Ղուբայի խանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ղուբայի խանություն
خانات قبه
Khanate of Guba in the Map of Caucasus with the borders 1801-1813.png
ԿարգավիճակԽանություն և պատմական պետություն
Պետական լեզուադրբեջաներեն և պարսկերեն
ՄայրաքաղաքՂուբա և Խուդաթ
Պետական կարգՄիահեծանություն և Բացարձակ միապետություն
Կրոնիսլամ
Հիմնադրված է1680 թ.
Արժույթաբասի և Q12849400?

Ղուբայի խանություն (պարսկերեն՝ خانات قبه), պետական կազմավորում 1747-1806 թվականներին՝ ներկայիս Ադրբեջան պետության տարածքի հյուսիս-արևելքում։ Ստեղծվել է 18-րդ դարի, 2-րդ կեսին, կենտրոնն էր Ղուբա (Կուբա) քաղաքը։ 1758-1789 թվականներին իշխել է Ֆաթալի խանը (1736-1789), որը խանության շուրջն է միավորել Ադրբեջանի մերձկասպյան բոլոր հողերը՝ մինչև Արդաբիլ քաղաքը։

1787 թվականին վրաց Հերակլ 2-րդ թագավորի հետ դաշինք է կնքել ընդդեմ Իրանի։ 1775, 1783 և 1787 թվականներին Ղուբայի խանության դեսպանները դիմել են ռուսական կառավարությանը՝ խնդրելով դրա հովանավորությունը։ 1790-ական թվականների սկզբին Ղուբայի խանությունը մասնատվել է, իսկ 1806 թվականին միացել Ռուսաստանին, որը վավերացվել է 1813 թվականի Գյուլիստանի հաշտության պայմանագրով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 50 CC-BY-SA-icon-80x15.png