Նոր Զեյթուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թաղամաս
Նոր Զեյթուն
Մայր Հայաստան հուշարձան.jpg
ԵրկիրՀայաստան Հայաստան
ԹաղապետԳևորգ Ղազարյան
Խոսվող լեզուներհայերեն
Ժամային գոտիUTC+4
##Նոր Զեյթուն (Հայաստան)
Red pog.png

Նոր Զեյթուն կամ Զեյթուն, թաղամաս Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում։ Վարչականորեն թաղամասը մտնում է Քանաթեռ-Զեյթուն վարչական շրջանի մեջ[1]։

Զեյթուն թաղամաս հիմնադրելու նպատակով Հալեպում 1944 թվականին կազմվում է <Արծվաբույն Զեյթուն> վերաշինման միությունը, որի անդամներն են եղել՝

Հալեպում.

  1. Նորաշխարհյան Փանոս
  2. Ալաջաջյան Եղիա
  3. Վերապատվելի Քելիկյան Պետրոս
  4. Բշտիկյան Հովսեփ
  5. Ազարյան Հարություն
  6. Շիշիկյան Փարունակ
  7. Թոզլիկյան (Եղյան) Կարապետ
  8. Չոփուրյան Լևոն

Հայաստանում.

  1. Սուրենյան Ավետիս
  2. Քարանֆիլյան Դովլաթ
  3. Բոյամյան Սահակ

Ներգաղթից հետո, 1948 թվականին Կոմիտեի անդամներով թույլտվություն են ստանում և Երևան քաղաքում հիմնադրում ու կառուցում են Նոր Զեյթուն թաղամասը[2]։

Նոր Զեյթուն թաղամասի և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի թաղապետը ազգությամբ հայ Գևորգ Ղազարյանն է։

Թաղամասը հիմնականում հայաբնակ է, սակայն կան նաև այլ ազգային փոքրամասնություններ, օրինակ՝ ռուսներ, վրացիներ, հնդիկներ, պարսիկներ և այլն։

Սահմանակից է Ավան, Արաբկիր, Կենտրոն և Նոր Նորք վարչական շրջաններին։

Տե՛ս նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Համայնքը Երևանի քաղաքապետարանի կայքում
  2. Եղյան Նշան (2019)։ Սրտի Թերթիկներ։ Երևան: Նաիրի։ էջ 11։ ISBN 978-5-550-01836-1