Ձորագյուղ (Երևան)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ձորագյուղ (այլ կիրառումներ)
![]() | |
Երկիր | ![]() |
Կարգավիճակ | թաղամաս |
Մտնում է | Երևանի Կենտրոն վարչական շրջանի մեջ |
Ձորագյուղ, Հին Երևանի թաղերից մեկը։ Զբաղեցնում էր Հրազդան գետի ձախափնյա մասը՝ Հաղթանակի կամրջից հյուսիս՝ դեպի Այգեձոր՝ գետի երկայնքով։ Պարսկական տիրապետության օրոք հայտնի է նաև եղել որպես «Դարաքյանդ» (Ձորագյուղի թուրքերեն թարգմանությունը)։ Թաղամասը ողջ պատմության ընթացքում եղել է հայաբնակ։ Ձորագյուղը նաև հայտնի է որպես Կոնդի մի հատված ու տարածքը կոչվել է Խնկելո ձոր։
Կառուցվածքը[խմբագրել | խմբագրել կոդը]
Թաղամասը իր հերթին ունեցել է իր թաղերը
- Վերին կամ Քարափի թաղ,
- Ստորին կամ Ձորի թաղ,
- Կարբո թաղ։
Ձորագյուղի հատվածներից Կարբո թաղը կոչվում էր Արագածոտնի համանուն գյուղի անունով. ըստ Վարազդատ Հարությունյանի կարբեցինը այստեղ էին գաղթել 1723-1724 թվականներին թուրքական հարձակման ժամանակ։ Մեսրոպ Թաղիադյանը եղել է այս թաղից։
Ձորագյուղում է եղել Երևանի թեմական առաջնորդարանը, որը կոչվել է Ձորագյուղի անապատ։ Անապատն իր պարսպի ներսում ունեցել է բազմաթիվ շինություններ՝ Սուրբ Սարգիս եկեղեցին` միակը որ այժմ կանգնուն է, Սուրբ Հակոբ եկեղեցի, Սուրբ Գևորգ եկեղեցի, բուն Ձորագյուղի անապատ մատուռը, որը այցելում էր միայն թեմի առաջնորդը, և այլն։ Այստեղ եղել է նաև կաթողիկոսների իջևանը։
Ըստ Առաքել Դավրիժեցու (18-րդ դար)՝ մինչև Մոսվսես Տաթևացու շինարարական աշխատանքները՝ Էջմիածնի վանքը գրեթե անմարդաբնակ էր, քանզի կաթողիկոսները Երևանի կաթողիկեում էին բնակվում կամ շրջագայում էին։ Կաթողիկոսարանը տեղադրված է եղել Հրազդանի զառիթափի գլխին։ Նրանցից դեպի հյուսիս, դարձյալ քարափի գլխին, գտնվել է սուրբ Հակոբ եկեղեցին, հարակից եղել են շատ սենյակներ, հացի փուռ, ժողովրդին սպասարկող սուրբ Սարգիս եկեղեցին։
Եկեղեցուց բացի անապատի մյուս շենքերը կամ ավերվել են կամ հրդեհվել (դրանք մեծ մասամբ փայտաշեն էին)։ Կից այգին ու ծառաստաններն էլ վաղուց զբաղեցրել են քաղաքի բնակիչները և տներ կառուցել այնտեղ։ Ձորագյուղում, Հրազդանի ափին գործում էր միայն կաշեգործական 32 խանութ-արհեստանոց։
Ձորագյուղի մի մասը վերականգնվել է։ Նախատեսվում է այստեղ վերակառուցել Հին Երևանը։[փա՞ստ] Վերականգնված թաղամասում առանձնանում է մեծատաղանդ հայ ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանը։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պավել Շիլինգովսկի, «Ձորագյուղ»
Սբ. Սարգիս եկեղեցին