Այգեձոր (Երևանի թաղամաս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Այգեձոր թաղամասի մի մասը՝ զուգահեռ անցնող Մարշալ Բաղրամյան պողոտայի հարևանությամբ (2009)

Այգեձոր` Երևանի թաղամասերից մեկը, որն այժմ Արաբկիր վարչական շրջանի մաս է կազմում։ Չնայած այն փաստին, որ թաղամասի սահմանները ստույգ գծանշված չեն, կարելի է ասել, որ այն զբաղեցնում է մոտավորապես 4000 քառակուսի մետր տարածք։ Այն հիմնականում զբաղցված է առանձնատներով ու այգիներով։

Պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դարի դրությամբ Այգեձորը կազմել է Կոնդ թաղամասից հյուսիս-արևմուտք ու Կոնդի մաս կազմող Ձորագյուղ թաղամասից հյուսիս ընկած տարածքը՝ հանդիսանալով փաստորեն Ձորագյուղի բնական հյուսիսային շարունակությունը։ 20-րդ դարում Ձորագյուղի հերթական սողանքից հետո որոշվում է քանդել Ձորագյուղի՝ Սուրբ Սարգիս եկեղեցու հարևանությամբ Հրազդանի կիրճում գտնվող թաղամասը։ Սակայն Այգեձորը չի վնասվել ու քանդվել։

Այն գտնվել է Երևանից ու Կոզեռն գերեզմանատնից դեպի Աբուհայաթ ու Եղվարդի բարձրունքները ընկած ճանապարհի հարևանությամբ, հանդիսանալով Երևանից դուրս գտնվող տարածք։

20-րդ դարում ըստ Ալեքսանդր Թամանյանի Երևանի գլխավոր նախագծի Կոզեռնը քանդվեց, իսկ նորակառույց Օպերայից դեպի Արաբկիր նորակառույց շրջանը կառուցվեց պողոտա, որը ստացավ Մարշալ Բաղրամյանի անունը։ Պողոտան դարձավ Այգեձորի հյուսիսային սահմանագիծը։ Արևելյան սահմանագիծը Պռոշյան փողոցն է։ Հարավ-արևմտյան սահմանագիծը ի սկզբանե հանդիսացել է Հրազդանի կիրճը։ Այգեձորի հարավային սահմանագիծը կիրճում կառուցված Կառավարական առանձնատներն են։ Ինչը համարել Այգեձորի հյուսիս-արևմտյան սահմանագիծ բարդ է ասել։ Կիրճը հարավից հյուսիս անցնում է՝ հասնելով Կիևյան կամրջին, այնուհետև վերածվելով Բլուր կոչվող թաղամասին։

21-րդ դարի սկզբի դրությամբ Այգեձորում գտնվող տարածքները ունեն բարձր արժեք։ Այստեղ են գտնվում դիվանագիտական մի շարք ծառայություններին պատկանող կամ վարձակալվող առանձնատներ, ինչպես նաև բազմաթիվ հյուրատներ։ Թաղամասի գրեթե ողջ երկայնքով անցնում է Այգեձորի փողոցը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երվանդ Շահազիզ — «Հին Երևանը» — Մուղնի Հրատարակչություն, 2003
  • Թադևոս Հակոբյան — «Երևանի պատմությունը»