Երևանի կուսակալություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կոորդինատներ: 41° հս․ լ. 44° ավ. ե. / 41° հս․. լ. 44° ավ. ե. / 41; 44

Picto infobox map.png
Երևանի կուսակալություն
بیگلربیگی ایروان
Դրոշ


Safavid Flag.svg


Կարգավիճակ կուսակալություն
Մտնում է Իրան Իրան
Ներառում է Այրարատ և Սյունիքի մի մասը
Վարչկենտրոն Երևան
Խոշորագույն քաղաք Երևան
Հիմնական լեզու Պարսկերեն,
Բնակչություն 500 000
Ազգային կազմ հայեր, թուրքեր, պարսիկներ, քրդեր
Կրոնական կազմ Հայ Առաքելական եկեղեցի
Շիա իսլամ
Սուննի իսլամ
Տարածք 45 000 կմ²
Բարձրություն ծովի մ-ից՝
 - Բարձրագույն կետ

 5,165 մ
Պարսկաստանի կուսակալությունները 16-18-րդ դդ..jpg
Պատմական շրջան(ներ) Այրարատ

Երևանի կուսակալություն (պարս․՝ بیگلربیگی ایروان‎՝ Beglarbegi-e Īravān), միջնադարյան ավատատիրական կառավարմամբ իշխանություն էր 1501-1724 թվականներին։ Թուրքմենական ակկոյունլուների տերության հաղթանակ տանելով[1]՝ Սեֆյան պետության հիմնադիր շահ Իսմայիլը 1501 թվականին այն միացրել է Պարսկաստանին[2]: Հաջորդ տարի ձևավորվել է Երևանի կուսակալությունը[1]՝ թուրքմենական համանուն կուսակալության կամ Չուղուր-Սաադի տարածքի վրա[2][3][4]:

Կուսակալության տարածքը կազմել է շուրջ 45 000կմ2՝ զբաղեցնելով Մեծ Հայքի Այրարատ նահանգը՝ Արարատյան դաշտը, Շիրակը և Վանանդը, Արարատ և Արագած լեռները, Սևանի ավազանը, ինչպես նաև՝ Նախիջևանի հովիտը[2][5]: Այժմ հիմնականում համապատասխանում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական հատվածին, բացի Արարատ լեռից և Կարսի մարզից, որոնք ամբողջությամբ պատկանում են Թուրքիային[5], և Նախիջևանից, որը ինքնավար հանրապետություն է Ադրբեջանի կազմում[5]:

1723-1728 թվականների թուրք-պարսկական պատերազմի արդյունքում Երևանը միացվել էր Օսմանյան կայսրությանը: 1736 թվականին Նադիր շահը այն կրկին միացրել է Իրանին։ 1747 թվականին կուսակալության տարածքի վրա ստեղծվում են Երևանի և Նախիջևանի խանությունները:

Երևանի կուսակալությունը 16-րդ դարում: Երևանի բերդի հիմնադրումը[խմբագրել | խմբագրել կոդը]

15-րդ դարում՝ Կարակոյունլուների և Ակկոյունլուների տերությունների տիրապետության ժամանակաշրջանում, անկում են ապել Հայաստանի երբեմնի հովանավորներ Բյուզանդական կայսրությունը (1453) և Վրացական թագավորությունը (1490)[4][5]: Հայաստանի բոլոր թագավորական ու խոշոր իշխանական գերդաստանները հեռացել էին պատմության ասպարեզից[4][5]: Զարգացած միջնադարի վերջին ազնվական ծագում ունեցող նոր իշխանական տները՝ Օրբելյանները, Պահլավունիները, Պռոշյանները, որոնք առաջացել էին վրաց Բագրատունիների հովանավորության տակ Զաքարյան իշխանապետության տարածքում, հետզհետե անկում էին ապրում[1][4]: Այսպիսի պայմաններում 400 տարի Հայաստանը ասպատակող միջինասիական ցեղերի՝ սելջուկների, մոնղոլների, թուրքմենների դեմ[1][4][6] հայ ժողովրդի ազատագրական պայքարը ղեկավարում է Հայ Առաքելական եկեղեցին. 1441 թվականին Կիլիկիայից կաթողիկոսական աթոռի տեղափոխվում է Վաղարշապատ: Պետականությունից զուրկ հայ ժողովուրդը համախմբվում է հայ առաքելական եկեղեցու շուրջ։ Կաթողիկոս է ընտրվում Կիրակոս Ա Վիրապեցին[4]:

