Տադեուշ Կոստյուշկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տադեուշ Կոստյուշկո
լեհ.՝ Andrzej Tadeusz Bonawentura Kościuszko
Lua error in mw.wikibase.entity.lua at line 88: data.schemaVersion must be a number, got nil instead.
Ծնվել է Lua error in mw.wikibase.entity.lua at line 88: data.schemaVersion must be a number, got nil instead.
Ծննդավայր Mieračoŭščyna, Ռեչ Պոսպոլիտա
Մահացել է Lua error in mw.wikibase.entity.lua at line 88: data.schemaVersion must be a number, got nil instead.
Մահվան վայր Զոլտուրն[1]
Քաղաքացիություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Ռեչ Պոսպոլիտա
Ֆրանսիա
Ազգություն լիտվին
Մասնագիտություն սպա, ճարտարագետ և քաղաքական գործիչ
Ծնողներ հայր՝ Ludwik Tadeusz Kościuszko, մայր՝ Tekla Ratomska
Պարգևներ և
մրցանակներ
Սպիտակ Արծվի շքանշան և Virtuti Militari
Անդամություն Ամերիկական փիլիսոփայական ընկերություն
Ստորագրություն
Tadeusz Kościuszko Signature.svg
Lua error in mw.wikibase.entity.lua at line 88: data.schemaVersion must be a number, got nil instead. Վիքիպահեստում

Տադեուշ Կոստյուշկո (լեհ.՝ Andrzej Tadeusz Bonawentura Kościuszko, բելառուս․՝ А́ндрэй Тадэ́вуш Банавенту́ра Касцю́шка, լիտ.՝ Tadas Kosciuška) (փետրվարի 12, 1746({{padleft:1746|4|0}}-{{padleft:2|2|0}}-{{padleft:12|2|0}}) կամ փետրվարի 4, 1746({{padleft:1746|4|0}}-{{padleft:2|2|0}}-{{padleft:4|2|0}})[2][3], Mieračoŭščyna, Ռեչ Պոսպոլիտա - հոկտեմբերի 15, 1817({{padleft:1817|4|0}}-{{padleft:10|2|0}}-{{padleft:15|2|0}})[2][3], Զոլտուրն[1]), լեհ քաղաքական և ռազմական գործիչ։

1776-1783 թվականներին որպես կամավոր մասնակցել է Հյուսիսային Ամերիկայի անկախության պատերազմին։ 1789 թվականին վերադարձել է և ծառայության անցել լեհական բանակում, 1792 թվականին մասնակցել ցարական Ռուսաստանի զորքերի դեմ կռիվներին։ 1792 - 1794 թվականներին եղել է վտարանդի։ 1794 թվականի ապստամբության սկզբին հռչակվել է ազգային զինված ուժերի գլխավոր հրամանատար։ Նրա ղեկավարությամբ ապստամբները Ռացլավիցիում հաղթել են ցարական զորքերին (ապրիլի 4)։ 1794 թվականին ծանր վիրավորվել և գերվել է, ապա բանտարկվել Պետրոպավլովյան ամրոցում։

Ազատվել է 1796 թվականին։ Հավատարիմ մնալով հանրապետական և դեմոկրատական սկզբունքներին՝ Կոստյուշկոն մերժել է Նապոլեոն Բոնապարտի (1806) և Ալեքսանդր I-ի (1814 - 1815)՝ համագործակցելու վերաբերյալ առաջարկությունները։ Կազմել է Լեհաստանի անկախության համար պայքարի ծրագիր։ Կյանքի վերջին տարիներն անց է կացրել տարագրության մեջ (ԱՄՆ, Ֆրանսիա)։ Մահացել է Շվեյցարիայում, աճյունը տեղափոխվել է Կրակով։

Կոստյուշկոյի անունով է կոչվում Ավստրալիայի ամենաբարձր լեռը՝ Կոսցյուշկո, ԱՄՆ-ի Ինդիանա նահանգի շրջաններից մեկը՝ Կոսցյուշկո շրջան (Ինդիանա)։ Նրա անունով են կոչված փողոցներ Լեհաստանում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Սերբիայում և այլն։ Նրա արձանը կանգնեցված է ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Բելառուսում, Լեհաստանում:

