրքայազն Աշիլ Մյուրատ[7], Լյուսիեն Մյուրատ, Luisa Rasponi Murat? և Letizia Murat?
ՀավատքՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
Պարգևներ
ՍտորագրությունИзображение автографа

Յոախիմ Մյուրատ (ֆր.՝ Joachim Murat, մարտի 25, 1767(1767-03-25)[1][2][3][…], Լաբաստիդ-Մյուրա - հոկտեմբերի 13, 1815(1815-10-13)[1][4][3][…], Պիցո, Վիբո Վալենտիա, Կալաբրիա, Իտալիա[5]), ֆրանսիական ռազմական և քաղաքական գործիչ, Ֆրանսիական կայսրության մարշալ (1804-1815), Նեապոլի թագավոր (1808-1815[8]

Կյանքի վաղ շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Մյուրան ծնվել է 1767 թվականի մարտի 25-ին Լա Բաստիդ֊Ֆորտունիերում (որը հետագայում, իր պատվին, վերանվանվել է Լաբաստիդ֊Մյուրատ), որը ներկայումս Ֆրանսիայի Լո մարզում է։ Նրա հայրը Պիեռ Մյուրատ֊Ժորդին էր (մահացել է 1799 թվականի հուլիսի 27֊ին)։ Մյուրատի մայրը Ժաննա Լուբիերն էր (մահացել է 1806 թվականի մարտի 11֊ին)։

Մյուրատի հայրը` Պիեռ Մյուրատ֊Ժորդին, Գիյոմ Մյուրատի (1692֊1754) ու նրա կին Մարգարիտա Էրբեյի (մահացել է 1755 թվականին) զավակն էր, Պիեռ Մյուրատի (ծնվել է 1634 թ.) ու Կատրին Բաուրեի (մահացել է 1697 թ.) թոռը հոր կողմից, Բերտրան Էրբեի ու Անն Ռոքեի թոռը` մոր կողմից։

Մյուրատի ծնողները նախատեսել էին, որ նա ծառայի եկեղեցուն։ Սկզբում նրան դասավանդել է ծխական հոգևորականը, ինչից հետո տաս տարեկանում կրթության հնարավորություն է վաստակել Սան֊Միշելի քոլեջում։

Մյուրատը կրթությունը շարունակել է Թուլուզի Ղազարիստների սեմինարիայում։

1787 թվականին, երբ քաղաքով հեծելազորային գունդ է անցել, Մյուրատը փախել է ու փետրվարի 23֊ին զինվորագրվել Chasseurs des Ardennes գնդին, որը հաջորդ տարի վերանվանվել է Chasseurs de Champagne.

1789 թվականին Յոախիմ Մյուրատը սիրավեպի պատճառով ստիպված է եղել հրաժարական տալ, վերադառնալ ընտանիք ու արդուզարդի վաճառականի քարտուղար աշխատել։

Ֆրանսիական հեղափոխություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մյուրատի ճակատամարտը թուրքերի դեմ՝ Աբուկիրի մոտ 1799 թ.։ Նկարիչ՝ Անտուան Գրո

1790 թվականին Մյուրատն Ազգային գվարդիայի կազմում էր։ Մոնտոկոնի կանտոնը նրան որպես ներկայացուցիչ ուղարկել էր Բաստիլի օրվա առաջին տարելիցին։ Հետագայում նրան վերականգնել են իր նախկին գնդի կազմում։

1792 թվականին Մյուրատը Սահմանադրական գվարդիայի կազմում էր, բայց նույն տարում լքեց գվարդիան։ Նշվում են բազմաթիվ պատճառներ` ներառյալ անընդհատ վեճերն ու մենամարտերը, բայց Մյուրատն ինքը պնդում էր, որ ինքը լքել է գվարդիան, որ առանց թույլատվության զորամասը լքելու համար չպատժվի։

