Շենգավիթ (վարչական շրջան)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շենգավիթ (այլ կիրառումներ)
| Երկիր | |
|---|---|
| Կարգավիճակ | Երևանի վարչական բաժանում |
| Մտնում է | Երևան |
| Ներառում է | Ներքին Շենգավիթ, Վերին Շենգավիթ, Ներքին Չարբախ, Վերին Չարբախ, Նորագավիթ, Աերացիա, Նոր Խարբերդ թաղամասերը |
| Ղեկավար | Տիգրան Գաբրիելյան |
| Հիմնական լեզու | հայերեն |
| Պաշտոնական լեզուներ | հայերեն |
| Բնակչություն | 138 600 մարդ (2015)[1] |
| Տարածք | 40,9 կմ² |
| Ժամային գոտի | UTC+4 |
| Lua error in Մոդուլ:Wikidata at line 790: assign to undeclared variable 'coord_mod'. | |
Շենգավիթ, Հայաստանի մայրաքաղաք Երևանի վարչական շրջաններից մեկը։ Ընդգրկում է Ներքին Շենգավիթ, Վերին Շենգավիթ, Ներքին Չարբախ, Վերին Չարբախ, Նորագավիթ, Աէրացիա, Նոր Խարբերդ թաղամասերը։ Սահմանակից է էրեբունի, Մալաթիա-Սեբաստիա և Կենտրոն համայնքներին և Արարատի մարզին[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հնագույն ժամանակաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Շենգավիթի պատմության առանցքը Շենգավիթ հնագիտական հուշարձանն է, որը հանդիսանում է Կուր-Արաքսյան մշակույթի ամենանշանավոր կենտրոններից մեկը։ Բնակատեղին հիմնադրվել է մոտ Ք․ա․ 4-րդ հազարամյակում և գոյատևել է ավելի քան 1000 տարի՝ մինչև Ք․ա․ 3-րդ հազարամյակի կեսերը։ Այն եղել է պարսպապատված քաղաքատիպ բնակավայր՝ կլոր և քառակուսի կացարաններով, նեղ փողոցներով ու ստորգետնյա անցուղիով, որը տանում էր դեպի Հրազդան գետ։
Միջնադար
[խմբագրել | խմբագրել կոդը]Միջնադարում Շենգավիթի տարածքը հայտնի էր որպես Երևանի արվարձանային գոտի՝ հարուստ այգիներով և բերրի հողերով։ Շրջանի կարևորագույն պատմական կենտրոններից է Նորագավիթը, որը հիշատակվում է որպես հնագույն բնակավայր։ Այստեղ պահպանվել են միջնադարյան ճարտարապետության նմուշներ, որոնցից ամենանշանավորը Սուրբ Գևորգ եկեղեցին է (IV–VII դդ. հիմքերով, վերակառուցված XVII դարում)։
Խորհրդային ժամանակաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Խորհրդային տարիներին Շենգավիթը (նախկին Սպանդարյան շրջան) հանդիսացել է Հայկական ԽՍՀ խոշորագույն արդյունաբերական հանգույցը: Այստեղ են տեղակայված եղել համամիութենական նշանակության ձեռնարկություններ, ինչպիսիք են «Նաիրիտ» գիտարտադրական միավորումը (կաուչուկի արտադրություն), Երևանի ջերմաէլեկտրակենտրոնը, «Հայէլեկտրոմեքենա» գործարանը, Կիրովի անվան քիմիական գործարանը և այլն:
1936 թվականին հնագետ Եվգենի Բայբուրդյանի կողմից իրականացվել Շենգավիթ բնակավայրի պեղումները և շարունակվել են տարբեր փուլերով՝ բացահայտելով մետաղագործության, հողագործության և արհեստների բարձր զարգացվածություն։
1961 թվականին շահագործման է հանձնվել Երևանյան լիճը` Արարատյան դաշտի հողերի ոռոգումն ապահովելու, Հրազդան գետի հունը կարգավորելու և քաղաքի միկրոկլիման բարելավելու նպատակով:
1983 թվականի հուլիսի 11-ին բացվել է Երևանի մետրոպոլիտենի «Գործարանային», 1985 թվականի դեկտեմբերի 26-ին «Շենգավիթ», 1987 թվականի հունվարի 4-ին «Գարեգին Նժդեհի հրապարակ» (նախկինում՝ «Սպանդարյան հրապարակ») կայարանները։
Հետխորհրդային ժամանակաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]1990-ականների էներգետիկ ճգնաժամի և տնտեսական կապերի խզման հետևանքով շրջանի հսկա գործարանները կանգ առան կամ սկսեցին աշխատել նվազագույն հզորությամբ։ Նախկին գործարանների տարածքների մի մասը վերածվեց պահեստների, փոքր արտադրամասերի և առևտրի կենտրոնների (օրինակ՝ «Փեթակ» և «Սուրմալու» տոնավաճառների հարևանությամբ գտնվող տարածքները)։
1996 թվականին «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքով նախկին Սպանդարյան շրջանը պաշտոնապես վերանվանվեց Շենգավիթ վարչական շրջան։
Նույն թվականին բացվել է մետրոպոլիտենի «Չարբախ» կայարանը, որը կապել է Չարբախ թաղամասը Երևանի մետրոպոլիտենի ընդհանուր ցանցին։
2000-ականների սկզբից Շենգավիթ հնավայրում վերսկսվեցին պեղումները հայ-ամերիկյան արշավախմբի կողմից, ինչը նոր հետաքրքրություն առաջացրեց շրջանի պատմության նկատմամբ։
2015 թվականին Կոմիտասի անվան պանթեոնին կից բացվեց նորակառույց թանգարան-ինստիտուտը, որը դարձավ շրջանի կարևորագույն մշակութային օջախներից մեկը։
Փողոցներ, հրապարակներ, զբոսայգիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գարեգին Նժդեհի փողոց
- Շիրակի փողոց
- Արշակունյաց պողոտա
- Բագրատունյաց պողոտա
- Գարեգին Նժդեհի հրապարակ
- Կոմիտասի անվան պանթեոն
- Արթուր Կարապետյանի անվան պուրակ
- Մովսես Գորգիսյանի անվան զբոսայգի
Մետրոյի կայարաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
- Գործարանային (մետրոյի կայարան)
- Շենգավիթ (մետրոյի կայարան)
- Գարեգին Նժդեհի հրապարակ (մետրոյի կայարան)
- Չարբախ (մետրոյի կայարան)
Հուշարձաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սուրեն Սպանդարյանի հուշարձան (Երևան)
- Հուշարձան՝ նվիրված ՀՕՄ-ի 100-ամյակին
- Արթուր Կարապետյանի հուշարձան (Երևան)
- Կոմիտասի մահարձան
- Հունան Ավետիսյանի կիսանդրի (Երևան)
- Վիսարիոն Բելինսկու կիսանդրի (Երևան)
- Մովսես Գորգիսյանի կիսանդրի (Երևան)
- Մուրացանի կիսանդրի (Երևան)
Տաճարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Երևանի վարչական բաժանում
- Շենգավիթ վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկ (Երևան)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||