Տադեուշ Կոստյուշկոյի ապստամբություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տադեուշ Կոստյուշկոյի ապստամբություն
Rp 1794.jpg
Մասն էPolish–Russian War?
ՎայրՌեչ Պոսպոլիտա
Թվականմարտի 24, 1794-ից նոյեմբերի 16, 1794

Տադեուշ Կոստյուշկոյի ապստամբություն(լեհ.՝ Powstanie kościuszkowskie, insurekcja kościuszkowska),նույնպես հայտնի է որոշ ռուսալեզու աղբյուրներում որպես 1794 թվականի Լեհական ապստամբություն[1] կամ Երկրորդ լեհական պատերազմ[2]՝ ապստամբություն Ռեչ Պոսպոլիտայի տարածքում(1794),որը ներառում էր այդ պահին ժամանակակից լեհական, բելոռուսական, ուկրաինական, լիտվական և լատվիական հողատարածքների մասերը։

Ապստամբության պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սահմանադրությունը՝ հռչակված 1791 թվականի մայիսի 3-ին Վարշավայի սեյմում,մեծ դժգոհություն էր առաջացնում մագնատների և Ռեչ Պոսպոլիտայի լեհական ազնվականության մեջ։ Հավաքվելով Տորգովիցայում (ժամանակակից ՈՒկրաինայի տարածքում ), դժգոհները հայտարարեցին սահմանադրությունը ոչ լեգիտիմ և կազմեցին կոնֆեդերացիա Ստանիսլավ արքայի հետ պայքարելու համար, որը հայտարարել էր սահմանադրության ընդիմադիրներին՝ ապստամբներ։ Կայսրուհի Եկատերինա II-ը՝ ավարտելով թուրքերի հետ պատերազմը, ընդունել էր տորգովիցյան կոնֆեդերատներին իր հովանու ներքո և հրամայել էր գեներալ Միխայիլ Վասիլևիչ Կախովսկուն ընդունվել Լեհաստանի թագավորություն, իսկ գեներալ Միխայիլ Նիկիտիչ Կրեչետնիկովին՝ Լիտվական մեծ իշխանություն։ Սկսվեց նոր սահմանադրության կողմնակիցների դաժան պայքարը կոնֆեդերատների դեմ և ռուսական զորքերի․ հաջողությունը սկսեց թեքվել վերջիններիս կողմը, և քանի որ այդ նույն ժամանակ պրուսական արքա Ֆրիդրիխ Վիլհելմ II-ը Ռուսաստանի կողմը անցավ, արքա Ստանիսլավ Պոնյատովսկին ստիպված էր ենթարկվել կոնֆեդերատների պահանջներին և Ռուսաստանի հետ հաշտություն կնքել։ Գրոդնոյում սեյմ էր կանչվել, որի ժամանակ հայտարարվել էր նախկին սահմանադրության վերականգնում․ Վարշավան և մի քանի այլ քաղաքներ զբաղված էին ռուսական կայազորներով, լեհական բանակը բարեփոխվել էր ըստ ռուսական օրինակի, իսկ նրա որոշ մասերը կազմացրվեցին։

Ապստամբության սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Օրլովսկի՝ «Ռացլավիցեյի ճակատամարտ»
Ժան- Պիեր Նորբլեն՝ «Դավաճանների մահապատիժը Վարշավայում»