Ժան Շարդեն, Երևանը 1672 թվականին

Այդ ժամանակաշրջանում Մերձավոր Արևելքում առաջանում ու հզորանում են երկու աշխարհակալ կայսրություններ՝ Սեֆյան Պարսկաստանն ու սուլթանական Թուրքիան[1][2][3]: Սեֆյան պետության հիմնադիր Շահ Իսմայիլ I-ը (1502- 1524) ակ-կոյունլու թուրքմենական ցեղերի դեմ հաղթանակ տանելով՝ 16-րդ դարի սկզբներին հիմնադրում է մի հսկայական երկիր, որի մեջ մտան Պարսկաստանը, Միջագետքը, Ատրպատականը և Վրաստանն ու Հայաստանը[2][3]: 15-րդ դարի վերջերին սուլթանական Թուրքիան իր արևելյան սահմանն է դարձնում Եփրատ գետը[3]՝ Մեծ Հայքի արևմտյան սահմանագիծը[5]: Հայաստանը դառնում է թուրք-պարսկական պատերազմների թատերաբեմ[5]:

Վաղարշապատի ամրոցի կառուցումը պարսիկների կողմից 17-րդ դարում

Մինչև Սեֆյան Իրանին միանալը Երևանի կուսակալությունը ավելի քան 100 տարի առաջ հիմնադրել և ղեկավարում էին թուրքմենական կարակոյունլու[4], ապա՝ ակկույունլու ցեղերը[1][2]: Բառացի նրանց անունները թարգմանվում էին որպես սև և սպիտակ ոչխար արածեցնողներ։ Թուրքմենական մի քանի ցեղեր 14-րդ դարի վերջերին արդեն միավորված էին ոմն Ամիր-Սաադի իշխանության ներքո, և դրանք իրենց ցեղապետի անունով հետագայում կոչվեցին սաադլուներ[2][3][4]: Նրանք կազմեցին մի կուսակալություն, որը Ամիր-Սաադի անունով օտարները կոչեցին Չուխուր-Սաադ կամ Չուղուր-Սաադ[4], իսկ հայերը՝ Սաաթի փոս կամ Սահաթափոս (Սաադի փոս)[2][3]: Այդ կուսակալության Չուգուր-Սաադ անունը գործածական է եղել պարսկական ու թուրքական մատենագրության մեջ։ Պարսկական մատենագրության մեջ «Չուխուր-Սաադը» թարգմանվել է «Երջանիկ փոս» կամ «Երջանիկ հովիտ» իմաստով։ 16-18-րդ դարերում Չուղուր-Սաադը շարունակվում է որոշ չափով գործածական մնալ թուրքական ու պարսկական աղբյուրներում՝ ընդհուպ մինչև Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միացնելը[3]: Պարսկական տիրապետության շրջանում վարչատարածքային այդ միավորը սովորաբար կոչվում էր կենտրոնի՝ անունով Երևանի բեկլարբեկություն[2]:

Հերթական թուրք-պարսկական պատերազմի ժամանակ՝ 1582-1583 թվականներին օսմանցիները գրավում են Երևանը։ Զորահրամանատար Ֆարհադ փաշա Հրազդան գետի ափին՝ շուրջ հազարամյա հայկական ամրոցի հիմքերի վրա կառուցել է տալիս Երևանի բերդը[3]: Այն արտաքուստ շրջապատված էր Գետառի ջրերով լցված խանդակով և հողե պաշտպանական շերտով։ Բերդի բնակիչները մուսուլմաններ էին՝ պարսիկներ, թուրքեր և քրդեր ՝ շուրջ 800 տուն[2]: Այն հաճախ վտանգ էր ներկայացնում Երևանի և շրջակա գյուղերի հայ բնակչությանը[2][5]: Բերդի պատերի բարձրությունը 10.5-12 մետր էր[3]:

Երևանի կուսակալությունը 17-րդ դարում: Կուսակալության կործանումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեֆյանների դինաստիայի դրոշը

