Շենգավիթ հնավայր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox architecture.png
Թեյշեբաինի
Shengavit Foundations.JPG
Շենգավիթ հնավայրը
Շենգավիթ հնավայրը գտնվում է Հայաստանում
Շենգավիթ հնավայր
Կոորդինատներ 40°9′25″ հս․ լ. 44°28′37″ ավ. ե. / 40.15694° հս․. լ. 44.47694° ավ. ե. / 40.15694; 44.47694Կոորդինատներ: 40°9′25″ հս․ լ. 44°28′37″ ավ. ե. / 40.15694° հս․. լ. 44.47694° ավ. ե. / 40.15694; 44.47694
Գտնվում է Երևան, Շենգավիթ վարչական շրջան
Շինության ձևը բնակատեղի
Ներկա վիճակը պահպանվում է

Շենգավիթ, վաղ բրոնզեդարյան հուշարձան, գտնվում է Երևան քաղաքի հարավ-արևմտյան հատվածում՝ Երևանյան լճի արևելյան հրվանդանին:

Պատմական ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի «Շենգավիթ» մասնաճյուղը ստեղծվել է 1968 թ., որի համար գիտական հիմք են հանդիսացել Շենգավիթ հնավայրը և այնտեղից հայտնաբերված գտածոները: Շենգավիթ հնավայրը գտնվում է Երևան քաղաքի հարավ-արևմտյան հատվածում՝ Երևանյան լճի արևելյան հրվանդանին: Այն Հայաստանում վաղ բրոնզեդարյան առավել հայտնի և լավ ուսումնասիրված բազմաշերտ, 4մ խորությամբ հուշարձան է, որը ենթարկվել է պարբերական շերտագրական պեղումների: Հնավայրում 1936-1938 թթ հետազոտություններ, ապա պեղումներ է կատարել հնագետ Եվգենի Բայբուրդյանը, ինչից հետո շուրջ երկու տասնամյակ հնավայրը դուրս է մնացել մասնագետների ուշադրությունից:

1958 թ-ից Շենգավթի տարածքում հնագիտական նոր ուսումնասիրություններ ու պեղումներ են սկսվել հնագետ Սանդրո Սարդարյանի ղեկավարությամբ: 1958-1980 թթ ընթացքում նրա կողմից պեղվել է բնակատեղիի պահպանված հատվածի կենտրոնական մասը: 2000 թ. օգոստոսից ուսումնասիրություններ են կատարվել հայ-ամերիկյան միացյալ հնագիտական արշավախմբի  կողմից՝ հնագետ Հակոբ Սիմոնյանի ղեկավարությամբ: Ներկայումս զբաղեցնում է 6,0 հա տարածություն և ներկայանում է իրար միացած կլոր կամ քառանկյուն հիմք ունեցող կացարաններով, թեք ու նեղ փողոցներով: Կացարանների պատերն ունեցել են քարե հիմք, որի վրա բարձրացել է հում աղյուսե շարվածքը: Շենգավիթ հնավայրը ունեցել է պարիսպ աշտարակներով: Պարսպի տակ` հյուսիսային կողմում, հայտնաբերվել է դեպի Հրազդան գետն իջնող սալապատ գետնուղի, իսկ պարսպից դուրս տարածվել է դամբարանադաշտը:  

Բնակավայրի անկման պատճառները մնում են այսօր քննարկման առարկա մասնագետների շրջանում: Նրանց հիմնական մասը կարծում է, որ անհետացման պատճառները կարող են լինել  հետևյալ երեք գործոնները՝

  1. էկոլոգիական փոփոխությունների արդյունքում սկսված աղուտացման երևույթը
  2. ներփակ տնտեսական հարաբերությունները
  3. էթնիկական տեղաշարժերն ու ներխուժումները

«Շենգավիթ» մասնաճյուղը գործում է համանուն թանգարանով, որտեղ ցուցադրվում է հնավայրի պեղումներից հայտնաբերված հնագիտական նյութը[1]:

Թանգարանի հավաքածուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շենգավիթի հիմնական հավաքածուն ներկայացնում են Շենգավիթ հնավայրից հայտնաբերված գտածոները, որոնք ցուցադրվում են «Շենգավիթ» թանգարանում, ինչպես նաև կազմում են «Էրեբունի» թանգարանի հավաքածուի անբաժանելի մասը և խմբավորված են 18 հավաքածուներում: Հայտնաբերված նյութերի որոշ մասն այսօր գտնվում է նաև Երևան քաղաքի և Հայաստանի պատմության թանգարաններում: Հավաքածուն ներառում է պաշտամունքային իրեր՝ օջախներ, զոհասեղաններ, հենակներ, ճրագներ, ձկան արձանիկներ, ինչպես նաև կնոջ, տղամարդու, թռչունի, խոյի, ցուլի արձանիկներ, քարե, ոսկրե աշխատանքային գործիքներ՝ կացիններ, աղորիքներ, սանդեր, գուրզեր, ասեղներ, իլիկի գլուխներ, նետասլաքներ, բրոնզե զարդեր՝ օղեր, ապարանջաններ, քորոցներ և այլն: Հավաքածուի մաս է կազմում սև, փայլեցված, կարմիր, գորշ խեցեղենը, որը փորագրված է եղել երկրաչափական նախշերով կամ կենդանիների՝ թռչունների, այծի, ձիու, եղջերուի պատկերներով[1]:

Շենգավիթ հնավայրի թանգարանը

«Շենգավիթ» թանգարանի մշտական ցուցադրությունը ներկայացնում է 427 հնագիտական առարկաներ, որոնք հայտնաբերվել են Շենգավիթ հնավայրի պեղումներից: Ցուցադրությունում ներկայացված են կենդանիների և մարդակերպ արձանիկներ, պաշտամունքային իրեր, խեցեղեն՝ կարասներ, կճուճներ, գավաթներ, թասեր, աշխատանքային տարբեր գործիքներ՝ վանակատից միջուկներ, կայծքարե շեղբեր, դամբարաններից հայտնաբերված բրոնզե զարդեր և այլ իրեր:

Այլ տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցուցադրության աշխատանքային ժամեր՝ 10:30-16:30 (երեքշաբթի-կիրակի):
Հանգստյան օրը՝ երկուշաբթի:
Տոմս՝ մեծահասակներ՝ 1000 ՀՀ դրամ, դպրոցահասակ երեխաներ, ուսանողներ՝ 300 ՀՀ դրամ
Անվճար օր՝ յուրաքանչյուր ամսվա երկրորդ ուրբաթ օրը՝ դպրոցականների համար, վերջին շաբաթ օրը՝ ուսանողների և մեծահասակների համար:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնավայր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 480 CC-BY-SA-icon-80x15.png