Լեհաստանի շլյախտայի և Լիտվական մեծ իշխանության մի մասը, արտաքնապես հնազանդություն արտահայտելով Ռուսական կայսրությանը, գաղտնի պատրաստվում էր ապստամբության՝ հույս դնելով Ֆրանսիայի օգնության վրա, որտեղ այդ պահին հեղափոխությունը բորբոքուն վիճակում էր։ Ապստամբության առաջնորդ ընտրվեց լիտվացի շլյախտիչ Տադեուշ Կոստյուշկոն, ով իրեն ցուցադրեց որպես քաջ զինվոր և գրագետ առաջնորդ։ Գեներալ Մադալինսկին, հրաժարվելով ենթարկվել Գորդենի սեյմի որոշմանը և իր հեծելազորին բաց թողնելուց (Պուլտուսկում մարտի 12-ին),անսպասելի հարձակվեց ռուսական զորագնդի վրա և բռնագրավեց զորագնդի գանձարանը։ Այնուհետև,ցրելով պրուսական հեծելավաշտը Սիլեզիայում,ուղևորվեց դեպի Կրակով։ Տեղեկանալով այդ մասին՝ Կոստյուշկոն նույնպես շտապեց այնտեղ։ 1794 թվականի մարտի 16-ին Կրակովի բնակիչները նրան հռչակեցին որպես հանրապետության դիկտատոր։ Կրակովում ազդարարվեց ապստամբության Ակտ, և Տադեուշ Կոստյուշկոն հրապարակավ երդում տվեց։ Ապստամբության Ակտը Տադեուշ Կոստյուշկոյին հռչակեց Ռեչ Պոսպոլիտայի ազգային զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար և նրան լիակատար իշհանություն էր տրամադրում երկրում։ Լեհական թագավորության տարբեր մասերում և Լիտվական մեծ իշխանության մայրաքաղաքում՝ Վիլնյուսում, խռովություններ բռնկվեցին։ Շուտով ապստամբությունը ընդգրկեց Ռեչ Պոսպոլիտայի նշանակալի տարածքները։ Ռուսաստանի դեսպան և ռուսական բանակի ղեկավարը Վարշավայում՝ Օսիպ Իգելստրոմը,ուղարկեց Մադալինսկու դեմ Դենիսովի և Տորմասովի ջոկատները․ միաժամանակ Լեհաստան ներխուժեցին պրուսական զորքերը։

Ռազմական գործողությունների ընթացք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրիլի 4-ին Տորմասովը մասնակի ջախջախվել էր Ռացլավիցեյի տակ։ Այդ հաղթանակի մասին լուրը Վարշավայում խռովություն հարահրեց,որի ժամանակ ռուսական կայազորի մի մասը կոտորվել էր,դրա հետ մեկտեղ գեներալ Իգելստրոմը հասցրել էր սողոսկել Լովիչ։ Այնուհետև ընդդիմացավ Վիլնոն,որտեղից նույնպես կարողացավ փրկվել ռուսական կայազորի միայն մի մասը, որը անսպասելիորեն բռնազավթեցին։ Սկսվեց հեղափոխության տարածումը Ռեչ Պոսպոլիտայի տարածքով։ Մայիսի 7-ին Տալյան գյուղի մոտ՝ Օշմյանից ոչ հեռու, ապստամբները Յասինսկու ղեկավարությամբ ջախջախեցին գնդապետ Դեևի հրամանատարությամբ ռուսական զորքը [3]։ Կոստյուշկոն գեներալիսիմուս տիտղոսով հայտարարեց ընդհանուր մոբիլիզացիա։ Նրա բանակաը աճել էր մինչև 70000, բայց մարդկանց նշանակալի մասը զինված էր միայն տեգերով և գերանդիներով, հրազենի պակաս կար։ Լեհերի և լիտվինների գլխավոր զորամիավորումը (23000)՝ Կոստյուշկոյի անձնական ղեկավարության տակ, Վարշավայի ճանապարհին կանգնեց, մյուս ջոկատները՝ Լյուբլինի,Գրոդնոյի,Վիլնոյի և Ռավայի մոտ, ընդհանուր պահեստի զորամասը (7000 )՝ Կրակովի մոտ։  Ռուսաստանի կողմից Կոստյուշկոյի դեմ գործողությունների համար գտնվում էին ջոկատներ՝ տեղակայված Ռադոմի մոտ, Լովիչի և Ռավայի դեմ։ Մյուս երեք ջոկատի մի մասը մտան,մյուս մասն էլ պատրաստվում էին մտնել Լիտվա։ Գեներալ Սալտիկովը (30000)պաշտպանում էր Ռեչ Պոսպոլիտայի մոտ վերջերս բռնագրաված շրջանները, Թուրքիայի սահմաններից մոտենում էր Սուվորովի