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոստյուշկոյի դաստակերտը Մերեչևշինում։

Տադեուշ Կոտյուշկոն ծնվել է 1746 թվականի փետրվարին Մերեչևշինայի կալվածատանը՝ Կոսովոյի մոտակայքում (այժմյան Իվանցևիչի շրջան, Բրեստի մարզ, Բելառուս, այդ ժամանակվա Լիտվական մեծ իշխանության կազմում՝ Պոսպոլիտական տիրապետություն)[4]: Նրա ծննդյան օրն անհայտ է, սովորաբար նշվում է փետրվարի 4-ը կամ 12-ը[5][6]: Նա ուներ երկու քույր՝ Աննան, Եկատերինան և եղբայրը՝ Յուզեֆը։

1746 թվականի փետրվարի 12-ին նա կնքվել է կոսովական Երրորդություն կաթոլիկ եկեղեցում, որպես Անդրեյ Տադեուշ Բոնավենտուրա Կոտյուշկո[7][8][7][9]։ Նա պատկանում էր լեհ ազնվական սուսերամարտիկ Լյուդովիկ Կոտյուշյի (1700-1758) ընտանիքին, որը սերում էր ազնվական կալվածատեր Կոնստանտին (Կոտյուշկո) Ֆեոդորովիչից, ով ապրել է 16-րդ դարասկզբին։ Մայրը՝ Ֆյոկլա Ռատոմսկայան (լեհ.՝ Tekla Ratomska) սերում էր բելառուսական ուղղափառ տոհմից[10][10]:

Վարշավայի Կազմիրյան պալատը, որտեղ Կոտյուշկոն սովորել է ռազմական կորպուսում։

1755 թվականին ավագ եղբոր հետ միասին Տադեուշը ընդունվում Լյուբեշով քաղաքի վանական միաբանության դպրոց, որտեղ էլ սովորում է մինչև 1760 թվականը։ 1760 և 1765 թվականների միջև իր կյանքի ընթացքի մասին գրեթե չի պահպանվել ոչ մի տվյալ։ Ստույգ հայտնի է, որ հոր հանակարծամահ լինելուց հետո՝ 1758 թվականից ընտանիքի ֆինանսական վիճակը նշանակալիորեն վատթարացավ։ 1765-1769 թվականներին Տադեուշը Վարշավայում սովորել է Ստանիսլավ Պոնյատովսկիի ստեղծած ասպետական դպրոցում՝ փաստացի զինվորական ակադեմիայում, որտեղ պատրաստում էին սպաների։ Բացի զինվորական առարկաներից այնտեղ դասավանդում էին համաշխարհային պատմություն և Լեհաստանի պատմություն, մաթեմատիկա, փիլիսոփայություն, տնտեսագիտություն, լեհերեն, լատիներեն, գերմաներեն և ֆրանսերեն լեզուներ[11]: Արդեն այդ ժամանակ Կոտյուշկոն իր շրջապատին զարմացնում էր իր կամքով, նպատակասլացությամբ, ճգնավորությամբ՝ հիշեցնելով իր ընկերներին Կարլ XII, որի համար նա ստացավ «Շվեդ» մականունը։ Տադեուշը դարձավ ամենահարգված ռազմիկներից մեկը։ Նա ընտրեց զիվորական ինժեների մասնագիտությունը և այդ դպրոցը ավարտեց կապիտանի կոչումով[12]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Костюшко Тадеуш // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. гл. ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118715143 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  3. 3,0 3,1 3,2 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. Herbst, 1969 p. 430.
  5. Szyndler, 1994, էջ` 103
  6. Storozynski9, 2009, էջ` 13
  7. 7,0 7,1 Kajencki, 1998, էջ` 54
  8. Szyndler2, 1991, էջ` 27
  9. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ ehb անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  10. 10,0 10,1 Юхо, Иосиф Александрович За вольнасць нашу і вашу: Тадэвуш Касцюшка. — Мінск: Навука і тэхніка, 1990. — С. 7.
  11. Storozynski1, 2011, էջ` 28
  12. Herbst, 1969 p. 431.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png