Շվեդական կայսրություն
| ||||
| ||||
Քարտեզ | ||||
Ընդհանուր տեղեկանք | ||||
Մայրաքաղաք | Ստոկհոլմ | |||
Բնակչություն | 2 500 000 (16-րդ դարի սիզբ) | |||
Բնակչություն | 181 537 800 | |||
Լեզու | շվեդերեն, ֆիններեն, նորվեգերեն, էստոներեն և այլն | |||
Կրոն | Շվեդիայի եկեղեցի | |||
Իշխանություն | ||||
Պետական կարգ | Միապետություն | |||
Պետության գլուխ | Կայսր | |||
Պատմություն |
Շվեդական կայսրություն (շվեդերեն՝ stormaktstiden, «գերտերության դարաշրջան»), պատմական եվրոպական գերտերություն, որը գոյատևել և վերահսկել է Բալթիկ տարածաշրջանի մեծ մասը 17-րդ դարում և 18-րդ դարի սկզբին[1]: Կայսրության հիմնադրման սկիզբ հաճախ համարվում է Գուստավ II-ի կառավարման սկիզբը, որը գահ բարձրացավ 1611 թվականին, և ավարտ է համարվում տարածքների կորուստը 1721 թվականին Հյուսիսային պատերազմից հետո[1]:
1632 թվականին Գուստավ II-ի մահից հետո երկար ժամանակ կայսրությունը վերահսկվում էր բարձր ազնվականության կողմից, որոնցից ամենանշանավորը Օքսենշերնա ընտանիքն էր: Ազնվականության շահերը պաշտպանում էր հատուկ ոստիկանությունը: Վերահսկվող տարածքներում այս ժամանակահատվածում ճորտատիրությունը արգելված չէր, իսկ հողերը բաժանված էին ազնվականության միջև: 1860 թվականին թագավորությունից վերցված բոլոր հողերը ազնվականությունը վերադարձրեց թագավորին:
Երեսնամյա պատերազմում հաղթանակից հետո Շվեդիան հասավ իր հզորության գագաթնակետին, որից հետո որպես գերտերություն Երկրորդ հյուսիսային պատերազմի արդյունքում կարողացավ չեզոքացնել Դանիային: Սակայն հետագայում Սկանդինավյան պատերազմում Շվեդիան կարողացավ պաշտպանել իր կայսրության դիրքերը միայն Ֆրանսիայի հետ դաշնության շնորհիվ[2]: Կառլոս XI-ը կարողացավ կոնսոլիդացնել կայսրությունը և որոշ ժամանակ խաղաղություն հաստատել, մինչև Ռուսաստանը, Սաքսոնիան և Դանիան հարձակվեցին նրա հետևորդ Կառլոս XII-ի վրա: Սկզբնական մի քանի շվեդական հաղթանակներից հետո Կառլոսը ապահովագրեց կայսրությունը որոշ ժամանակ Տրավենդալի հաշտությամբ (1700) և Ալտրանշտադի պայմանագրով, սակայն Պոլտավայի ճակատամարտով (1709) վերջ դրվեց շվեդական կայսրության ժամանակաշրջանին:
Վերածում գերտերության[խմբագրել | խմբագրել կոդը]
Շվեդիան վերածվեց եվրոպական տերության Աքսել Օկսենշերնայի և Գուստավ II թագավորի օրոք: Արդյունքում Շվեդիայի տարածքը ընդարձակվեց Ռուսաստանից մինչև Ռեչ Պոսպոլիտա, բացի այդ Երեսնամյա պատերազմում մասնակցությունից հետո Շվեդիան դարձավ Բողոքականության առաջնորդ:
Երեսնամյա պատերազմի ժամանակ Շվեդիան նվաճեց Սրբազան Հռոմեական կայսրության անդամ պետությունների մոտ կեսը: Պատերազմի ընթացքում Շվեդիան ստիպված էր նահանջել մի քանի անգամ: 1634 թվականին Նյորդլինգենի ճակատամարտում կրած պարտությունից հետո Շվեդիայի հեղինակությունը ընկավ գերմանական պետություններում և մի շարք տարածաշրջաններ հրաժարվեցին Շվեդիային ռազմական օգնություն տրամադրել` թողնելով Շվեդիային միայնակ մի քանի գերմանական պրովինցիաների հետ: Երբ Ֆրանսիան մտավ պատերազմի մեջ Շվեդիայի կողմից, իրավիճակը նորից փոխվեց: Չնայած չկան հստակ հաշվարկներ, պատմաբանները կարծում են, որ պատերազմի ընթացքում Սրբազան Հռոմեական կայսրության բնակչությունը նվազել է մեկ երրորդով[3]:
Շվեդիան հիմնադրեց անդրծովյան գաղութներ Նոր աշխարհում: Նոր Շվեդիան հիմնադրվեց Դելավեր գետի ավազանում 1638 թվականին և հետագայումը իր վերահսկողության տակ առավ մեծ թվով Կարիբյան կղզիներ: Արևմտյան Աֆրիկայի երկայնքով կառուցվեցին մեծ թվով շվեդական նավահանգիստներ և առևտրային կետեր:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Frost 2000, էջեր. 133–134
- ↑ Nicklas Thomas (2002)։ Macht oder Recht. Frühneuzeitliche Politik im obersächsischen Reichskreis։ Stuttgart։ էջ 282։ «Finanziell völlig von französischen Subsidien abhängig, wollte sich die Großmacht auf tönernen Füßen [...]»
- ↑ Jan De Vries, "The economic crisis of the seventeenth century after fifty years." The Journal of Interdisciplinary History 40.2 (2009): 151-194 at p 160.