զորամիավորումը։ Ավստրիայի կողմից՝ գալիցյան սահմանին, հավաքվեց քսանհազարանոց զորամիավորում։ Հիսունչորս հազար պրուսացի՝ թագավորի անձնական ղեկավարության ներքո, մտան Լեհական թագավորություն, մինչդեռ այլ պրուսական ջոկատները (տասնմեկհազար) պաշտպանում էին Պրուսիայի սեփական շրջանները։ Հետզհետե նախաձեռնությունը սկսեց անցնել ռուսական զորքի ձեռքը։ Հունիս 26-ին ապստամբները՝ Յասինսկու գլխավորությամբ, ջախջախվել էին Սոլա գյուղի մոտ ռուսական զորքի կողմից Զուբովի և Բենինգսենի ղեկավարությամբ։ 1794 թվականի օգոստոսին Միխայիլ Օգինսկու և Գրաբովսկու ապստամբական ջոկատները մարտարշավներ կատարեցին Դինաբուրգի և Մինսկի նահանգի հողերի վրա, սակայն թագավորական զորքը ետ մղեց նրանց։ [4]։ Ռադոմի կողքին կանգնած Դենիսովի ջոկատը, խուսափելով նրա վրա արշավող Կոստյուշկոյի հետ մարտից,հետ քաշվեց պրուսների հետ միանալու համար։ Այնուհետև նրանց հետ միասին հարձակվեցին և Շեկոցինի մոտ Կոստյուշկոյին պարտության մատնեցին։ Վերջինս նահանջեց դեպի Վարշավա ։ Այդ ընթացքում Կրակովը հանձնվել էր պրուսական գեներալ Էլսներին,իսկ Կոստյուշկոն մահապատիժ սահմանեց(հեռակա)Կրակովի պարետին։ Ֆրիդրիխ Վիլհելմը սկսեց պատրաստվել Վարշավայի պաշարմանը։ Այդ նույն ժամանակ Դերֆելդենի ռուսական զորքի ջոկատը՝ հարձակվելով Պրիպյատ գետից,կոտորեց Զայոնչեկի զորամիավորումը, գրավեց Լյուբլինը և հասավ Պուլավի, իսկ գեներալ իշխան Ռեպնին՝ նշանակված զորքի ղեկավար Լիտվայում,մոտեցավ Վիլնոյին։ Պրուսացիների գրոհը Վարշավա անհամարձակ էր ընթանում և շուտով փոփոխվեց պաշարմամբ։ Երբ տեղեկություն ստացվեց, որ Մեծ Լեհաստանում հեղափոխություն է բռնկվել, պրուսական արքան ընդհանրապես հեռացավ Վարշավայից։ Շրջաններում, դրանից ոչ շատ առաջ միացած Պրուսիային,բնակիչները նույնպես զենք վերցրեցին, և ապստամբների ջոկատները, որոնց ղեկավար էր ընտրվել Նեմոևսկին, հասցրեցին զավթել մի քանի քաղաքներ և տեղանքներ։ Կոստյուշկոն դանդաղ հետևում էր նահանջող պրուսկան թագավորին, իսկ Ներքևի Վիսլայում զինաթափ արեց Մադալինսկուն և Դոմբրովսկուն, որոնք զավթեցին Բրոմբերգը։ Ավստրիան զավթեց Կրակովը,Սանդոմիրը և Հելմը, բայց դրանով էլ սահմանափակեց իր զորքի գործողությունները, ենթադրելով դրանով ապահովել մասնակցությունը նոր մասում։ Լիտվայում իշխան Ռեպնին, սպասելով Սուվորովի ժամանելուն,ոչ մի կտրուկ բան չէր ձեռնարկում։ Տասներկուհազարանոց զորամիավորումը Տոմաշ Վավժեցկու ղեկավարությամբ մատավ Կուռլանդական դքսություն և հասավ Լիբավա՝ վերցնելով այն (քաղաքին մոտ՝ անմիջապես ծովում, աբորդաժով վերցվեցին պրուսական նավերը, որոնք գնում էին՝ Պետերբուրգից թղթակցության հետ միասին)։ Միխայիլ Օգինսկին բավականին հաջողությամբ վարում էր պարտիզանական պատերազմը։ Գրաբովսկին և Յասինսկին գրավել էին Վիլնոն