Սահմանադրական գվարդիան լքելուց հետո Մյուրատը զեկուցել է Սահմանադրական ժողովի վերահսկիչ կոմիտեին, որ գվարդիան դավաճան է, ու որ իր փոխգնդապետ Դեկուղն իրեն փորձել է խրախուսել ծառայել Կոնդեի արքայազն Լուի Ժոզեֆի բանակում, որն այդ պահին Կոբլենցում էր։ Սրա շնորհիվ նա ստացել է հանրապետականների աջակցությունը, միացել իր հին գնդին ու կապրալի կոչում ստացել ապրիլին, սերժանտի` մայիսին։

1792 թվականի նոյեմբերի 19-ին 25-ամյա Մյուրատը ենթալեյտենանտ էր։

Հետագա գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մյուրատը Նապոլեոնի առջև՝ Պրեյսիշ-Էյլաուի ճակատամարտի ժամանակ, 1808 թվական։ Նկարիչ՝ Անտուան Գրո

Մյուրատը Նապոլեոնին մեծ ծառայություններ մատուցեց Իտալիայում՝ Մարենգոյի ճակատամարտի ժամանակ, ապա եգիպտական անհաջող արշավանքի ժամանակ, բայց ապագա կայսրին նրա մատուցած ամենամեծ ծառայությունը 1799 թվականին էր, երբ իշխանության գնացող Նապոլեոնը պայքարի ամենավճռական պահին հուսալքված ուզում է նահանջել։ Միայն Մյուրատն է, որ կանգնեցնում է նրան ու համոզում, որ նահանջելն արդեն ուշ է։ Ապա նա իր զորքով գրավում է պառլամենտի շենքը և ձերբակալում 500 պատգամավորներին։ Արդյունքում Նապոլեոնը հայտնվում է իշխանության բարձունքում։ Դրանից հետո, 1800 թվականին Ժոաշեն Մյուրատն ամուսնացավ Նապոլեոնի քրոջ՝ Կարոլին Բոնապարտի հետ։ Ամուսնությունից հետո ևս Մյուրատը շարունակեց փայլել մարտի դաշտում, և դրանով էր պայմանավորված, որ 1804 թվականին նա արդեն Ֆրանսիայի մարշալ էր, իսկ որոշ ժամանակ անց՝ Փարիզի նահանգապետը, ոչ թե Նապոլեոնի փեսան լինելու հանգամանքով։ Ժոաշեմ Մյուրատն իր հեծելազորով հատկապես փայլել էր Աուստերլիցի ճակատամարտում, որից հետո տիրեց Դյուսելդորֆին և դքսի կոչում ստացավ։ Այս ընթացքում որոշ տարաձայնություններ ծագեցին Մյուրատի և Նապոլեոնի միջև, անգամ Նապոլեոնը նրան մեկուսացրեց բանակից ու պետական գործերից, սակայն դա երկար չտևեց։ Բոնապարտը գնահատելով նրա քաջությունն ու մատուցած ծառայությունները, դարձյալ կանչեց իր մոտ և հին ընկերները հաշտվեցին։ 1807 թվականին հաշտության պայմանագիր կնքվեց կայսերական Ռուսաստանի և Ֆրանսիայի միջև, ինչի շրջանակներում Ալեքսանդր Ա ցարը Մյուրատին պարգևատրեց Սուրբ Անդրեյի շքանշանով։ Հաջորդ տարի Մյուրատը գրավեց Մադրիդը, կոտրեց իսպանացիների ապստամբությունը, որից հետո Իսպանիայի թագավոր հռչակվեց Նապոլեոնի եղբայրը՝ Ժոզեֆ Բոնապարտը։

Կյանքի վերջին տարիները և մահը[խմբագրել | խմբագրել կոդը]

Նեապոլի արքա Յոախիմ Մյուրատը, 1812 թ.։ Նկարիչ՝ Անտուան Գրո
Մյուրատի գնդակահարությունը

