Սուրբ Խաչ եկեղեցի (Շենգավիթ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Խաչ եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Խաչ եկեղեցի
Սուրբ Խաչ եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունԵրևան
ԹեմԱրարատյան Հայրապետական թեմ
Օծման թվական2006, նոյեմբերի 11
Հիմնական ամսաթվերընոյեմբերի 11, 2006
Ներկա վիճակգործող
ՃարտարապետՀրաչյա Գասպարյան
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
Հիմնադրվածնոյեմբերի 11, 2006
Քարտեզ
Քարտեզ
 Holy Cross Church (Nerkin Charbakh) Վիքիպահեստում

Սուրբ Խաչ եկեղեցի, Հայ առաքելական եկեղեցի Հայաստանի Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Չարբախ բնակավայրում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Խաչ եկեղեցու հիմնարկեքը եղել է 1996 թվականին, եկեղեցու շինարարական ու հարդարման աշխատանքներն ավարտվել են 2006 թվականի հոկտեմբերին։ Եկեղեցին Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու փոքր տարբերակն է։ Տուֆակերտ կառույցն ունի ավանդական ճարտարապետական ոճ, զուրկ է քանդակներից, գմբեթավոր է։ Սրահի երկու կողմում ավանդատներ են, Սուրբ խորանում տեղադրված է Վարդգես Սուրենյանցի «Տիրամայրը մանկան հետ» գեղանկարը։ Եկեղեցին ունի երկու դուռ՝ արևելյան և հարավային, 10 պատուհան, մեկ մկրտության ավազան։

Եկեղեցու կառուցման նախաձեռնողն ու իրականացնողը համայնքի բնակիչ Խաչատուր Վարդանյանն է։ 2006 թվականի նոյեմբերի 10-ին Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ձեռամբ օծվել են Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցու չորս սյուները, ավանդատները, մկրտարանը, սրբապատկերները, խաչվառը, նոյեմբերի 11-ին Նավասարդ Սրբազանն օծել է նաև Սուրբ Խաչ եկեղեցու Սուրբ խորանը[1][2]։

Եկեղեցու զանգակատունը կառուցվել է 2012 թվականին։ Եկեղեցին ունի նաև հովվատուն, փոքր դահլիճ, տարածքը ցանկապատված է։

Եկեղեցու հոգևոր հովիվն է Տեր Մկրտիչ ավագ քահանա Թովմասյանը։

Եկեղեցու բակում կա հուշակոթող՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Շենգավիթ, Ներքին Չարբախ, Սուրբ Խաչ եկեղեցի». Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 17-ին.
  2. «Օծվել է Ներքին Չարբախի նորակառույց Սուրբ Խաչ եկեղեցու գմբեթի խաչը». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 6-ին.