Գետառ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գետառ
Getar River, Shengavit District, Yerevan, Armenia.jpg
Գետառ գետը Վերին Շենգավիթ թաղամասում
Բնութագիր
Երկարություն 24 կիլոմետր
Ավազանի մակերես 158 կմ²
Ջրահոսք
 · Ակունքի տեղակայում Քառասունակն
 · Գետաբերանի տեղակայում Հրազդան
 · Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքեր Ձորաղբյուր և Ջրվեժ
Երկիր Հայաստան
Երկրամաս Կոտայքի մարզ

Գետառ, Գեդարչայ, Գետարչայ, Գրզբուլաազ, Կըրխբուլաղ, Քըրքպուլախ, գետ Հայաստանի Կոտայքի մարզում և Երևանում, Հրազդան գետի ձախ վտակ։ Գետառը սկիզբ է առնում Գեղամա լեռնաշղթայի արևմտյան լանջերից բխող Քառասունակն աղբյուրներից 1570 մ բարձրությունից, և, հոսելով հարավ-հարավ-արևմուրք, անցնում է Ավանի ձորահովիտը, ապա մտնում է Նորքի խոր ձորը և անցննելով Երևանի միջով, Շենգավիթի մոտերքում թափվում Հրազդան գետը։ Ղևոնդ Ալիշանը Գետառի միջին հոսանքը Ավանի ձորահովտի շրջանում կոչում է Ավանի գետ։ Երկարությունը՝ 24 կմ, ավազանը՝ 158 կմ²։ Սնումը մթնոլորտային տեղումներից և ստորերկրյա ջրերից է, հորդացումը՝ գարնան ամիսներին։ Ջրի կայուն մասը ստանում է Հրազդանից հանված ջրանցքից։ Գետառի սելավները (1873, 1923, 1924, 1946, 1950 թթ.) հեղեղել են Երևանը։ Մասնավորապես 1946 թվականի մայիսի 6-ի սելավը, որի ժամանակ ջրի ծախսը ավելացել էր 100 անգամ, մեծ վնաս է հասցրել Երևանին։ Գետառի վտակներից են Ջրվեժը և Ձորաղբյուրը։ Գետառի վրա, Նորքի ձորում կա 1664 թվականին կառուցված միակամար կամուրջ[1][2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 30 — 150 էջ։
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 389 — 992 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png