Գրիգորի Պոտյոմկին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրիգորի Պոտյոմկին
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 13 (24), 1739
ԾննդավայրՉիժևո, Սմոլենսկի գավառ, Ռուսական կայսրություն
Մահացել էհոկտեմբերի 5 (16), 1791 (52 տարեկան)
Մահվան վայրՅասի, Մոլդովական իշխանություն
ԳերեզմանSt. Catherine's Cathedral, Kherson
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն
Մայրենի լեզուռուսերեն
ԿրոնՌուս ուղղափառ եկեղեցի
ԿրթությունՄոսկվայի կայսերական համալսարան
Մասնագիտությունլեզվաբան, ռազմական գործիչ և քաղաքական գործիչ
Ծնողներհայր՝ Alexander Potemkin?
Պարգևներ և
մրցանակներ
Անդրեաս առաքյալի շքանշան Սուրբ Գևորգի 1-ին աստիճանի շքանշան Սուրբ Գևորգի 2-րդ աստիճանի շքանշան Սուրբ Գեորգիի 3-րդ աստիճանի շքանշան Սուրբ Վլադիմիրի 1-ին աստիճանի շքանշան Սուրբ Ալեքսանդր Նևսկու ասպետական շքանշան Սուրբ Աննայի շքանշան Սերովբեների արքայական շքանշան Փղի շքանշան Սպիտակ Արծվի շքանշան Սուրբ Ստանիսլավի շքանշան Սև արծվի շքանշան Knight of the Order of the Elephant Ոսկե զենք «Քաջության համար» և Սուրբ Վլադիմիրի շքանշան
Commons-logo.svg Grigory Potyomkin Վիքիպահեստում

Իշխան Գրիգորի Ալեքսանդրովիչ Պոտյոմկին-Տավրիչեսկի (ռուս.՝ Князь Григо́рий Алекса́ндрович Потёмкин-Таври́ческий, սեպտեմբերի 13 (24), 1739, Չիժևո, Սմոլենսկի գավառ, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 5 (16), 1791, Յասի, Մոլդովական իշխանություն), ռուս պետական և ռազմական, գործիչ, դիվանագետ, գեներալ-ֆելդմարշալ (1784

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոտյոմկինի քաղաքական կարիերան սկսվել է 1762 թվականին, մասնակցել է պալատական հեղաշրջման, որի հետևանքով գահ է բարձրացել Եկատերինան։ Աչքի է ընկել 1768-1774 թթ.-ին ռուս-թուրքական պատերազմում։ Մերձավորությունը Եկատերինա II-ի հետ (1770 թվականից սկսած) նպաստել է նրան դառնալու ամենահզոր ու ազդեցիկ անձնավորությունը երկրում։ Լինելով տաղանդավոր վարչագետ՝ մեծապես օգնել է Եկատերինա II-ին բացարձակ միապետության ամրապնդման գործում։

1774 թ.-ին կազմակերպել է Ե․ Պուգաչովի գլխավորած գյուղացիական ապստամբության ճնշումը, 1775 թ.-ին վերացրել է Զապորոժյան սեչը՝ որպես նոր զանգվածային ելույթի հնարավոր օջախ։ 1776 թ.-ից՝ Նովոռոսիայի, Ազովի և Աստրախանի նահանգների գեննահանգապետն էր։ 1783 թ.-ին իրագործել է Ղրիմը Ռուսաստանին միացնելու իր ծրագիրը, որի համար ստացել է Տավրիկյան իշխանի տիտղոսը։ Աջակցել է Հս․ մերձսևծովյան շրջանի տնտ․ յուրացմանը և Խերսոնի, Նիկոլաևի, Սևաստոպոլի, Եկատերինոսլավի կառուցմանը։ 1784 թ.-ին նշանակվել է Ռազմ, կոլեգիայի պրեզիդենտ։ 1787-1791 թթ.-ի ռուս- թուրքական պատերազմի ժամանակ բանակի հրամանատարն էր։

Հիվանդացել և վախճանվել է Յասսիում, որտեղ Թուրքիայի հետ հաշտության բանակցություններ էին վարում։ Պոտյոմկինն սերտ կապերի մեջ է եղել ժամանակի հայ ազգային ազատագրական շարժման գործիչներից Հովհաննես Նազարյանի և Հովսեփ Արղությանի հետ։ Փայփայում էր Հայաստանի թագավոր դառնալու միտքը։ 1780-ական թվականներին առաջ է քաշել Անդրկովկասում վրացական, հայկական և աղվանական, բուֆերային պետություններ ստեղծելու նախագիծ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 387 CC BY-SA icon 80x15.png