Դավթաշեն (վարչական շրջան)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դավթաշեն (այլ կիրառումներ)
Երևանի վարչական շրջան | |||
---|---|---|---|
Դավթաշեն | |||
![]() Դավթաշեն | |||
Երկիր | ![]() | ||
Քաղաք | Երևան | ||
Ղեկավար | Միքայել Թումասյան[1] | ||
Այլ անվանումներ | Դավիթաշեն | ||
Տվյալ կարգավիճակում | 2009 թվականից | ||
Մակերես | 6,71 կմ² | ||
ԲԾՄ | 1120±1 մետր | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 42 400 մարդ (2015[2]) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Քրիստոնեություն | ||
Տեղաբնականուն | Դավթաշենցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | +374 10 | ||
Փոստային ինդեքս | 0054 | ||
Պաշտոնական կայք | yerevan.am/en/districts/davtashen/ | ||
| |||
Դավթաշեն, վարչական շրջան Երևանում։
Դավթաշեն վարչական շրջան (Դավիթաշեն), Երևան քաղաքի 12 վարչական շրջաններից մեկն է։ Այն սահմանակից է Աջափնյակ և Արաբկիր վարչական շրջաններին։ Գտնվում է Հրազդան գետի աջ ափին, իսկ արտաքին սահմանագծով հարում է Կոտայքի մարզին։ Տարածքը՝ 654 հեկտար, որը կազմում է Երևան քաղաքի ընդհանուր տարածքի 2.9%-ը։ Բնակչությունը կազմում է 42.5 հազար մարդ։
Երկու տարի անընդմեջ դարձել է լավագույն վարչական շրջան՝ Երևան քաղաքի վարչական շրջանների 2012 թ., 2013 թ. ընթացքում կատարած աշխատանքների գնահատման և վերլուծության արդյունքներով։
Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը գործում է Դավթաշենի 3-րդ թաղամասի վարչական շենքում։
Վարչական շրջանում գործում է 5 նախադպրոցական հաստատություն, 6 հանրակրթական դպրոց, Ավետ Տերտերյանի անվան արվեստի դպրոց, 1 գրադարան, 1 շախմատի դպրոց, 1 լողավազան, Արդարադատության ակադեմիա։ Ինչպես նաև գործում են առևտրի, հանրային սննդի և սպասարկումների 298 փոքր և միջին օբյեկտներ։ Դավթաշենում գործում է 1 պոլիկլինիկա, Անձնագրերի և վիզաների վարչությունը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, ինչպես նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն։
Պատմական ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]
Դավթաշենը հայտնի է եղել Առաջին գյուղ անվանումով։ Ընդգրկված է եղել Երևանի Շահումյանի շրջանի կազմում և գտնվում է Հրազդան գետի աջ ափին։ 1939 թ.-ին Հայաստանում «Սասունցի Դավիթ» էպոսի 1000-ամյակը տոնելու օրը գյուղը վերանվանվել է Դավթաշեն։ Տարածքը մինչ օրս կրում է այդ անունը։
Խորհրդային տարիներին Երևան քաղաքը շարունակեց աճել, զարգանալ, իր տարածքն ընդլայնել՝ շրջապատի արվարձանները իր մեջ ընդգրկելով։ Այդ ընդարձակման ընթացքում Հրազդան գետի վրա կառուցվեցին մի քանի կամուրջներ, որոնք Շահումյանի շրջանը սերտորեն կապեցին քաղաքի հետ։ 1970-ական թվականներին Դավթաշեն գյուղը Երևանի մաս դարձավ։ Արդեն 1984 թ.-ին Հայկական ՍՍՀ Երքաղսովետի գործկոմի որոշմամբ՝ հատկացվում է 223,0 հա հողամաս՝ Դավթաշեն բնակելի թաղամասի շինարարության համար։
Խորհրդային ժամանակաշրջանում, երբ 80-ական թվականներին Երևանը բաժանված էր 8 վարչական շրջանների, այժմյան Աջափնյակն ու Դավիթաշենը Մաշտոցի շրջանի կազմում էին։
1996 թ.-ին «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո Դավթաշենը դառնում է Երևան քաղաքի թաղային համայնք։ Իսկ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 2009 թ. դառնում է վարչական շրջան։
Երբ կազմավորվել է Դավթաշեն համայնքը՝ 1996-1999 թթ., ղեկավարել է Ռուբեն Գևորգյանը, 1999-2008 թթ.՝ Սուրիկ Ղուկասյանը, 2008-2012 թթ.՝ Արթուր Գևորգյանը, իսկ 2012-20108թթ.՝ Ռուսլան Բաղդասարյանը։
Ներկայումս Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարն է Միքայել Թումասյանը:
Քույր և գործընկեր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Դավթաշեն վարչական շրջանը գործընկեր է Շիրակի մարզի Արթիկ քաղաքի և ԼՂՀ Մարտակերտ քաղաքի հետ։
Դավթաշեն վարչական շրջանն ունի քույր քաղաք՝ Ֆրանսիայի Անտոնի քաղաքը, որի հետ քույրացման արձանագրություն է ստորագրվել։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Դավթաշեն
Դավթաշենի Սրբոց Նահատակաց Եկեղեցին
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Հայկ Մարությանը ներկայացրել է Նոր Նորք, Արաբկիր, Դավթաշեն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների նոր ղեկավարներին»։ հոկտեմբերի 26, 2018։ Վերցված է հոկտեմբերի 30, 2018
- ↑ «Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության թվաքանակը 2015 թվականի հուլիսի մեկի դրությամբ»։ Վերցված է 2015 Օգոստոսի 9
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
|