Զորավար Անդրանիկի թաղամաս (Երևան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բանգլադեշ (այլ կիրառումներ)
Picto infobox map.png
Զորավար Անդրանիկի թաղամաս
ԵրկիրՀայաստան Հայաստան
Կարգավիճակթաղամաս
Մտնում էՄալաթիա-Սեբաստիա վարչական շրջան
Malatia Sebastia, general view.jpg

Զորավար Անդրանիկի թաղամաս կամ Հարավարևմտյան թաղամաս (ՀԱԹ), Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանի նորակառույց թաղամասերից, հիմնադրվել է 1980-ական թվականներին։ Ունի 7 թաղ՝

  • Ա1
  • Ա2
  • Ա3
  • Բ1
  • Բ2
  • Բ3
  • Բ4

Թաղամասում գործում են 9 դպրոցներ, բազմաթիվ մանկապարտեզներ[1]: Նրան են հարում Ախպարաշեն, Անկախ մայլա թաղամասերը։ Կից գտնվում են նույն համայնքի կազմի մեջ մտնող Մալաթիա, Շահումյան, Սեբաստիա, Հաղթանակ թաղամասերը։

Թաղամասը հանրության մոտ հայտնի է որպես Բանգլադեշ։

Կրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիստոնեություն

Սուրբ Երրորդություն եկեղեցին գտնվում է Զորավար Անդրանիկի թաղամասում: Եկեղեցու շինարարությունն սկսվել է 2001 թվականի մարտին։ Կառուցվել է երջանկահիշատակ ճարտարապետ Բաղդասար Արզումանյանի նախագծով և ամերիկահայ ազգային բարերար Լուիզ Սիմոն Մանուկյանի ֆինանսական աջակցությամբ։ 2005 թվականի նոյեմբերի 19-ին ձեռամբ ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպս. Կճոյանի օծվել են եկեղեցու խաչերը: 2005թ. նոյեմբերի 20-ին ձեռամբ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի կատարվել է Սուրբ Երրորդություն եկեղեցու օծման սրբազան արարողությունը[2]:

Թատրոն և կինո[խմբագրել | խմբագրել կոդը]

Թաղամասում գտնվում է «Հայաստան» կինոթատրոնը, որն երկու տարի տևած վերանորոգումից հետո այսօր իր դռներն է բացել: Խորհրդային Հայաստանում կառուցված վերջին կինոթատրոնը կրկին վերադառնում է իր առաքելությանը: 1996թ-ին կինոթատրոնը սեփականաշնորհվել է և երկար տարիներ ծառայել է որպես մշակութային կենտրոն: 2013թ-ին ընկերության նոր հիմնադիրները որոշել են ստեղծել ժամանակակից ընտանեկան ժամանցի կենտրոն:Կինոթատրոնի բացմանը արարողությանը ներկա էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ԲՀԿ նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանը, ԱԺ պատգամավորներ Սամվել Ալեքսանյանը, Կորյուն Նահապետյանը:

Շենքի նախկին սեփականատեր Արմեն Ամիրյանը նշեց, որ այն նմանօրինակը չունեցող, բազմաֆունկցիոնալ, բարձրակարգ, որակյալ գերժամանակակից կենտրոն է. «Երկու տարի տևած վերակառուցման աշխատանքներից հետո այսօր մոտ 3000 քմ տարածք զբաղեցնող գեղեցիկ ճարտարապետական կառույցում կարելի է դիտել համաշխարհային բոլոր կինոպրեմիերաները: Հիմնադիրները փորձել են ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ մարդիկ ոչ միայն ֆիլմեր կդիտեն, այլև իրենց ընկերական կամ ընտանեկան ժամանցը կանցկացնեն»:

Կրթություն և սպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թաղամասում գործում է 9 դպրոց և 2 կրթահամալիր՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը և Ավետիսյան դպրոցը:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը իրականացնում է ամբողջական միջնակարգ (նախակրթական, հանրակրթական, ավագ), արհեստագործական, միջին մասնագիտական և լրացուցիչ կրթական ծրագրեր։ Հիմնվել է 1989 թվականին այն ժամանակ Խորհրդային Հայաստանի Կրթության և գիտության նախարարության կողմից և կրում է Մխիթար Սեբաստացու անունը։ Կրթահամալիրն իրականացնում է պետական այլընտրանքային (հեղինակային) կրթական ծրագիր, որի ընթացքում կարևորվում է սովորողի և ուսուցչի համատեղ ստեղծական աշխատանքը։ ՏՏ-ները և օտար լեզուները գործածվում են առաջին դասարանից։ Սովորողի նախասիրությունը ուսումնական պլանով որոշված գործունեություն է, որն իրականացվում է լաբորատոր-մասնագիտական միջավայրում։

Ավետիսյան դպրոց կրթահամալիրը ոչ պետական միջնակարգ հանրակրթական հաստատություն է, որը հիմնվելով ուսուցման արդիական միջոցների վրա, իրականացնում է բարձրորակ նախակրթական և լրիվ միջնակարգ կրթության ծրագրեր` Երևանի Հարավ-արևմտյան թաղամասում բնակվող երեխաների համար, հատուկ արտոնություններ սահմանելով սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին, ստեղծելով նպաստավոր միջավայր` աշակերտի համակողմանի և ներդաշնակ զարգացման, հայրենիքին պիտանի, համամարդկային և քրիստոնեական բարոյական արժեքներով առաջնորդվող քաղաքացու ձևավորման համար: Դպրոցի հիմնադիրներն են՝ Խորեն և Շուշանիկ Ավետիսյանները[3]:

Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջը հիմնվել է 1971 թվականին, որպես Երևանի թիվ 10 մարզական թեքումով միջնակարգ դպրոց: Քոլեջը հիմնական ընդհանուր, միջնակարգ (լրիվ) ընդհանուր և միջին մասնագիտական կրթության ծրագրեր իրականցնող և միաժամանակ հանրապետության հավաքական թիմերը որակյալ մարզիկներով համալրող ուսումնադաստիարակչական, մարզական հաստատություն է: Քոլեջն ունի մասնագիտացված և ընդհանուր ֆիզիկական պատրաստության մարզադահլիճներ, ուսումնական և հանրակացարանային մասնաշենքեր, բուժվերականգնողական կենտրոն, ճաշարան, հանդիսությունների դահլիճ և վարչատնտեսական այլ կառույցներ: Քոլեջում աշխատում են բարձր համապատասխան որակավորում ունեցող մարզիչ-մանկավարժներ: Քոլեջում գործում են հետևյալ մարզական բաժանմունքները՝ հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտ, բռնցքամարտ, ծանրամարտ, ձյուդո, աթլետիկա, ակրոբատիկա, մարմնամարզություն, լող, սեղանի թենիս, հեծանվային սպորտ, բաստկետբոլ և այլն:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]