Այնուհետև սկսվեց ռուսական արշավանքը, որին Մյուրատը մասնակցում էր 28 հազարանոց հեծյալ կորպուսով։ Երբ Նապոլեոնի զորքը գրավեց Մոսկվան, հայտնի է, որ նա նախ մարդիկ ուղարկեց, որպեսզի գտնեն իր հայ ծանոթներին։ Ռուսական արշավանքի ժամանակ Մյուրատը, պատմաբանների բնութագրմամբ, փայլեց ռազմական հանճարով։ Ֆրանսիական բանակը հատկապես Բորոդինոյի ճակատամարտում խիստ դժվար կացության մեջ ընկավ, որտեղ կորցրեց 40 գեներալ։ Նապոլեոնը փախուստի դիմեց, որից հետո ֆրանսիական բանակի մնացորդների նահանջը ղեկավարեց Մյուրատը։ Ընկնելով շրջափակման մեջ, նա կարողացավ խելամիտ քայլերով խուսանավել, մինչև օգնության կհասներ հետևակը։ Մյուրատի անձնական քաջությունը գնահատեցին նաև ռուսները, որոնք բանակցությունների ժամանակ չէին թաքցնում իրենց հիացմունքը։ Այսպիսով, 1812 թվականի դեկտեմբերին կրած ծանր պարտությունն ու նահանջը բոլոր մյուս ժողովուրդների մոտ փոխեց այն կարծիքը, թե Նապոլեոնն անպարտելի է։ Դրան հաջորդած քաղաքական դեպքերը կարծես մի օղակ ստեղծեցին նրա կայսրության շուրջ, որը գնալով սեղմվում էր։ 1813 թվականին Մյուրատը մասնակցեց Դրեզդենի և Լայպցիգի ճակատամարտերին, այնուհետև մեկնեց Իտալիա։ Ձգտելով պահպանել գահը՝ 1814 թվականին (դավաճանելով Նապոլեոնին) գաղտնի դաշինք է կնքում Ավստրիայի և Մեծ Բրիտանիայի հետ։ Այս ընթացքում Մյուրատը թողեց զինվորական ասպարեզը և հեռացավ Նապոլեոնից՝ 1814 թվականին պաշտոնապես հայտարարելով կայսեր հետ այլևս չդաշնակցելու մասին։ Չնայած դրան, նա շարունակում էր բանակցել Նապոլեոնի հետ՝ ակնկալելով նրա հաղթանակի դեպքում իր թագի շուրջ միավորել ամբողջ Իտալիան։ Վիեննայի կոնգրեսում աջակցություն չստանալով՝ Մյուրատը «Հարյուր օրվա» ժամանակ դարձյալ անցավ Նապոլեոնի կողմը։ Իտալիայում մղված ճակատամարտում ջախջախվելով փախավ Կորսիկա։ Նպատակ ունենալով վերադարձնել իշխանությունը, ոչ մեծ ջոկատով կրկին ափ իջավ իտալական հողի վրա՝ Կալաբրիայում։ Մյուրատը նաև կոչ էր անում իտալիայի ժողովրդին՝ միասնական պայքարի ելնել ավստրիացի զավթիչների դեմ։ Նա անգամ պատերազմ հայտարարեց Ավստրիային, սակայն պարտություն կրեց ու կրկին նահանջեց։ Բայց փրկվել նրան չհաջողվեց։ Ավստրիական իշխանությունները կարողացան ձերբակալել Մյուրատին և ավստրիական ռազմական դատարանի վճռով 1815 թվականի հոկտեմբերի 13-ին Ժոաշեմ Մյուրատը գնդակահարության ենթարկվեց։ Մահից առաջ նա նամակ գրեց իր ընտանիքին՝ ցավ հայտնելով միայն այն բանի համար, որ մեռնում է երեխաներից հեռու։ Ապա կանգնելով իրեն գնդակահարելու համար շարք կանգնած զինվորների առջև, համբուրեց կնոջ պատկերը կրող կախազարդը (մեդալյոն), որից հետո դիմեց զինվորներին՝ հրամայելով՝ «Դեմքս պահպանեցեք, նշան բռնեք սրտիս վրա»։ Նա գնդակահարվեց 12 հրացաններից արձակված համազարկով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Joachim Murat (ֆր.)ministère de la Culture.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 Joachim Murat (ֆր.) / Assemblée nationale
  5. 5,0 5,1 5,2 Мюрат Иоахим // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  6. https://www.tombes-sepultures.com/crbst_1554.html
  7. Kindred Britain
  8. «1815». 2019 թ․ հունիսի 24. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 651