և Գրոդնոն։ Լիտվայում լեհական ղեկավար Վիելգորսկու թուլությունը խանգարեց լեհերին հասնել այնտեղ մեծ հաջողությունների։ Ռուսական զորքը գրավեցին Վիլնոն և օգոստոսի 1-ին կոտորեցին Խլեվինսկու ջոկատը, որը նշանակված էր Վիելգորսկու փոխարեն։ Ժամանելով Գրոդնո նոր լեհ գլխավոր հրամանատարը՝ Մոկրոնովսկին,արդեն չէր կարող շտկել դրությունը, առավել ևս, որ կոմս Բրանցկին ստեղծել էր հակակոնֆեդերացիա Ռուսաստանի օգտին։ Սեպտեմբերի սկզբին պատերազմի գլխավոր թատրոնում հայտնվեց Սուվորովը տասհազարանոց ջոկատով։ Սեպտեմբերի 4-ին նա վերցրեց Կոբրինը, սեպտեմբերի 6-ին կոտորեց Սերակովսկու զորքը Կրուպչիցի մոտ, իսկ սեպտեմբերի 8-ին՝ Բրեստ-Լիտովսկում։ Դրանից հետո ապստամբները անկարգությամբ նահանջեցին Վարշավա [4]։ Սեպտեմբերի 29-ին հետևեց Մացեյովիցայի ճակատամարտը, որտեղ լեհերի գլխավոր ուժերը ջախջախվեցին գեներալ Դենիսովի կողմից, իսկ ինքը՝ գեներալիսիմուս Կոստյուշկոն գերի վերցվեց։ Հոկտեմբերի մեկին ապստամբները լքեցին Գրոդնոն՝ նահանջելով դեպի Վարշավա [4]։ Հոկտեմբերի կեսին ռուսական զորքերը զավթեցին Պալանգան և Լիբավան։ Չնայած Վարշավայում խուճապին՝ առաջացած Մացեյովիցայի ճակատամարտի և Կոստյուշկոյի գերեվարության լուրից, բնակչությունը պահանջում էր պատերազմի շարունակություն։ Կրկին ընտրված գլխավոր հրամանատար Տոմաշ Վավժեցկին ուղարկեց բոլոր լեհական ջոկատներին հրաման՝ շտապել մայրաքաղաքի պաշտպանության համար, ինչը վերջիններս հասցրեցին կատարել։ Դրա հետ մեկտեղ Սուվորովը, միացնելով իրեն Ֆերզենի և Դերֆելդենի զորքերը հոկտեմբերի 23-ին տեղակայվեց Պրահայի տակ(Վարշավայի արվարձան), իսկ 24-ին գրոհով վերցրեց այն։ Դրանից հետո պարզ դարձավ, որ լեհերի հետագա պայքարը անհնար էր․ Վարշավայի բնակիչները խնդրեցին ապստամբներին նահանջել։ Հոկտեմբերի 25-ին ստորագրվեց ռազմական գործողությունների դադարեցման պայմանագիր, 26-ին Սուվորովը ներխուժեց քաղաք։ Ողջ մնացած ապստամբների մի մասը միացան պրուսացիների դեմ գործող ջոկատներին,սակայն Պոզնանում խռովությունները շուտով ճնշվեցին։ Լեհական բանակի մի մասը Վավժեցկու ղեկավարությամբ (մոտ 27000 մարդ)ուզում էր հասնել Գալիցիա, բայց Օպոչնոյի մոտ հետապնդվեց Դենիսովի կողմից և նահանջեց, իսկ Վավժեցկուն հասցրեցին Սուվորովի մոտ։Միայն եզակիներին, այդ թվում գեներալ Մադալինսկուն, հաջողվել էր անցնել ավստրիական սահմանը, որտեղ և գերեվարվել էին։