1604 թվականին վերջնականապես Երևանը անցնում է Պարսկաստանի տիրապետության տակ։ Շահ Աբբասը կուսակալ է նշանակում Ամիրգունա խանին (1604-1628), ում օրոք կառուցվում է Երևանի պարիսպների երկրոդ գիծը։ 1603-1604 թվականների բռնագաղթի հետևանքով կուսակալության տարածքը ոչ միայն հայաթափվել էր, այլև ավելի քան կիսով չափ դատարկվել[2]: Վերաբնակեցված կամ արդեն հաստատված մուսուլմանների ընդհանուր քանակը ամբողջ կուսակալությունում չէր հասնում 100 հազարի։ 1639 թվականին տեղի է ունենում Հայաստանի չորրորդ բաժանումը[4]. Երևանի կուսակալությունից անջատվում է Կարսի շրջանը[2]: Սկսում է հարաբերական հանգստի ժամանակաշրջան՝ մինչև 1724 թվականը, երբ թուրքերը կրկին արշավում են Պարսկաստան և վերացնում Երևանի կուսակալությունը[3][4][5]:

Այսպիսով, 17-րդ դարում Երևանի կուսակալությունը գոյատևում էր որպես մուսուլմանական երկրամաս։ Կուսակալի իշխանությունը ամրապնդում էին քուրդ աղաները և թուրք բեյերը։ 17-րդ դարի վերջին Պարսկաստանում ճամփորդած նկարիչ Ժան Շարդենը պատմում է Երևանի բերդի մասին։ Նրա այցից մի քանի տարի անց ուժեղ երկրաշարժ է լինում և Երևանի բերդը քանդվում է[2]: Հայ բնակչությանը կեղեքելով՝ կուսակալները ամբողջությամբ վերականգնում են նախկինը։ 1724 թվականի թուրքական արշավանքի ժամանակ հայերը հերոսաբար պաշտպանվում են[5]: Սակայն երբ ավարտվում են սննդի և զենքի պաշարները, կուսակալը համաձայնության է գալիս թուրքական զորահրամանատարի հետ և բացում քաղաքի դարպասները[2]: Թուրքերը կոտորում են առանց այդ էլ փոքրաքանակ հայությանը[5], իսկ վերջին կուսակալը հանգիստ տեղափոխվում է Իրան։ 1604-1724 թվականներին Երևանում իշխել են հետևյալ 15 կուսակալները[3][4]՝

Սեֆյանների դինաստիայի զինանշանը
  • 1604-1628 Ամիրգունա խան
  • 1628-1634 Թահմասպ-ղուլի խան
  • 1636-1641 Կալբալի խան
  • 1641-1645 Քեթուկ Ահմեդ խան
  • 1645-1650 Խոսրով խան
  • 1650-1655 Մեհմեդ խան
  • 1655-1660 Նաջաֆ խան
  • 1660-1665 Աբբաս-ղուլի խան
  • 1665-1670 Սեֆի-ղուլի խան 1
  • 1670-1675 Սեֆի-ղուլի խան 2
  • 1675-1680 Զալ խան
  • 1680-1682 Մուրթազա-ղուլի հան
  • 1682-1688 Մեհմեդ խան
  • 1688-1710 Ֆարզալի խան
  • 1710-1724 Ամիրգունա խան

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևելյան Հայաստան
{} Երևանի կուսակալություն
(1502-1724)
{} Ղարաբաղի կուսակալություն
(1502-1726)
Կարսի վիլայեթ
(1639-1878)
{} Թուրքիա {}
{} Երևանի խանություն
(1747-1828)
{} Նախիջևանի խանություն
(1747-1828)
{} Ղարաբաղի խանություն
(1747-1822)
{} Գանձակի խանություն
(1747-1804)
{} Հայկական մարզ
(1828-1840)
Ղարաբաղի գավառ
(1822-1840)
Գանձակի գավառ
(1804-1840)
{}Վրացաիմերեթական նահանգի մաս {} Կասպիական մարզի մաս
{} Կարսի մարզ
(1878-1918)
{} Երևանի նահանգ
(1849-1918)
{} Ելիզավետպոլի նահանգ
(1867-1918)
{}Հայաստանի Հանրապետություն (1918-1920){}
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png