Jump to content

Գարեգին Նժդեհի փողոց (Երևան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գարեգին Նժդեհ
ՔաղաքԵրևան Երևան
Համայնք(ներ)Շենգավիթ և Էրեբունի վարչական շրջաններ
ՍկիզբԳարեգին Նժդեհի Հրապարակ
ԱվարտԱրցախի պողոտա


Գարեգին Նժդեհի փողոց, փողոց Երևանի Շենգավիթ և Էրեբունի վարչական շրջաններում։ Քաղաքային նշանակության փողոց է[1]։ Անվանվել է ի պատիվ հայ պետական և ռազմական գործիչ, Հայաստանի Առաջին Հանրապետության բանակի հարավային ուժերի և հետագայում Լեռնահայաստանի Հանրապետության զինված ուժերի հրամանատար Գարեգին Նժդեհի։

Սկսվում է Գարեգին Նժդեհի անվան հրապարակից և ձգվում մինչև Արցախի պողոտա։ Հատվում է Մանթաշյան, Նիզամու, Ֆրունզեի, Մայիսի 9-ի, Սևանի, Վերին Շենգավիթի 2-րդ փողոցների և Արշակունյաց պողոտայի հետ։

Խորհրդային տարիներին կոչվել է Կալինինի փողոց՝ խորհրդային հեղափոխական գործիչ, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության նախագահ Միխայիլ Կալինինի պատվին։

Նշանակալի օբյեկտներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Հայրենիք» կինոթատրոն
  • Հայաստանի Հանրապետության Վերաքննիչ քաղաքացիական դատարան
  • Հայաստանի Հանրապետության Վերաքննիչ քրեական դատարան
  • Հայաստանի Հանրապետության Վարչական դատարան
  • Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ
  • Ստեփան Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոց

Հատող փողոցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Երևան քաղաքի հասցեների տեղեկատու, Երևան, 1983, էջեր 369-506, Երևան քաղաքի փողոցների անվանումները
  • Սերգեյ Ավագյան, Երևանի փողոցները, Երևան, «ՎՄՎ-ՊՐԻՆՏ», 2010 — 272 էջ։