Արթուր Կարապետյանի անվան պուրակ (Երևան)
Արտաքին տեսք
Տեսակ | այգի |
---|---|
Երկիր | Հայաստան |
Վարչատարածք | Երևան |
Տեղագրություն | Շենգավիթ վարչական շրջան |
Անվանված է | Արթուր Կարապետյան |
Արթուր Կարապետյանի անվան պուրակ, գտնվում է Երևանի Շենգավիթ համայնքում՝ Երևանի մետրոպոլիտենի Շենգավիթ կայարանի շրջակայքում, որը 1999 թվականին անվանակոչվել է Արցախյան պատերազմի ազատամարտիկ Արթուր Կարապետյանի անունով։ Այստեղ տեղադրված է Արթուր Կարապետյանի հուշարձանը (քանդակագործ՝ Ռոբերտ Բալայան, բրոնզ, տուֆ, բազալտ, 1993)։ Պուրակը սկիզբ է առնում Ս. Տարոնցու փողոցից և Ն. Շենգավիթի 9-րդ փողոցի երկայնքով ձգվում է մինչև Եղիշե Թադևոսյան փողոց[1][2]։
2018 թվականին Երևանի հիմնադրման 2800-ամյակի առթիվ տեղադրվել է Երևանի 2800-ամյակին նվիրված հուշարձան[3]։