Յակոբինյան շարժում Վարշավայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետք է նշել, որ ժողովրդի բազմությունը ազգային ազատագրական պատերազմը սերտ կապում էր պանական լուծից սոցիալական ազատագրության հետ։Ապստամբած ժողովրդի մեջ ուժեղ ազդեցություն ուներ «Յակոբինյան ակումբը»։Վերջինիս նախաձեռնությամբ մայիսի 9-ին վարշավացիները պահանջեցին հայրենիքի դավաճանների մահապատիժ։ Ապստամբական ղեկավարությունը ստիպված էր զիջել ժողովրդի բազմության պահանջներին և պատժի ենթարկեց նախկին կառավարության 4 գործիչներին, որոնք համգործակցում էին Ռուսաստանի և Պրուսիայի հետ։ Մահապատժի էին ենթարկվել մեծ թագավորական հետման Օժարովսկին, լիտվացի հետման Զաբելլոն, եպիսկոպոս Յուզեֆ Կոսակովսիկն և մարշալ Անկվիչը։ Հունիսի 28-ին վարշավացիները կազմակերպեցին նոր ժողովրդական տրիբունալ՝ կախելով ևս մի շարք մարդկանց,որոնց նրանք համարում էին հայրենիքի դավաճաններ։ Նրանց մեջ էին իշխան Չետվերտինսկին և վիլենյան եպիսկոպոս Մասալյսկին[5]։ Վարշավայի դեպքերը անհանգստություն առաջացրեցին լեհական շլյախտայում։ Նրա որոշ ներկայացուցիչներ համաձայնության եկան պրուսացիների և ռուսների հետ։ Այդպես լեհական արքայի եղբայրը՝ գահերեց արքեպիսկոպոս Միխայիլ Պոնյատովսկին, դիմել էր պրուսացիներին խնդրանքով արագացնել Վարշավայի գրոհը, և մատնանշել էր քաղաքի պաշտպանության ավելի խոցելի տեղերը։ Նամակը կես ճանապարհին խլվել էր։ Արդյունքում Վարշավայի բնակիչները դուրս էին եկել փողոց և պահանջել էին մահապատժի ենթարկել դավաճանին։ Սակայն վերջինս ինքնասպանություն էր գործել(թունավորվել էր)։ Գոյություն ունի վարկած, որ նա մահացել է ճղճիմ վախից(կախաղանի վրա կամ բանտախցում մահվան վախից )[5]։ Մի շարք քաղաքներում դեռևս գահերեց արքեպիսկոպոսի կենդանության օրոք երգում էին անպարկեշտ բովանդակության երգաքառյակներ։ Ամենապարկեշտը դրանցից «Կրակովցիների նախերգն » էր։ ԻՆքը՝ Ստանիսլավ Օգոստոս Պոնյատովսկին, իր հուշագրություններում հիշատակում էր Կոստյուշկոյի հետ լարված հարաբերությունների մասին, ինչպես նաև մշտական սպառնալիքների մասին,որոնք գալիս էին վարշավացի ազնվական քաղքենիների և ապստամբների կողմից։ Կոստյուշկոն, համաձայն հուշագրությունների, պալատից դուրս չէր թողնում նրան իբր անվտանգության պատրվակով։ Իրականում նա նստում էր փակի տակ ինչպես պատանդ, նրա հետ ոչ ոք հաշվի չէր նստում,Կոստյուշկոն մանիպուլյացիայի էր ենթարկում նրան։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Польское восстание 1794 // Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов. — М. : Большая российская энциклопедия, 2004—2017.
  2. Керсновский А. А. Вторая польская война 1795 года // История Русской армии. — М. : Директ-Медиа, 2014. — С. 151—155. — 1215 с. — ISBN 978-5-4475-1048-0.
  3. Histerl.ru «Восстание Т. Костюшко конец Речи Посполитой
  4. 4,0 4,1 4,2 Histerl.ru «Восстание Т. Костюшко конец Речи Посполитой»
  5. 5,0 5,1 Л.Е.Криштапович "Беларусь как русская святыня". — Республика Беларусь,г.Минск: ЗАО "Бонем", 2011. — С. 117 - 118. — 149 с.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]